ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 04:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 9 » Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
13:21
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ իր գլխավորած գերատեսչության հայտը բխում է բարեփոխումների, առկա խնդիրների լուծման եւ առաջնահերթությունների իրականացման համատեքստից։
Անդրադառնալով գալիք տարվա ծրագրերին՝ նախարարը հավելել է, որ նախատեսում են իրականացնել մասնավոր—բուհ համագործակցությամբ մի քանի հազար մասնագետների վերապատրաստում, նորարարական դրամաշնորհների նախագծեր, կազմակերպել ձեռներեցության եւ բիզնես դասընթացներ, ներդնել սփյուռքի կարողությունների ներգրավման մեխանիզմներ, տալ ազգային վենչուրային ֆոնդի մեկնարկը, ոլորտ ներգրավել միջազգային կառավարիչների։ Նախատեսվում են նաեւ մարզերում տեխնոպարկերի զարգացման նոր ծրագրեր, Ինժեներական քաղաքում սկսել շինարարական աշխատանքները։ Նախարարի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սիլիկոնյան հովիտ այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղ ստեղծել հայկական անկյուն եւ միջավայր, որտեղ իրենց կարողությունները զարգացնելու հնարավորություններ կստանան հայաստանյան մասնագետները։
Անդրադարձ է կատարվել նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերին։ Նշվել է, որ ոլորտում իրականացվելու են մեծածավալ գիտահետազոտական ծրագրեր, ընթացքի մեջ են պետություն—մասնավոր հատված համագործակցությամբ ռազմարդյունաբերական արտադրական հնարավորությունների զարգացման ու նոր նմուշների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավոր ընկերությունների մասնակցությամբ նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով նույնպես տարվում են համապատասխան աշխատանքներ։
Անդրադարձ է կատարվել նաեւ կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում նախատեսվող ծրագրերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է վերը նշված ոլորտներում արդյունավետ ծրագրերի ու զարգացմանը միտված կոնկրետ քայլերի իրականացումը։
Քննարկվել է նաեւ Ազգային անվտանգության ծառայության 2020 թ. պետական բյուջետային հատկացման հայտը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 308 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024