ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 24

Բարձրտեխնոլոգիական ոլորտի վարչական ռեգիստրի տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ ԲՏ ոլորտի կազմակերպությունների թիվը 2018թ. կազմել է շուրջ 1000 ընկերություն։ Ոլորտի շրջանառությունը կազմել է 115 մլրդ դրամ կամ 242 մլն ԱՄՆ դոլար։ Ոլորտում զբաղվածների թիվը 15 000 մասնագետ է։ Այս տվյալները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն են, որ միանգամից քննարկման է դրել երեք ռազմավարություններ՝ ԲՏ արդյունաբերության զարգացմանը, Հայաստանի թվայնացմանը եւ ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման ռազմավարությանը վերաբերող։
ԲՏ ոլորտի ռազմավարությունը 2020—2025թթ. նպատակներն ու դրանց հասնելու հիմնական ուղղություններն է սահմանում։ Առաջնահերթ 18 ոլորտներ են սահմանվել։ Դրանք են՝ արհեստական բանականությունը, տվյալագիտությունը, կիբեռանվտանգությունը, քվանտային համակարգերը, նանոտեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, իրերի ինտերնետը, կապի ժամանակակից տեխնոլոգիաները, օպտիկա—լազերային տեխնոլոգիաները, ռադիոէլեկտրոնիկան եւ միկրոէլեկտրոնիկան, բիոինժեներական տեխնոլոգիաները, ԴՆԹ հաջորդականացումը, գերհաղորդիչները, էներգիայի ստացման այլընտրանքային տեխնոլոգիաները, էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաները, բարձր ճշտության արտադրական տեխնոլոգիաները, բլոկչեյն տեխնոլոգիաները եւ ավիատիեզերական տեխնոլոգիաները։
Միջազգային ասպարեզում ի՞նչ դիրք ունի մեր երկիրը։ Նախարարությունը վերլուծել է Համաշխարհային նորարարության ինդեքսի (GII) ցուցանիշները՝ հիմք ընդունելով 7 գործոններ՝ իրենց ենթագործոններով։ Ամփոփ վերլուծության պատկերն այսպիսին է՝ ըստ ուժեղ եւ թույլ կողմերի, ըստ հնարավորությունների եւ սպառնալիքների։
Ըստ այդմ՝ մեր ուժեղ կողմերն են՝ տաղանդի առկայությունը, հիմնարար գիտելիքի բարձր մակարդակը, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների առկայությունը, սփ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կիեւի ու Մոսկվայի միջեւ, այսպես կոչված, «գազային պատերազմում» այժմ անդորր է։ «Գազպրոմը» Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ կարող է «Նավթագազին» վճարել 3 մլրդ եվրո։ Այդ որոշումը, ի դեպ, ընդունվել է 2017 թ. դեկտեմբերին եւ հաստատվել 2018 թ. փետրվարին։ Ստոկհոլմի արբիտրաժը նախ որոշեց, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինային վճարի 2,56 մլրդ դոլար, սակայն տուգանքների հաշվառումով գումարը գերազանցեց 3 մլրդը։ Իսկ տուգանքներն այն բանի հետեւանք են, որ «Գազպրոմը» չէր ընդունում այդ որոշումը։
Կողմերը, ինչպես նշում է «gazeta.ru»—ն, չեն բացառում գազային նոր պայմանագրի կնքումը։ Ինչպես վստահեցնում են Ռուսաստանում ու Ուկրաինայում, փաստաթուղթը գրեթե պատրաստ է։
Այն մասին, որ «Գազպրոմը» պատրաստ է զիջումներ կատարել Ուկրաինային, երեկ «ՌԻԱ նովոստիին» հայտնել է ռուսաստանյան այն պատվիրակության անդամներից մեկը, որը հիմա խորհրդատվություն է անցկացնում գազային նոր պայմանագրի կնքման վերաբերյալ։ Բանակցությունները երեկ շարունակվել են Մինսկում։
Ի դեպ, նախօրեին Բեռլինում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրահանձնաժողովի ու Գերմանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ ռուսաստանյան գազի տրանզիտի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը։ Հիշեցնենք, որ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31—ը։
Բանակցությունների արդյունքում, ինչպես նշել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, կազմվել է «գազային արձանագրության դետալային նախագիծը», որը բարձր մակարդակի փաստաթուղթ է տնտեսական առումով, սակայն քաղաքական մակարդակով համաձայնեցման կարիք ունի։
«Շատ որակյալ ենք մշակել որոշման վերջնական պայմանագիրը, որը մեզ մոտեցնում է փաստաթղթի վերջնական ստորագ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 266 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը պատմական հուշարձանների պահպանության գործում կհամագործակցի Իտալիայի հետ, որը մեծ փորձ ունի այդ ոլորտում։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում փաստել է, որ իտալացի գործընկերներն իրենց փորձը մեզ հետ կիսելու պատրաստակամություն են հայտնել։
Փոխնախարարը շեշտեց, որ հուշարձանների պահպանումը ենթադրում է օրենսդրական փոփոխություններ։
«Մեծ կարեւորություն ենք տալիս գանձագողության դեմ պայքարին; Իտալիայում գործում է հուշարձաններ պահպանողների ինստիտուտը։ Նրանք զինված ստորաբաժանումներ են, որոնք գործում են պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Նրանց առաքելությունը պատմական հուշարձանները պահպանելն է։ Նպատակ ունենք այդ փորձը ներդնել Հայաստանում»,—ասաց Նարինե Խաչատուրյանը։
Հայաստանը հարուստ է պատմական հուշարձաններով եւ հնավայրերով, որոնք պահպանության կարիք ունեն։ Այս մոդելի հետ կապված քննարկումներ են անցկացվել ՀՀ ոստիկանության հետ, որը, իհարկե, պատրաստ է համագործակցության։
Նարինե Խաչատուրյանը հայտնեց, որ 2020 թվականի գարնանը իտալացի մասնագետները կգան Հայաստան եւ կներկայացնեն իրենց փորձը, կհստակեցվեն համատեղ անելիքները։
Զինված ստորաբաժանումների ստեղծման հարցը, անշուշտ, բարդություններ ունի։ Այդ կառույցների ներկայացուցիչները պետք է գերազանց տիրապետեն ոչ միայն պահպանության գործին եւ ենթարկվեն պաշտպանության նախարարությանը, այլեւ կատարյալ գիտելիքներ ունենան հնագիտական ժառանգության վերաբերյալ։ Բացի այդ, այո, Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, եւ պետք է հստակեցվեն նաեւ պահպանության կանոնները այն դեպքերում, երբ կոնկրետ վայրերում հանկարծ արժեքներ են բացահայտվում ոչ մասնագետների կողմից։ ԿԳՄՍ նախարարությունը շ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 272 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ։
ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում մասնակցել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Նիստին մասնակցել են Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստին, որպես Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ երկրի ղեկավար, ներկա է եղել նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները միության զարգացման ընթացիկ աշխատանքները եւ համագործակցության խորացման հեռանկարները քննարկել են նեղ եւ ընդլայնված ձեւաչափով հանդիպումների շրջանակում։
Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում։ Գործող նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020թ. փետրվարի 1—ին։ Նիստում հաստատվել է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը։ Որոշում է կայացվել՝ 2020 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը Բելառուսին փոխանցելու վերաբերյալ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2020 թ. հունվարի 1—ից։
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել խոսքով, որում նշել է. «Հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ։ Փաստացի մենք տարին ավարտ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024