ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 18:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 30 » Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ /Հավատ՝ մեր ուժերի, Հույս՝ երկրի ապագայի, Սեր՝ միմյանց նկատմամբ/
11:21
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ /Հավատ՝ մեր ուժերի, Հույս՝ երկրի ապագայի, Սեր՝ միմյանց նկատմամբ/


Թող Նոր տարին աշխարհը խաղաղության մեջ պահի, փակի երաշտի ու մորեխի եւ չարիք ու արհավիրք բերող բոլոր ուժերի ճամփան։ Մաղթենք, որ Նոր տարին խաղաղաշատ, ծննդաշատ եւ ցորենաշատ լինի։ Ամանոր, խաղաղությամբ ու բարությամբ լցրու ամենքի սրտերը։ Բարությունից մարդու աչքին աշխարհը հազար անգամ մեծ է երեւում, ունեցածը՝ հազարապատիկ շատ։

Ամանորի հայկական մաղթանք

Եվ այսպես, մի քանի օրից պատմություն կդառնա Խոզի տարին՝ 2019—ը, եւ նրան փոխարինելու կգա Առնետի տարին՝ 2020—ը։ Ճանապարհելով անցնող տարին եւ դիմավորելով նորը՝ մենք մեր ձեռքբերումներն ու հաջողությունները, կորուստներն ու սայթաքումները մի վերջին անգամ տնտղելու, ծանրութեթեւ անելու առիթ ենք ունենում։ Հաճախ՝ մեր կամքից ու ցանկություններից անկախ, ճամփաբաժանն անցնելու պարտադրանքից ելնելով։ Եվ, այդուհանդերձ, այն, ինչ որ կա, այն, ինչ որ եղել է, հայտնի է ու տեսանելի բոլորիս, ուստի դրա մասին կրկին բարձրաձայնելու հարկ կամ անհրաժեշտություն, կարծում ենք, չկա։ Առավել կարեւոր ու առաջնահերթ է, անշուշտ, գալիք՝ Առնետի տարում, մեր հույսերի ու սպասումների իրականացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի ճշգրտման եւ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։ Այսինքն, այն բանի գիտակցումը, որ պարտավոր ենք առաջ նայել եւ մեր ուժերով, մեր աշխատանքով հասնել ցանկալիին։
…Իսկ որ 2020—ը վճռորոշ է լինելու մեր երկրի, հետեւաբար, բոլորիս համար, որեւէ կասկած չի կարող հարուցել։ Թեւակոխում ենք նոր, բախտորոշ ժամանակաշրջան, երբ, հավատացած ենք, առավել կամրապնդվեն ու կբազմապատկվեն 2018 թ. հայկական թավշյա հեղափոխության նվաճումները, հանդուրժողականության, փոխըմբռնման ու համերաշխության մթնոլորտ կտիրի Հայաստանում, ինչի արդյունքում, պիտի հուսալ, կշահեն թե՛ պետությունը եւ թե՛ ժողովուրդը։ Որքան էլ դժվարին օրեր տեսած ու անարդարությունից տուժած լինի մեր հասարակությունը, այնուամենայնիվ, համբերատարությամբ հավատում ու վստահում է ողջախոհության, խելամտության ու արդարության հաղթանակին։ Հավատում է, որ, ի վերջո, Առնետի տարին արմատապես կտարբերվի (դրական առումներով) Խոզի տարուց…
Ի դեպ, 2020 թվականը «Հայաստանի Հանրապետության» համար եւս արժանահիշատակ է՝ լրանում է օրաթերթի հիմնադրման 30—ամյակը, որը, ինչ խոսք, կնշանավորվի մի շարք իրադարձություններով։
Ամանորի, Սուրբ Ծննդյան եւ Քրիստոսի հրաշափառ Հայտնության առիթով շնորհավորում ենք մեր ընթերցողներին, բոլոր հայաստանցիներին, մաղթում, որ գալիք տարին դարակազմիկ լինի մեր ժողովրդի պատմության համար՝ ավետելով բոլորիս համազգային եւ անձնական երազանքների լիակատար իրականացում։
Հավատ՝ մեր ուժերի, Հույս՝ երկրի ապագայի, Սեր՝ միմյանց նկատմամբ, եւ գալիք տարին, մնացած բոլոր տարիները մերն են լինելու…

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
v.sargsyan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 262 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024