Թող Նոր տարին աշխարհը խաղաղության մեջ պահի, փակի երաշտի ու մորեխի եւ չարիք ու արհավիրք բերող բոլոր ուժերի ճամփան։ Մաղթենք, որ Նոր տարին խաղաղաշատ, ծննդաշատ եւ ցորենաշատ լինի։ Ամանոր, խաղաղությամբ ու բարությամբ լցրու ամենքի սրտերը։ Բարությունից մարդու աչքին աշխարհը հազար անգամ մեծ է երեւում, ունեցածը՝ հազարապատիկ շատ։
Ամանորի հայկական մաղթանք
Եվ այսպես, մի քանի օրից պատմություն կդառնա Խոզի տարին՝ 2019—ը, եւ նրան փոխարինելու կգա Առնետի տարին՝ 2020—ը։ Ճանապարհելով անցնող տարին եւ դիմավորելով նորը՝ մենք մեր ձեռքբերումներն ու հաջողությունները, կորուստներն ու սայթաքումները մի վերջին անգամ տնտղելու, ծանրութեթեւ անելու առիթ ենք ունենում։ Հաճախ՝ մեր կամքից ու ցանկություններից անկախ, ճամփաբաժանն անցնելու պարտադրանքից ելնելով։ Եվ, այդուհանդերձ, այն, ինչ որ կա, այն, ինչ որ եղել է, հայտնի է ու տեսանելի բոլորիս, ուստի դրա մասին կրկին բարձրաձայնելու հարկ կամ անհրաժեշտություն, կարծում ենք, չկա։ Առավել կարեւոր ու առաջնահերթ է, անշուշտ, գալիք՝ Առնետի տարում, մեր հույսերի ու սպասումների իրականացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի ճշգրտման եւ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։ Այսինքն, այն բանի գիտակցումը, որ պարտավոր ենք առաջ նայել եւ մեր ուժերով, մեր աշխատանքով հասնել ցանկալիին։
…Իսկ որ 2020—ը վճռորոշ է լինելու մեր երկրի, հետեւաբար, բոլորիս համար, որեւէ կասկած չի կարող հարուցել։ Թեւակոխում ենք նոր, բախտորոշ ժամանակաշրջան, երբ, հավատացած ենք, առավել կամրապնդվեն ու կբազմապատկվեն 2018 թ. հայկական թավշյա հեղափոխության նվաճումները, հանդուրժողականության, փոխըմբռնման ու համերաշխության մթնոլորտ կտիրի Հայաստանում, ինչի արդյունքում, պիտի հուսալ, կշահեն թե՛ պետությունը ե
...
Կարդալ շարունակությունը »