ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 12:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 24 » Հայկական ԲՏ ոլորտ. մեր ուժեղ ու թույլ կողմերը /Եվ ինչպես բարձրացնել մեր ճանաչվածության մակարդակը/
09:39
Հայկական ԲՏ ոլորտ. մեր ուժեղ ու թույլ կողմերը /Եվ ինչպես բարձրացնել մեր ճանաչվածության մակարդակը/

Բարձրտեխնոլոգիական ոլորտի վարչական ռեգիստրի տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ ԲՏ ոլորտի կազմակերպությունների թիվը 2018թ. կազմել է շուրջ 1000 ընկերություն։ Ոլորտի շրջանառությունը կազմել է 115 մլրդ դրամ կամ 242 մլն ԱՄՆ դոլար։ Ոլորտում զբաղվածների թիվը 15 000 մասնագետ է։ Այս տվյալները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն են, որ միանգամից քննարկման է դրել երեք ռազմավարություններ՝ ԲՏ արդյունաբերության զարգացմանը, Հայաստանի թվայնացմանը եւ ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման ռազմավարությանը վերաբերող։
ԲՏ ոլորտի ռազմավարությունը 2020—2025թթ. նպատակներն ու դրանց հասնելու հիմնական ուղղություններն է սահմանում։ Առաջնահերթ 18 ոլորտներ են սահմանվել։ Դրանք են՝ արհեստական բանականությունը, տվյալագիտությունը, կիբեռանվտանգությունը, քվանտային համակարգերը, նանոտեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, իրերի ինտերնետը, կապի ժամանակակից տեխնոլոգիաները, օպտիկա—լազերային տեխնոլոգիաները, ռադիոէլեկտրոնիկան եւ միկրոէլեկտրոնիկան, բիոինժեներական տեխնոլոգիաները, ԴՆԹ հաջորդականացումը, գերհաղորդիչները, էներգիայի ստացման այլընտրանքային տեխնոլոգիաները, էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաները, բարձր ճշտության արտադրական տեխնոլոգիաները, բլոկչեյն տեխնոլոգիաները եւ ավիատիեզերական տեխնոլոգիաները։
Միջազգային ասպարեզում ի՞նչ դիրք ունի մեր երկիրը։ Նախարարությունը վերլուծել է Համաշխարհային նորարարության ինդեքսի (GII) ցուցանիշները՝ հիմք ընդունելով 7 գործոններ՝ իրենց ենթագործոններով։ Ամփոփ վերլուծության պատկերն այսպիսին է՝ ըստ ուժեղ եւ թույլ կողմերի, ըստ հնարավորությունների եւ սպառնալիքների։
Ըստ այդմ՝ մեր ուժեղ կողմերն են՝ տաղանդի առկայությունը, հիմնարար գիտելիքի բարձր մակարդակը, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների առկայությունը, սփյուռքի գործոնը, կապի եւ ինտերնետի հասանելիությունը երկրի ամբողջ տարածքում, կայացած եւ զարգացող բարձր տեխնոլոգիական ոլորտը, տեխնոլոգիական մշակույթի եւ ինստիտուտների առկայությունը, բիզնեսի գրանցման պարզությունն ու արտոնյալ հարկային համակարգը նորաստեղծ կազմակերպությունների համար, կապիտալի ազատ մուտք ու ելքը, միջազգային շուկաների հասանելիությունը, կրթությունը, անվտանգությունը, սննդի բարձր որակը, տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածության բարձր մակարդակը։
Մեր թույլ կողմերն են՝ միջազգային բարձր վարկանիշով, արդի կրթական ծրագրերով տեխնոլոգիական ուսումնական հաստատությունների բացակայությունը, ինժեներական ուղղություններով սովորող ուսանողների փոքր թվաքանակը, ներքին սպառման փոքր շուկան, գրասենյակային ենթակառուցվածքների ոչ բավարար ծավալներն ու պայմանները, վենչուրային մեծ հիմնադրամների ոչ բավարար ներկայությունը, որպես տեխնոլոգիական երկիր՝ միջազգային ճանաչվածության ցածր մակարդակը, բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական բարենպաստ դաշտի բացակայությունը եւ այլն։ 
Այս ամենով հանդերձ՝ խոսվում է նաեւ մեր հնարավորությունների մասին։ Այն է՝ պաշտպանական ոլորտում տեղական արտադրանքի ներքին սպառման ծավալի աճը, ԲՏ արտադրանքների կիրառությունը ներքին շուկայում բոլոր ոլորտներում, սփյուռքի հնարավորությունների թիրախային օգտագործումը, մարզերում տեխնոլոգիական համաչափ զարգացումը, թվային ենթակառուցվածքների զարգացումը, մասնավոր ընկերությունների կրթական ծրագրերի մասշտաբայնացումը, ԲՏ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկը, տաղանդների ներհոսքի հնարավորությունը։
Ի դեպ, վերջինը՝ տաղանդների ներհոսքը, եթե մեզ համար հնարավորություն է, ապա հակառակը՝ արտահոսքը սպառնալիք է գնահատվում։ Սպառնալիք է գնահատվում նաեւ պատերազմի հնարավոր սկսումը, կենտրոնացման բարձր մակարդակը, ֆինանսական միջոցների սղությունը, կապի ենթակառուցվածքների կախվածությունը եւ այլն։
Այնուամենայնիվ, ինչքան էլ հետազոտենք, ուժեղ եւ թույլ կողմեր որոշենք, մի բան հաստատ է. ԲՏ—ն էլ առանց շուկայի զարգանալ չի կարող։ Ի՞նչ լուծում է այս հարցին տվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Նախ նշվում է, որ, «հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ ներքին շուկայի ծավալը բավարար չէ բարձր տեխնոլոգիական ոլորտի անհրաժեշտ աճը ապահովելու համար՝ էական հաջողությունների հասնելու նպատակով անհրաժեշտ է զարգացնել հայկական բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների հնարավորությունները գլոբալ շուկաներում ներկայանալու եւ գործելու ուղղությամբ՝ համակարգային մոտեցումների շնորհիվ ապահովելով հայկական ապրանքների ու ծառայությունների կայուն վաճառքը գլոբալ շուկայում»։ Եվ ապա թե՝ «հայկական բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների՝ գլոբալ շուկայում բավարար մակարդակով ներկայանալու եւ գործելու համար հարկավոր է պետական մակարդակի համակարգային մոտեցում»։ Որովհետեւ «տեխնոլոգիապես զարգացած պետությունների գործունեության պատմությունը ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում նման համակարգային պետական ծրագրերի մեծ դերը երկրների զարգացման գործում»։
Այսպիսով, նախարարությունը պետք է նոր շուկաներ ստեղծի հայկական ընկերությունների համար՝ դրանով իսկ նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը։ Շուկայի զարգացման ռազմավարության հիմքում էլ է խնդրի համակարգային լուծումը։ Ուստի անհրաժեշտ է հետազոտել ՀՀ ԲՏ ոլորտի կարողութունները, որոշել արտաքին շուկաների առաջնահերթությունը, ստեղծել առաջարկների փաթեթներ։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 322 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024