ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 14:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 10 » Աշխարհը դառնում է ազգային ընթացքին, ներկա աշխարհակարգը պառակտվում է ամենուր
16:10
Աշխարհը դառնում է ազգային ընթացքին, ներկա աշխարհակարգը պառակտվում է ամենուր

Անկախական շարժումներն ի վերջո կկարգավորեն միմյանց հակասող միջազգային իրավունքները

Ինչպես նշել էինք ի սկզբանե, անկախական շարժումները միայն եվրոպական չեն կամ զուտ տեղային բնույթի ազատագրական պայքարի օջախներ չեն, դրանք իրապես համաշխարհային նշանակության շարժումներ են, որ կարող են աշխարհի վերաբաժանման այս փուլում որոշիչ դեր ունենալ։ Կարող են օրինակ դառնալ—տարածվել դադար առած նմանատիպ շարժումների տիրույթում։
Եվրոպայից Ասիա անցման ժամանակ ներկայացրեցինք այն նորանկախ պետությունները, որոնք աշխարհի քարտեզի վրա հայտնվեցին ԽՍՀՄ կազմաքանդման ժամանակ։ Իհարկե, որոշ երկրներ վերահայտնվեցին (ՀԽՍՀ—ն անկախ պետություն չէր), ինչպես Հայաստանը, քանի որ Հայոց երկիրը եւ համաշխարհային քարտեզը որպես պատմական եւ գիտական երեւույթներ, անբաժան են միմյանցից։ Հայաստանը աշխարհի հնագույն քարտեզներում առկա եզակի երկներից մեկն է, որ միշտ եղել է համաշխարհային պատմության առանցքում, կա եւ մնալու է։ Իսկ հազարամյակների այդ հեռուներում, առավել եւս ոչ քարտեզային, Թուրքիայի կամ Ադրբեջանի մասին անգամ ժամանակի երազահաններում չի հանդիպի երբեք…
Ասիան աշխարհի խոշոր երկրների աշխարհամաս է, ամենամեծը Չինաստանն է, որը եւս մի շարք տարածքային խնդիրներ ունի։ Թայվան կղզին վաղուց հանդես է գալիս որպես Չինաստանից անկախ պետություն, ինչքան էլ պաշտոնական Պեկինը փորձում է խոչընդոտել Թայվանի միջազգային կապերի հաստատմանը։ Բայց այդ երկիրը ծովային տարաբնույթ կապերով կարողանում է շփվել տարբեր երկրների հետ։ Իհարկե չի կարելի ժխտել, որ Պեկինին զսպող միակ հանգամանքը Վաշինգտոնի աջակցությունն ու ներկայությունն է կղզու պաշտպանությանն ուղղված։ Բայց Չինաստանի համար ամենավտանգավորը համաթուրքական ծրագրերում ներառված Ույղուրստանի հարցն է, որ կարող է միանգամից ու մեծածավալ բնույթ ստանալ, քանզի թյուրքական արյունախում բնույթը ամենուր է, իր բոլոր տեսակների մեջ առկա։ Ուրումչի կենտրոնով այս տարածքը սահմանակից է Հնդկաստանին, Աֆղանստանին, Ղրղզստանին, Ղազախստանին եւ Ռուսաստանին (Ալթայի երկրամասի հետ), նաեւ Մոնղոլիային։
Տիբեթը նույնպես երկար ժամանակ պայքարում է անկախանալու համար։ Լհասա կենտրոնով այս շրջանը համարվում է հոգեւոր կենտրոնատեղի, որտեղ պայքարի առաջամարտիկները դալայ—լամաներն են։ Այսօր բոլոր բուդդայականների առաջնորդը գտնվում է ԱՄՆ—ում եւ Վաշինգտոնի հովանավորության ներքո, ինչը հնարավորություն է տալիս բուդդայականների հոգեւոր առաջնորդին շրջել ամբողջ աշխարհում՝ պահանջելով Տիբեթի անկախությունը։
Տարածքը շփման եզրեր կունենա անկախանալուց հետո նույն Չինաստանի, Նեպալի, Բուտանի, Մյանմայի եւ Ասիայի մյուս խոշոր երկրի՝ Հնդկաստանի հետ։ Չնայած ներքին վեճեր կան նաեւ Հնդկաստանում, որը Չինաստանի հետ էլ տարածքային հարց ունի։ Տեղային բախումներ եղել են, սակայն դրանք պատերազմի չեն հանգեցրել, ինչը կարող էր աղետալի լինել ոչ միայն Չինաստանի ու Հնդկաստանի համար։ Չինաստանն ու Հնդկաստանը խոշոր տնտեսական երկրներ են աշխարհում եւ նման բախումը անհետեւանք չէր մնա նաեւ աշխարհի այլ երկրների տնտեսական վիճակի տատանման առումով։
Եվրոպա—Ասիա սահմանագծին, անցման ուղի դարձած այս ճանապարհին մասնատման վտանգը սպառնում է Թուրքիային, Ադրբեջանին եւ Վրաստանին, ինչը անգամ աշխարհի վերաբաժանման մերձավորարեւելյան եւ կովկասյան շատ նախագծերում է այսօր արտացոլված։ Այդ ծրագրերում առկա է նաեւ երբեւէ չգոյ Քուրդիստանի անունը, սակայն այդ 3 երկրների տարածքների զգալի մասը բուն հայկական են եւ այդպիսին էլ կլինեն մոտ ապագայում։ Միացյալ Հայաստանի վերակերտումը կկազմաքանդի արհեստական որոշ պետություններ։
Ժամանակին ոչ ոք չէր հավատում, որ ԽՍՀՄ—ը կկազմաքանդվի 15 պետությունների, Հնդկաստանից կանջատվեն Պակիստանը, Բանգլադեշն ու Շրի—Լանկան կամ Եվրոպան կբռնի պետական կազմավորումների մասնատումների ուղին։ Աֆրիկայում եւս եղան մասնատումներ, բաժանվեց նաեւ Կոնգո մեծատարածք պետությունը՝ Կոնգոյի (Բրազավիլ մայրաքաղաքով) եւ Զահիրի (Կինշասա մայրաքաղաքով), վերջինս նորից որդեգրեց Կոնգո անունը, Եթովպիայից առանձնացան Ջիբութի եւ Էրիթրեա պետությունները, մասնատվեց Սուդանը՝ Հյուսիսային եւ Հարավային պետությունների, նման խնդիրներ ունեն Լիբիան, Սոմալին եւ աֆրիկյան շատ մեծատարածք երկրներ... Սա սպառնում է նաեւ Արաբական թերակղզու երկրներին... Հակառակ Եմենների միավորման, կարող են մասնատվել Իրաքը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, ինչպեսեւ՝ Իրանը, որի դեմ անմիջապես գործում է ԱՄՆ—ն եւ այլն։
Աշխարհի մեծ երկրներից Կանադան եւս ունի անջատողական տարածք։ Քվեբեկի տարածաշրջանը անկախության ուղին է որդեգրել, եւ ամեն անգամ մի քանի տոկոս չի բավականացնում, որ կանադական այս շրջանի ֆրանսախոսները անկախանան անգլիախոս կանադացիներից։ Միացյալ Նահանգները նույնպես ամուր, վաշնգտոնակենտրոն պետություն չեն այնքան, ինչքան ցույց են տալիս։ Կալիֆորնիան միշտ կարող է անկախանալ, հատկապես որ նախապատմություն ունի, երբ Մեքսիկան ձգտում էր տիրել այդ տարածքին։ Այսօր էլ այնտեղ մեքսիկները գերակշռում են։ Ամերիկյան այդ նահանգը իր տնտեսական հզորությամբ, նույնիսկ որպես առանձին պետություն, կարող է աշխարհի տնտեսապես հզորների շարքում տեղ գրավել առաջին 10—նյակում, անգամ գուցեեւ՝ 5—յակում։ Ֆլորիդան համարվում է սեւականների տարածք, եւ անկախական նկրտումներն այստեղ էլ չեն բացառվում, նույնիսկ առկայծել են՝ որոշակի բախումների հանգեցրել պետական իրավապահների հետ։ Չի կարելի բացառել, որ մի օր ՌԴ—ԱՄՆ լուրջ հակամարտության ժամանակ կքննարկվի նաեւ Ալյասկայի խնդիրը, որն այսօր սառեցվել է ցարական Ռուսաստանի չգոյության հանգամանքներով պայմանավորված, բայց...
Այսօր անհնարին է թվում մայրցամաք—պետություն Ավստրալիայի մասնատումը, սակայն միջազգային իրավիճակները կարող են անկայունացնել եւ այս խաղաղ երկիրը, եթե որոշեն խաղացնել բնիկների իրավունքները։ Անգամ հարեւան Օկեանիայի կղզիախումբ—երկրներ, որոնցից վստահաբար ոչինչ կախված չէ, կարող են ռազմավարական առումներով հաշվի մեջ մտնել։
Չի բացառվում, որ նման խնդիրներ ծագեն նաեւ հարավամերիկյան ու կենտրոնաամերիկյան երկրներում, հատկապես որ իսպանախոս կամ պորտուգալախոս բնակչության մեծ մասն ապրում է արհեստականորեն ձեւավորված պետություններում։ Իսկ բնիկները՝ հնդկացի ցեղատեսակները բախումների ընթացքում զանգվածաբար կոտորվել եւ դարձել են ազգային փոքրամասնություն իրենց բնօրրաններում։ Հայտնի է, որ Գվատեմալայի նախկին դիկտատոր Էֆրային Ռիոս Մոնտտը 80 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ հնդկացի բնակչության ցեղասպանության եւ ռազմական այլ հանցագործությունների համար։ Բայց հետաքրքիր է, որ նրա հանցակից ընկեր, ռազմական հետախուզման նախկին ղեկավար Խոսե Ռոդրիգես Սանչեսը արդարացվեց։ Այստեղ էլ են դեռ կիրառվում երկակի ստանդարտները։ Ամբողջ Ամերիկա աշխարհամասում՝ հյուսիսում՝ Կանադայից ու ԱՄՆ—ից սկսած՝ իջնելով հարավ՝ մինչեւ Արգենտինա եւ Չիլի, կոտորվել են գրեթե բոլոր հնդկացիական տեսակները եւ մեղավորների մասին խոսելն այսօր անիմաստ է։
Վերոնշյալ վճիռը 2 մասից է բաղկացած՝ 50 տարի Ռիոս Մոնտտը ստացել է ցեղասպանության իրականացման համար եւ 30 տարի մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար։ 87—ամյա նախկին դիկտատորը Լատինական Ամերիկայի առաջին առաջնորդն է, ով դատապարտվել է այս կարգի հանցագործությունների համար։ Երկու գործիչները մեղադրվում են 1982—83թթ. հյուսիսային Կիչե դեպարտամենտում 1,7 հազար հնդկացիների ոչնչացման համար։ Այս օրինակները բերում ենք, որպեսզի մեկ անգամ էլ հիշեցնենք, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի…
Ամեն դեպքում ամերիկյան աշխարհամասում եւս չեն բացառվում երկրների մասնատումները, քանի որ բոլոր երկրներում էլ (շատ թե քիչ) բնակվում են բնիկներ, որոնք մի օր կարող են նաեւ պահանջներ ներկայացնել։ Այդ ժամանակ ոչ թե «զարգացած» եւ «առաջադեմ» տարածքային անձեռնխելիության սկզբունքները պիտի առաջ մղվեն, այլ բնիկների մարդանմանների՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, որը մի՛շտ պետք է վեր լինի այլ ազգերի երկրներում իրենց պետությունները բռնի ուժով կառուցածների իրավունքներից։
Անկախական թեման ավելի մանրամասնելու նպատակով գուցե հետագայում վերստին ներկայացնենք այս թեման։ Իսկ վերջաբանի փոխարեն մեկ անգամ էլ հիշեցնենք, որ աշխարհի վերաձեւումների ժամանակ հիմնականում տրոհվում են պետությունները, նորերն են առաջանում՝ ստեղծելով նաեւ նոր իրավիճակներ։ Բայց կան դեպքեր էլ, որոնք օրինակ բերվեցին այս հոդվածաշարում, երբ անկախական փուլերում երկրներ վերամիավորվեցին։ Մենք ամեն ինչ պետք է անենք հայության բոլոր ուժերը ներառելով, որպեսզի չբացառվի նաեւ Հայաստանի մասնատված հատվածների վերամիավորման հնարավորությունը՝ արդեն ընթացող աշխարհի հերթական վերաձեւավորման ժամանակ։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 328 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024