Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 09
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ իր գլխավորած գերատեսչության հայտը բխում է բարեփոխումների, առկա խնդիրների լուծման եւ առաջնահերթությունների իրականացման համատեքստից։
Անդրադառնալով գալիք տարվա ծրագրերին՝ նախարարը հավելել է, որ նախատեսում են իրականացնել մասնավոր—բուհ համագործակցությամբ մի քանի հազար մասնագետների վերապատրաստում, նորարարական դրամաշնորհների նախագծեր, կազմակերպել ձեռներեցության եւ բիզնես դասընթացներ, ներդնել սփյուռքի կարողությունների ներգրավման մեխանիզմներ, տալ ազգային վենչուրային ֆոնդի մեկնարկը, ոլորտ ներգրավել միջազգային կառավարիչների։ Նախատեսվում են նաեւ մարզերում տեխնոպարկերի զարգացման նոր ծրագրեր, Ինժեներական քաղաքում սկսել շինարարական աշխատանքները։ Նախարարի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սիլիկոնյան հովիտ այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղ ստեղծել հայկական անկյուն եւ միջավայր, որտեղ իրենց կարողությունները զարգացնելու հնարավորություններ կստանան հայաստանյան մասնագետները։
Անդրադարձ է կատարվել նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերին։ Նշվել է, որ ոլորտում իրականացվելու են մեծածավալ գիտահետազոտական ծրագրեր, ընթացքի մեջ են պետություն—մասնավոր հատված համագործակցությամբ ռազմարդյունաբերական արտադրական հնարավորությունների զարգացման ու նոր նմուշների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավոր ընկերությունների մասնակցությամբ նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով նույնպես տարվում են համապատասխան աշխատ
...
Կարդալ շարունակությունը »
|
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ
Իրավագետ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես նաեւ մասնակցեց 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմմանը։ Թե ինչ նշանակություն ունեցավ «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը մարդկության եւ հատկապես հայերիս համար, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի ներկա ծրագրերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է թանգարան— ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանի հետ։
–Ի՞նչ փոխեց եզրույթի սահմանումը մարդկության դեմ գործած հանցագործությունները կանխելու հարցում եւ որքանո՞վ նպաստեց նման հանցագործությունները բացառելուն։ Անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք՝ վերաբանաձեւելու «ցեղասպանություն» եզրույթի սահմանումը մերօրյա մարտահրավերների պայմաններում։
–Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը եւ 1948 թ. դեկտեմբերի 9—ին ՄԱԿ—ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ստորագրումը հեղափոխական նշանակություն ունեցան առաջին հերթին միջազգային քրեական իրավունքի զարգացման տեսակետից։ Այս իրադարձություններն անմիջականորեն առնչվում էին նաեւ պատմական արդարության վերականգնման հետ. կոնկրետ անվանում եւ իրավական ձեւակերում ստացավ մի երեւույթ, որը 20—րդ դարի սկզբին միլիոնավոր հայերի կյանք էր խլել։ ՄԱԿ—ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան կարեւորվեց նաեւ այն բանով, որ մարդու իրավունքների վերաբերյալ
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ստեղծման եւ ինքնության ճանաչման ճանապարհին
Անկախական շարժումներին դեմ են հիմնականում աշխարհի հզոր եւ նոր ստեղծված երկրները, քանի որ հզորները ծավալվել են այլ երկրների ու ազգերի տարածքների եւ դրանից բխող բազմաբնույթ կարողությունների հաշվին, իսկ նոր պետությունները, որ ընդամենը հարյուրամյակների կամ տասնամյակների պատմություն ունեն հիմնովին ձեւավորվել են այլ երկրների տարածքների վրա։
Եվ անկախությունը ոչ թե եվրոպական, ամերիկյան կամ ասիական ու աֆրիկյան արժեք է, որը կարելի է ըստ նպատակահարմարության ճանաչել կամ չճանաչել, այլ բնական՝ բնատուր արժեք է։ Եվ ազգերի՝ ինքնորոշման իրավունքը չիÕ կարող հավասարվել ուժի կիրառմամբ ձեւավորված սահմանների անձեռնմխելիության իրավունքի հետ։ Ավելի՛ն՝ չի՛ կարող ստորադասվել։
Եվ երբ ազգերին, մարդկությանը ի վերուստ տրված անկախությունն ու ազատությունը սահմանափակվում են, խախտվում են ոչ միայն միջազգային չափանիշները, այլեւ բնականորեն ապրելակերպի, ինչն էլ ինքնըստինքյան ստեղծում է դիմադրության եւ պայքարի կենտրոններ։ Եվ առաջ է գալիս ազգային—ազատագրական պայքարը, հանուն որի հաղթանակի ազատատենչ ազգերը, մարդիկ մարտնչում են նաեւ դարեդար։ Այս պայքարը այնքան զորավոր է, որ կազմաքանդվում են ոչ միայն թույլ երկրները, այլեւ հզոր կայսրությունները, ինչ ձեւով էլ անվանակոչվեն, նացիստական Գերմանիա կամ ֆաշիստական Իտալիա, թե կումունիստական Խորհրդային Միություն...
Նշել էինք, որ Ֆրանսիան, ինչպես Իսպանիան, ունի բասկերի անկախական կամ, ինչպես երբեմն նշում են, անջատողական խնդիր։ Մի քիչ այլ բնույթի, բայց նման խնդիր ունի Գերմանիան՝ բավարացիների հետ։ Բավարիայում անգամ սեփական դրոշն ավելի են նախընտրում, քան գերմանականը եւ իրենց ինքնատիպությունը ցուցադրում են հնարավոր բոլո
...
Կարդալ շարունակությունը »
|
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ
Նոյեմբերի 19-ին շահագրգիռ կառույցների քննարկմանը ներկայացվեց «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020–2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ծրագրի» շրջանակում՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել եւ դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ եւ համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի եւ կայուն մատակարարումն ապահովող ճանապարհը»,— նշել էր Դեբորա Գրիզերը։
–Պարոն Վարդանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ այդ՝ «ցածր գնի» սցենարներից մեկը կրկին հայկական ատոմակայանին է վերաբերում, եւ կրկին փակելու պարտադրանք է հնչում։
–Նման պարտադրանք չկա։
–Թող ձեւակերպված լինի կոչ, հորդոր, էությունը չի փոխվում։
–Կրկնում եմ՝ որեւէ բան չի պարտադրվում։ Խորհուրդ է տալիս։ Կա էներգետիկ համակարգի հաշվարկների «թայմս» մոդելը։ Ծրագիր է, որտեղ մտցվում են ելակետային տվյալները, եւ հաշվարկներ են կատարվում։ ԱՄՆ ՄԶԳ—ի վերլուծությունները հիմնված են ներմուծված ելակետային տվյալների եւ այդ հաշվարկների վրա։ Ներկայացնում են՝ ինչ են ցույց տալիս այդ հաշվարկները։ Բազմաթիվ սցենարներ են
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|