ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 13:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 10 » Ի՞նչ հարցեր կարող է կարգավորել Պոլսո հայոց պատրիարքը /Հայ համայնքում դժգոհություններ կան/
16:10
Ի՞նչ հարցեր կարող է կարգավորել Պոլսո հայոց պատրիարքը /Հայ համայնքում դժգոհություններ կան/

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում ընթացող Պոլսի պատրիարքի ընտրության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն էր արել։ Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգի գրառումով հայտարարել էր, որ չի մասնակցելու ընտրությանը եւ ոչ ոքի օգտին չի քվեարկելու. «Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու։ Պատմության սեւ էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների եւ նրանց հետ համագործակցող հոգեւորականների անունները»։
Պոլսո հայ համայնքում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված պատրիարքի կանոնադրությունում սահմանվել է, որ պատրիարքի թեկնածու կարող են լինել միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։ Այդ պատճառով ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների քանակը խիստ սահմանափակվել է։
«Թուրքական կողմը, փաստորեն, մեթոդ է մշակել, խաղի կանոններ է սահմանել, որոնց հետ պոլսահայ համայնքի մի մասը համաձայն չէ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն համաձայնել են խաղալ նրանց սահմանած կանոններով, եւ երեւի թե կասկած չկա, որ Մաշալյանն է դառնալու պարտրիարք»,– «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը։
Գաբրիելյանն ասում է, որ հարեւան երկիրը խաղի այդ կանոններն է սահմանել, որ պատրիարք դառնա, այսպես ասած, ներսի մարդ, ով կհամաձայնի խաղալ այդ կանոններով, ու արտաքին միջամտությունը կբացառվի։ Փորձագետը հիշեցնում է, որ նախկինում արտերկրից էլ են պատրիարքի թեկնածուներ եղել։ Մինչդեռ նոր կանոնադրությամբ հիմա դա բացառվում է։
Այս ամենից բացի, Հայկ Գաբրիելյանը կոչ է անում հաշվի առնել, թե որ երկրում ու ինչ պայմաններում է աշխատելու պատրիարքը.  «Հասկանալի է, որ շատ մեծ անկախություն չունի՝ ճնշումների տակ է լինելու, բայց ցանկության կամ կամքի առկայության դեպքում հայությանն առնչվող հարցերում պատրիարքը մեծ դեր կարող է խաղալ»։ Թուրքագետը նկատում է որ, օրինակ, հայկական պատմամշակութային ժառանգության հարցը կարող է բարձրացնել։ Բանն այն է, որ հայկական պատմամշակութային ժառանգությանն ամենամեծ վնասը հասցնում են գանձագողերը։ Բացի այդ, մի քանի այլ հարց է բարձրացնում, որոնք պատրիարքը կարող է լուծել։
Այսպես, մեր զրուցակիցն արձանագրում է, որ ազգայնամոլական բնույթի կազմակերպությունները հայության նկատմամբ օրեցօր ատելություն են սերմանում։ Ասում է, որ հատկապես Իգդիրում հայտնի այդպիսի կազմակերպություն կա, որի գործունեության հետեւանքներն ակնհայտ են։ Մինչդեռ դա քրեորեն պատժելի է նաեւ Թուրքիայում, եւ Գաբրելյանը կարծում է, որ պատրիարքարանը պետք է զբաղվի այդպիսի կազմակերպությունների գործունեությունը կասեցնելու հարցով՝ գնալով իրավական ճանապարհով։
Նրա խոսքերով՝ պատրիարքը պետք է զբաղվի Հայաստանից տարբեր նպատակներով Թուրքիա մեկնող հայերի անվտանգության հարցերով։ Թուրքագետը արձանագրում է նաեւ. «Հայ համայնքի թիվը կարող է զգալիորեն մեծանալ, եթե պատրիարքը կարողանա թուրքական իշխանություններին համոզել, որ իրենց համար ավելի նպատակահարմար կլինի, որ հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր հայերի շրջանում զարթոնք առաջանա, նրանք վերադառնան իրենց արմատներին, զատվեն քրդերից։ Բանն այն է, որ թուրքական իշխանությունները բավական մտահոգ են Թուրքիայում քուրդ բնակչության աճով»։
Նա ընդգծում է, որ Թուրքիայում հայերի տարատեսակ հարցերը լուծելու համար եթե հայկական կողմն ինչ—որ հարցեր բարձրացնի, դա կդիտարկվի Թուրքիայի ներքին գործերին միջամտելու փորձ, հետեւաբար, բացասաբար կընդունվի։ Բայց այդ քայլերը կարող են իրականացվել պատրիարքարանի միջոցով՝ ներսից։
Վերջում Գաբրիելյանը բարձրաձայնում է, որ իր ասածներն անիրատեսական չեն։

 

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 297 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024