ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 04:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 12 » Պոլսի հայոց պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
16:29
Պոլսի հայոց պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Լիահույս լինենք, որ նա արժանապատվորեն կվարի հայապահպանության գործն այդ երկրում

Երեկ Պոլսի հայոց պատրիարքարանում կայացած ընտրությունների արդյունքներով Պոլսո հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Մյուս թեկնածուն՝  Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, արդեն շնորհավորել է նորընտիր պատրիարքին։
Ընտրությանը մասնակցել են համայնքի կողմից ընտրված աշխարհիկ 102 եւ ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգեւոր պատվիրակները։ Դեկտեմբերի 8—ին ընտրված 102 պատվիրակներից 89—ը Մաշալյանի կողմնակիցներն էին, 12—ը՝ Աթեշյանի։
Երեկ երեկոյան Սուրբ Աստվածածին մայր տաճարում նորընտիր պատրիարքը հանդիպել է հավատավորների հետ։
Պատրիարքի աթոռը թափուր էր մնացել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից հետո (2019 թ. մարտի 8, 62 տարեկանում)։ Նա 2008 թվականից տառապում էր անբուժելի հիվանդությամբ եւ բժիշկների մշտական հսկողության տակ էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պոլսո հայոց պատրիարքարանը փաստացի ղեկավար չուներ արդեն մոտ 12 տարի։ 2010—ից պատրիարքական փոխանորդն էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Վերջին շրջանում շատ էր խոսվում ընտրությունների եւ դրանցում թուրքական կառավարության դիրքորոշման, թեկնածուների եւ հարակից հարցերի մասին։ Շեշտվում էր, որ Թուրքիան արգելել է, որ Հայաստանից կամ սփյուռքից թեկնածուներ գրանցվեն։ Շատերը, այդ թվում՝ պոլսահայ երիտասարդների «Նոր զարթոնք» նախաձեռնությունը, բոյկոտել էին ընտրությունները՝ այն հիմնավորմամբ, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջամտել է ընտրական գործընթացին, ինչը հակասում է երկրի Սահմանադրությանն ու կնքված միջազգային պայմանագրերին։ «ՀՀ»—ի նախորդ համարներում էլ խոսել ենք Նախաձեռնարկ մարմնի կազմից ոմանց դուրս գալու մասին։
Բայց իրավիճակն արդեն հանգուցալուծվել է, եւ Պոլսո հայոց 85—րդ պատրիարքը հայտնի է։ Անկախ այն բանից, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում անձերին, ինչպիսին է նրա դիրքորոշումը այս կամ այն հարցում, հարկ է, որ պատրիարքարանը պատրիարքի գլխավորությամբ բարձր մակարդակով կատարի իր պարտականությունները, օգնի պահպանել այդ երկրում դեռ չպայթեցված ու չփլուզված հայկական նյութական հարուստ ժառանգությունը, կամուրջ դառնա երկու երկրների միջեւ՝ խոսելու հրատապ եւ ցավոտ հարցերի մասին։ 
Պատրիարքը չի կարող եւ չպետք է վերածվի նաեւ Հայաստանի դեմ թուրքական քաղաքականության գործիքի, այլ պետք է վեր կանգնի անձնային շահերից եւ ոչ թե սոսկ նպաստի, այլ վարի հայապահպանության գործն այդ երկրում։ 
Գիտենք, որ դա բարդ է, առավել եւս մի երկրում, որտեղ Հայաստանի դեմ հարձակման պլաններ են մշակվում։ 
Բայց իր աշխատանքով պատրիարքարանը կարող է փակել նաեւ նման պլանների ճանապարհը, եթե նրա խոսքը, իհարկե, արժեքավոր է։ Իսկ այդպիսին լինելու համար անհրաժեշտ է հանդես գալ անկախ, ազգային եւ սկզբունքային դիրքերից։ hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 301 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024