ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 24 » «ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունն արդյունավետ էր»
09:39
«ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունն արդյունավետ էր»

ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ։
ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում մասնակցել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Նիստին մասնակցել են Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստին, որպես Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ երկրի ղեկավար, ներկա է եղել նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները միության զարգացման ընթացիկ աշխատանքները եւ համագործակցության խորացման հեռանկարները քննարկել են նեղ եւ ընդլայնված ձեւաչափով հանդիպումների շրջանակում։
Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում։ Գործող նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020թ. փետրվարի 1—ին։ Նիստում հաստատվել է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը։ Որոշում է կայացվել՝ 2020 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը Բելառուսին փոխանցելու վերաբերյալ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2020 թ. հունվարի 1—ից։
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել խոսքով, որում նշել է. «Հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ։ Փաստացի մենք տարին ավարտում ենք բավական լավ տրամադրությամբ։ Ցանկանում եմ նշել, որ այսօր մենք կոնսենսուս ունենք մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ։ Մենք արդեն իսկ կարող ենք անցնել փաստաթղթերի ստորագրմանը, եւ կարծում եմ, որ դա շատ լավ նշան է եւ շատ լավ մթնոլորտ, որ մենք փաստացի համաձայնություն ունենք բոլոր հարցերի շուրջ։ Քանի որ ավարտվում է ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության տարին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին կատարված աշխատանքի համար։ Կարծում եմ, որ բավական լավ, արդյունավետ, բեղմնավոր նախագահություն է ստացվել։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք մեր համագործակցությունն այդ ոգով։ Շնորհավորում եմ Բելառուսին նախագահությունն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթում եմ ամենայն հաջողություն»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհակալություն հայտնելով վարչապետին մաղթանքների համար, նշել է. «Հարգելի գործընկերներ, կարծում եմ՝ ընդհանուր կարծիք կհայտնեմ, եթե մենք բոլորս շնորհակալություն հայտնենք հայաստանյան կողմին բավական արդյունավետ նախագահության համար»։
Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում քննարկման առարկա են դարձել մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները, ստորագրվել է ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը, հավանության են արժանացել ԵԱՏՄ անդամ երկրների կողմից՝ ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության խոչընդոտների հաղթահարմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ կարգադրությունը, ԵԱՏՄ շրջանակում առանձին ոլորտներում ծառայությունների ազատականացման ծրագրերի իրականացման վերաբերյալ կարգադրությունը, ընդունվել են որոշումներ՝ ԵԱՏՀ աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու եւ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին։
Որոշվել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2020 թ. մայիսին Բելառուսում։
Նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին եւ հանդես եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, կոլեգիայի հարգելի նախագահ, ավարտվեց Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը։ Մենք քննարկեցինք մեր ինտեգրացիոն միավորման օրակարգի մի շարք կարեւոր հարցեր։
Նախ, Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է Միխայիլ Վլադիմիրի Մյասնիկովիչի թեկնածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում։ Ինչպես գիտեք, Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 1—ին, եւ այս պաշտոնում նրան կփոխարինի պարոն Մյասնիկովիչը, ով նախկինում զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության վարչապետի եւ Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահի պաշտոնը։
Հաստատվել է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը։
Շնորհավորում եմ Միխայիլ Վլադիմիրի Մյասնիկովիչին եւ կոլեգիայի բոլոր անդամներին նշանակման կապակցությամբ։ Վստահ եմ, որ նրանք իրենց ներդրումը կունենան հանձնաժողովի եւ ընդհանրապես մեր միության գործունեության արդյունավետության հետագա բարձրացման գործում։
Բացի այդ, մենք քննարկեցինք «Մինչեւ 2025թ. եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» մի քանի սկզբունքային հարցեր։
Ստորագրեցինք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը, ինչը նշանակալի առաջընթաց է միության միասնական աշխատաշուկայի արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծման գործընթացում։
Մենք քննարկեցինք նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից միության ներքին շուկայի գործունեության շրջանակում խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը։ Անհրաժեշտ ենք համարում շարունակել համատեղ ջանքերը՝ դեռեւս առկա խոչընդոտները վերացնելու եւ նոր խոչընդոտների առաջացումը կանխող մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։
Ընդունեցինք Եվրասիական տնտեսական միության շրջանակում առանձին ոլորտների ծառայությունների ազատականացման ծրագրերի իրականացման մասին հրամանագիր։
Այսօրվա նիստը նշանակալի էր նաեւ նրանով, որ այն վերջին նիստն էր Հայաստանի նախագահությամբ։ Մենք հնարավորություն ունեցանք ամփոփել անցնող տարին եւ խոսել Հայաստանի նախագահության ընթացքում ձեռք բերված արդյունքների մասին։
Ակնհայտ է, որ Հայաստանի նախագահությունը բավական արդյունավետ էր միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնման առումով։ Ինչպես գիտեք, ուժի մեջ են մտել Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը եւ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ձեւավորման մասին համաձայնագիրը։ Ազատ առեւտրի մասին համաձայնագրեր են ստորագրվել Սինգապուրի եւ Սերբիայի հետ, ինչպես նաեւ համաձայնագիր է ստորագրվել Չինաստանի հետ մաքսային տեղեկատվության փոխանակման մասին։
Այս տարվա հոկտեմբերին Երեւանում հիմք դրվեց Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման ավանդույթին։ Նման միջոցառումներ այսուհետ ամեն տարի կանցկացվեն նախագահող երկրում։
Ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք նպաստում են մեր երկրների միջեւ համագործակցության խորացմանը եւ ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործմանը։
Հավանության է արժանացել միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային համաձայնագիրը, հաստատվել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը, գործարկվել է եվրասիական ցանցի առաջին թվային նախագիծը, եւ առաջընթաց է գրանցվել ոսկերչական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծման գործում։
Եվ, վերջապես, այսօր Հայաստանը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով մեր երկրներից յուրաքանչյուրին իր վերահսկողության տակ վերցնել խոշոր ինտեգրացիոն նախագծերից որեւէ մեկը։ Մենք պատրաստակամություն հայտնեցինք համակարգել Եվրասիական միության ոսկերչական ապրանքանիշի ձեւավորման ծրագրի իրականացումը։
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ 2020 թվականին միության նախագահությունը փոխանցվում է Բելառուսի Հանրապետությանը։ Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ հաջողություն մաղթել մեր բելառուս գործընկերներին այս կարեւոր առաքելության մեջ։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքի համար եւ մաղթել ամենայն բարիք»։
Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Արարողակարգային լուսանկարահանումից հետո ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարները մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված աշխատանքային ճաշին։ Ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների առաջնորդները քննարկել են կառույցի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 312 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024