ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 10

Երեկ Երեւանում տեղի ունեցավ 2019 թ. Մարդկային զարգացման գլոբալ զեկույցի շնորհանդեսը, որը կրում էր «Եկամտից առավել, միջինից առավել, առավել, քան ներկան. մարդկային զարգացման անհավասարությունները 21-րդ դարում» խորագիրը։ Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։ Զեկույցն ամփոփ ներկայացնում էր մարդկային զարգացման երեք հիմնական հարթությունում (երկարատեւ եւ առողջ կյանք, գիտելիքի մատչելիություն, արժանապատիվ կենսամակարդակ) երկարաժամկետ առաջընթացի գնահատականը։
Անհավասարությունն արմատացած է հասարակությունների, տնտեսությունների եւ քաղաքականության մեջ։ Չնայած էական ձեռքբերումներ են գրանցվել որոշ ոլորտներում, մասնավորապես, առողջապահությունում եւ կրթության ոլորտում, ինչպես նաեւ արձանագրվել է կյանքի որակի որոշակի բարձրացում, այդուհանդերձ, շատերի հիմնական կարիքները դեռեւս մնում են չլուծված, ինչը բացասական ազդեցություն է ունենում հասարակական կյանքի վրա, թուլացնում է մարդկանց վստահությունը կառավարման մարմինների եւ միմյանց հանդեպ։ Սակայն այս խնդիրները լուծելի են, եթե այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է, կա ձգտում։ Անհրաժեշտ է իրականացնել շարունակական միջոցառումներ հիմնական կարիքները բավարարելու համար՝ հընթացս վերացնելով հաջորդ սերնդի մարդկային զարգացման անհավասարությունները։ Հիմնականում այս էր ՄԶԶ—ի բովանդակությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Բացման խոսքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ մարդկային կապիտալի գլոբալ զարգացման եւ մարդկային զարգացման ազգայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պարոն նախագահ,
ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Մեր աշխատանքային հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Վերջին ամիսներին, կարծում եմ՝ ե՛ւ Դուք, ե՛ւ ես, բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, եւ շատ կարեւոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ, որովհետեւ, կարծում եմ, ընդհանրապես կարեւոր եւ հրատապ խնդիր է մեր երկրում պետական ինստիտուտների աշխատանքի ճիշտ համադրումը։ Այո՛, այսօր մենք Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցեցինք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին եւ քննարկեցինք այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար ոչ միայն պատմական փաստի եւ արդարության ճանաչման խնդիր է, այլեւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելմանը մեր կարեւոր ներդրումը։ Եվ, իհարկե, մենք նախկինում էլ ասել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում ենք նաեւ որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության կարեւոր բաղադրիչ։ Մենք այդ թեմայով խոսել ենք նախկինում եւ այսօր էլ կխոսենք՝ մեր հետագա անելիքները ճշգրտելու համար։
Նաեւ տարին է ավարտվում, եւ շատ կարեւոր է, որ մենք սկսենք արդեն ամփոփել, թե ինչ արդյունքներով ենք ամփոփում տարին։ 2—3 օր առաջ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց, բյուջեի մասին օրենքն ընդունվեց, եւ ես արձանագրեցի, որ մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներով ենք տարին ամփոփում, ինչը մեզ համար կարեւոր է՝ հաջորդ տարի առավել վստահ մուտք գործելու համար։ Իհարկե, կարծում եմ, որ որպես տարվա ամփոփում՝ պետք է արձանագրենք նաեւ մեր աշխատանքի թերությո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անկախական շարժումներն ի վերջո կկարգավորեն միմյանց հակասող միջազգային իրավունքները

Ինչպես նշել էինք ի սկզբանե, անկախական շարժումները միայն եվրոպական չեն կամ զուտ տեղային բնույթի ազատագրական պայքարի օջախներ չեն, դրանք իրապես համաշխարհային նշանակության շարժումներ են, որ կարող են աշխարհի վերաբաժանման այս փուլում որոշիչ դեր ունենալ։ Կարող են օրինակ դառնալ—տարածվել դադար առած նմանատիպ շարժումների տիրույթում։
Եվրոպայից Ասիա անցման ժամանակ ներկայացրեցինք այն նորանկախ պետությունները, որոնք աշխարհի քարտեզի վրա հայտնվեցին ԽՍՀՄ կազմաքանդման ժամանակ։ Իհարկե, որոշ երկրներ վերահայտնվեցին (ՀԽՍՀ—ն անկախ պետություն չէր), ինչպես Հայաստանը, քանի որ Հայոց երկիրը եւ համաշխարհային քարտեզը որպես պատմական եւ գիտական երեւույթներ, անբաժան են միմյանցից։ Հայաստանը աշխարհի հնագույն քարտեզներում առկա եզակի երկներից մեկն է, որ միշտ եղել է համաշխարհային պատմության առանցքում, կա եւ մնալու է։ Իսկ հազարամյակների այդ հեռուներում, առավել եւս ոչ քարտեզային, Թուրքիայի կամ Ադրբեջանի մասին անգամ ժամանակի երազահաններում չի հանդիպի երբեք…
Ասիան աշխարհի խոշոր երկրների աշխարհամաս է, ամենամեծը Չինաստանն է, որը եւս մի շարք տարածքային խնդիրներ ունի։ Թայվան կղզին վաղուց հանդես է գալիս որպես Չինաստանից անկախ պետություն, ինչքան էլ պաշտոնական Պեկինը փորձում է խոչընդոտել Թայվանի միջազգային կապերի հաստատմանը։ Բայց այդ երկիրը ծովային տարաբնույթ կապերով կարողանում է շփվել տարբեր երկրների հետ։ Իհարկե չի կարելի ժխտել, որ Պեկինին զսպող միակ հանգամանքը Վաշինգտոնի աջակցությունն ու ներկայությունն է կղզու պաշտպանությանն ուղղված։ Բայց Չինաստանի համար ամենավտանգավորը համաթուրքական ծրագրերում ներառված Ույղուրստանի հարցն է, որ կարող է միանգամից ու մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 327 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրանում իսլամական հեղափոխությունից հետո այդ երկրի ու տարածաշրջանի արաբական երկրների (բացառությամբ՝ Սիրիայի) փոխհարաբերությունները, կարելի է ասել, առավելապես լարված բնույթ են կրել, իսկ Օմանը հիմնականում չեզոք դիրք է ունեցել։ Լարվածությունը հիմնականում պայմանավորված է եղել այդ երկրի արտաքին քաղաքականության ոլորտում հեղափոխության «արտահանմանը» կարեւոր տեղ հատկացնելով։ Հանգամանք, որն այսօր էլ արաբական երկրներն իրենց համար վտանգավոր են համարում։
Ահավասիկ՝ դեկտեմբերի 6—ին Սաուդյան Արաբիայի արտաքին հարցերով պետնախարար Ադել ալ Ջոբեյրիի արտահայտած տեսակետները Հռոմում տեղի ունեցած Միջերկրական ծովի եւ միջազգային խնդիրների վերաբերյալ քննարկումների 5—րդ համաժողովի շրջանակներում։ Նա շեշտել է, թե Թեհրանը հավատարիմ է հեղափոխության «արտահանման» սկզբունքին եւ չի հարգում այլ երկրների ինքնիշխանությունը։ Իրականում էլ հետհեղափոխական առաջին 2 տասնամյակում հեղափոխության «արտահանման» սկզբունքն առավել ցայտուն էր դրսեւորվում Իրանի արտաքին քաղաքականությունում։ Հանգամանք, որը խիստ մտահոգում էր ոչ միայն արաբական, այլեւ ողջ իսլամական աշխարհին, մանավանդ որ հեղափոխությունը զգալի ազդեցություն ունեցավ արաբական երկրներում իսլամի զարթոնքի տեսանկյունից։ Բնականաբար, դա խիստ բացասաբար անդրադարձավ Թեհրան—Էր Ռիադ փոխհարաբերությունների վրա, հատկապես եթե նկատի ունենանք, որ սունի ուղղության ծայրահեղական վահաբականության աղանդի կրող ու ջերմեռանդ քարոզող Սաուդյան Արաբիան նաեւ հավակնում էր իսլամական աշխարհի առաջնորդության։
1987 թ. Մեքքա ուխտագնացության ժամանակ, արարողակարգերից մեկ ընթացքում իրանցի ուխտագնացների «Մահ Ամերիկային» եւ «Մահ Իսրայելին» կարգախոսներ հնչեցնելը խառնաշփոթի պատճառ դարձավ, օրինապահները կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 289 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարցազրույց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ

–Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. զարգացման ուղիների փաստաթուղթն ունեինք արդեն՝ 2015թ. ընդունված։ Հիմա էլ մշակվել ու քննարկման փուլում է մեր էներգահամակարգի զարգացման մինչեւ 2040թ. ռազմավարությունը։ Այդ ի՞նչ նոր փոփոխություն է բերվելու էներգահամակարգ 4 տարվա տարբերությամբ, որ նոր ռազմավարության կարիք է զգացվել։
–Նախկին ռազմավարությունը չէր գրվել նախարարությունում, այլ գրվել էր դոնորների աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ—ի, եւ նախարարությունն այն ժամանակ դա ընդունել է իբրեւ ռազմավարություն։ Ամենեւին չթերագնահատելով մեր գործընկերների կատարած աշխատանքը՝ մենք պետք է ունենանք մերը, այն կանխատեսումները, որի համար պատասխանատվություն կկրենք մենք։
–Նախորդիվ հստակ արձանագրեցինք ռազմավարության նախագծի՝ միջուկային էներգետիկայի հատվածը. այն է՝ Հայաստանն ունենալու է ատոմակայան, դա այլընտրանք չունի եւ այդ հարցը չի էլ քննարկվում։ Ուրիշ ի՞նչ շեշտադրումներ կան։ Ի՞նչ ենք փոխել նոր փաստաթղթում։
–Սա լրիվ այլ կարգի փաստաթուղթ է, այլ կառուցվածքով։ Սրանք մեր տեսլականներն են…
–Հստակեցնենք։ Այս՝ այլ կարգի փաստաթղթում, օրինակ, հողմային էներգետիկայի զարգացում նախատեսվա՞ծ է։
–Անդրադարձը հպանցիկ է, որովհետեւ այս պահին հողմային էլկայանների կառուցումը մեզ համար այնքան էլ տնտեսապես ձեռնտու չէ, որովհետեւ Հայաստանի ռելիեֆի պայմաններում թանկանում է։ Հողմային կայանների տուրբինները հավաքած, թեւերը հավաքած են բերում, իսկ մեր ոլորապտույտ ճանապարհներին դա հարմար չէ։ Մի ընկերություն հաշվարկել էր՝ 50 մլն դոլար պետք է ներդրվի ճանապարհները լայնացնելու համար։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 298 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում ընթացող Պոլսի պատրիարքի ընտրության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն էր արել։ Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգի գրառումով հայտարարել էր, որ չի մասնակցելու ընտրությանը եւ ոչ ոքի օգտին չի քվեարկելու. «Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու։ Պատմության սեւ էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների եւ նրանց հետ համագործակցող հոգեւորականների անունները»։
Պոլսո հայ համայնքում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված պատրիարքի կանոնադրությունում սահմանվել է, որ պատրիարքի թեկնածու կարող են լինել միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։ Այդ պատճառով ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների քանակը խիստ սահմանափակվել է։
«Թուրքական կողմը, փաստորեն, մեթոդ է մշակել, խաղի կանոններ է սահմանել, որոնց հետ պոլսահայ համայնքի մի մասը համաձայն չէ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն համաձայնել են խաղալ նրանց սահմանած կանոններով, եւ երեւի թե կասկած չկա, որ Մաշալյանն է դառնալու պարտրիարք»,– «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը։
Գաբրիելյանն ասում է, որ հարեւան երկիրը խաղի այդ կանոններն է սահմանել, որ պատրիարք դառնա, այսպես ասած, ներսի մարդ, ով կհամաձայնի խաղալ այդ կանոններով, ու արտաքին միջամտությունը կբացառվի։ Փորձագետը հիշեցնում է, որ նախկինում արտերկրից էլ են պատրիարքի թեկնածուներ եղել։ Մինչդեռ նոր կանոնադրությամբ հիմա դա բացառվում է։
Այս ամենից բացի, Հայկ Գաբրիելյանը կոչ է անում հաշվի առնել, թե որ երկրում ո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 347 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024