ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 00:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 12

Լիահույս լինենք, որ նա արժանապատվորեն կվարի հայապահպանության գործն այդ երկրում

Երեկ Պոլսի հայոց պատրիարքարանում կայացած ընտրությունների արդյունքներով Պոլսո հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Մյուս թեկնածուն՝  Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, արդեն շնորհավորել է նորընտիր պատրիարքին։
Ընտրությանը մասնակցել են համայնքի կողմից ընտրված աշխարհիկ 102 եւ ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգեւոր պատվիրակները։ Դեկտեմբերի 8—ին ընտրված 102 պատվիրակներից 89—ը Մաշալյանի կողմնակիցներն էին, 12—ը՝ Աթեշյանի։
Երեկ երեկոյան Սուրբ Աստվածածին մայր տաճարում նորընտիր պատրիարքը հանդիպել է հավատավորների հետ։
Պատրիարքի աթոռը թափուր էր մնացել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից հետո (2019 թ. մարտի 8, 62 տարեկանում)։ Նա 2008 թվականից տառապում էր անբուժելի հիվանդությամբ եւ բժիշկների մշտական հսկողության տակ էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պոլսո հայոց պատրիարքարանը փաստացի ղեկավար չուներ արդեն մոտ 12 տարի։ 2010—ից պատրիարքական փոխանորդն էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Վերջին շրջանում շատ էր խոսվում ընտրությունների եւ դրանցում թուրքական կառավարության դիրքորոշման, թեկնածուների եւ հարակից հարցերի մասին։ Շեշտվում էր, որ Թուրքիան արգելել է, որ Հայաստանից կամ սփյուռքից թեկնածուներ գրանցվեն։ Շատերը, այդ թվում՝ պոլսահայ երիտասարդների «Նոր զարթոնք» նախաձեռնությունը, բոյկոտել էին ընտրությունները՝ այն հիմնավորմամբ, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջամտել է ընտրական գործընթացին, ինչը հակասում է երկրի Սահմանադրությանն ու կնքված միջազգային պայմանագրերին։ «ՀՀ»—ի նախորդ հա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 301 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գիշերային սակագնի հետագա կիրառության նպատակահարմարությունը կքննարկվի

Վերջերս շատ է խոսվում Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասին։ Ի՞նչ է սա ենթադրում, արդյոք այդ ազատականացում ասվածը, ինչպես սովորաբար լինում է, չի՞ հանգեցնելու սակագների բարձրացման, եւ ինչու՞ ենք դիմում այդ քայլին։ Այս եւ այլ հարցերի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին։ Մանավանդ՝ որ սա այն հարցերին մեկն է, որ ներառված է մեր երկրի էներգահամակարգի՝ մինչեւ 2040թ. զարգացման ռազմավարությունում, որը քննարկման փուլում է։
Փոխնախարարը նախ ընդգծեց, որ շուկայի ընդամենը 10 տոկոսն է ազատականացվելու սկզբնական փուլում, որպեսզի նաեւ տեսնեն, թե ինչ ռիսկեր կարող են լինել, եւ եթե հանկարծ վատ լինի, սարսափելի ոչինչ չկա, «հետ կգան»։ Իսկ ինչ վերաբերում է սակագների խնդրին, ապա պետությունն անպայման կկիրառի համապատասխան մեխանիզմները՝ պայմանավորվածություններ թույլ չտալու համար։
Ապա անդրադառնալով ոլորտին՝ նշեց, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս մոդելը կիրառության մեջ է դրվել 2004 թ. եւ հենվում է «միակ գնորդ (վաճառող)» մոդելի վրա, որի դեպքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու եւ այն սպառողներին վաճառելու իրավունքը։ «Ընդ որում, շուկան ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ հատվածում ամբողջությամբ կարգավորվում է։ Էլեկտրաէներգետիկական շուկան հենվում է միայն էլեկտրաէներգիայի արտադրության ու սպառման տարեկան ծավալների կանխատեսման վրա եւ շուկայի մասնակիցների համար չի սահմանում պատասխանատվություն այդ ծավալների շեղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 298 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում Մոսկվայում, Անկարայում, Պեկինում, ԵՄ-ն՝ միայն Թուրքիայում

Շարունակելով նախորդ հոդվածում արծարծված միջուկային պատերազմի վտանգը ինչպես անցյալում՝ ԽՍՀՄ-ԱՄՆ, այնպես էլ ներկայումս՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում, պետք է հիշեցնենք, որ նախկինում վտանգավոր հայտարարություններ են հնչել նաեւ Չինաստանի կողմից, իսկ այսօր Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ—ն) ավելի հաճախ է հիշեցնում իր միջուկային զենք ունենալու եւ անհրաժեշտության դեպքում այն գործածելու մասին։ Երբ արաբական աշխարհը ուժեղացնում է ճնշումն Իսրայելի վրա, ապա Թել Ավիվը եւս, իհարկե, հազվադեպ, հիշեցնում է, որ միջուկային երկիր է… Պետք է նշել նաեւ, որ միջուկային երկիր Հնդկաստանին, իբր, զսպելու պատրվակով՝ Միացյալ Նահանգները ատոմային զենք ունենալու հնարավորություն տվեց աշխարհի ամենաիսլամական երկրներից մեկին՝ Պակիստանին։ Իմիջիայլոց, մի երկրի, որը ցայսօր չի ճանաչել մեր անկախ պետության գոյությունը՝ հայտարարելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների շուրջ 20 տոկոսը»… Միաժամանակ Իսլամաբադից հնչել է, թե «Պակիստանն ու Ադրբեջանը եղբայրական պետություններ են եւ պակիստանցին ու ադրբեջանցին մեկ ազգ են՝ երկու երկրներում բնակվող»… Արդյոք նման չէ՞ համաթուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) կարգախոսին՝ «մեկ ազգ՝ վեց երկիր»…
Այստեղ է, որ պետք է բոլորս հասկանանք, թե ինչու են Անկարան եւ Բաքուն մերթ ընդ մերթ դիմում միջազգային տարբեր հարթակների՝ ՀԱԷԿ—ը փակելու համար, ամենազանազան վտանգներ հորինելով։ Այս մասին ես բազմաթիվ հրապարակումներ ունեմ «ՀՀ»—ում, որտեղ լիարժեք հիմնավորում եմ թուրք—ադրբեջանական բողոքների սնանկու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 287 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024