ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 16 » Թուրքական մոտեցումը՝ շահի, այլ ոչ թե իրականության ընկալման հետեւանք
14:41
Թուրքական մոտեցումը՝ շահի, այլ ոչ թե իրականության ընկալման հետեւանք

Թուրքիան անուղղակիորեն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձեւը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների եւ այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը։ Թուրքական իշխանական շրջանակներն արդեն արձագանքել են այդ իրադարձությանը։ Մասնավորապես, նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը ասել է. «ԱՄՆ Սենատում հայկական բանաձեւի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները։ Պատժամիջոցները եւ սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ՝ հրաժարվելու մեր ազգային անվտանգության շահերից»։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «ԱՄՆ—ի Սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք եւ ուժ չունի։ Նրանք, ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով, վախկոտներ են, որոնք չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»։ Իսկ ահա ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» եւ իրենց համար իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում։ Արտաքին գերատեսչությունը ԱՄՆ—ի Սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»։ Հայտարարության մեջ շեշտվել է, որ դա ԱՄՆ—Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է։
«Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը»,– ասված է հայտարարության մեջ։
Ամերիկյան Սենատի այս պատմական քայլը դատապարտել են նաեւ մեջլիսում ներկայացված ընդդիմադիր ուժերը՝ «Ժողովրդահանրապետական» (CHP), «Ազգայնական շարժում» (MHP) եւ «Լավ» (0Y0 PART0) կուսակցությունները։
Ամերիկահայերը ավելի քան կես դար պայքարում են հանուն ԱՄՆ—ի կողմից ցեղասպանության ճանաչման, եւ Սենատի որոշումը, կարելի է ասել, այդ պայքարի բարձրակետն է։ Օրեր առաջ Թուրքիան, հավատարիմ սադրանքի իր քաղաքականությանը, հայտարարել էր, որ կարող է փակել Ինջիրլիքի ռազմաբազան։ Դա ակնհայտորեն ԱՄՆ—ին շանտաժի ենթարկելու փորձ էր, բայց Սենատը վեր կանգնեց ճղճիմ առեւտրից եւ կայացրեց մարդասիրական որոշում՝ հայտարարելով, որ չի ընդունում Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունը։ Վերջին ամիսներին հանրապետական պատգամավորների կողմից բանաձեւը երեք անգամ արգելափակվել էր, որովհետեւ Սպիտակ տունը վախեցել է բարդացնել թուրքերի հետ փոխհարաբերությունները, սակայն, ինչպես երեւում է, դժվար է եղել գտնել եւս մեկ հանրապետականի, ով վետո կկիրառեր բանաձեւի նկատմամբ։
Եթե ուշադիր հետեւենք թուրքական պաշտոնական արձագանքներին, կտեսնենք, որ դրանք անուղղակիորեն ընդունում են ցեղասպանության փաստը։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ իրենք չեն կարող դեմ գնալ իրենց շահերին։ Այլ կերպ ասած՝ նա ընդունում է, որ շահն է կանխորոշում իրենց մոտեցումը, այլ ոչ թե իրականությունը։ Իսկ մյուսներն էլ խոսում են պատմությունը չքաղաքականացնելու մասին՝ տողատակում կարծես ցավելով, որ իրենց կողմից առաջարկված պատմության հանձնաժողովի ստեղծումն անարձագանք է մնացել Հայաստանի կողմից։
Ամենակարեւորը, սակայն, այն է, որ նաեւ Սենատի այս որոշմամբ կապվում են Թուրքիայի ձեռքերը։ Վերջերս բացահայտվեց Սիրիայից հետո Հայաստանին օդային հարված հասցնելու թուրքական ծրագիրը, իսկ ԱՄՆ Սենատը ցեղասպանության ճանաչման բանաձեւի միջոցով մերժում է ոչ միայն ժխտողականությունը, այլեւ նոր ցեղասպանությունների կրկնությունը։
Հետաքրքիրն այն է, որ մինչեւ Սենատի որոշումը թուրքական իշխանական շրջանակները խոսում էին առիթի դեպքում Ինջիրլիքի ռազմաբազան փակելու մասին, իսկ որոշման ընդունումից հետո կարծես թե մոռացել են թեման... hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 268 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024