ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 02:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 24 » Արժեքների պահպանումն այլընտրանք չունի /Իտալական զինված ստորաբաժանումների մոդելը կգործի նաեւ Հայաստանում/
09:39
Արժեքների պահպանումն այլընտրանք չունի /Իտալական զինված ստորաբաժանումների մոդելը կգործի նաեւ Հայաստանում/

Հայաստանը պատմական հուշարձանների պահպանության գործում կհամագործակցի Իտալիայի հետ, որը մեծ փորձ ունի այդ ոլորտում։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում փաստել է, որ իտալացի գործընկերներն իրենց փորձը մեզ հետ կիսելու պատրաստակամություն են հայտնել։
Փոխնախարարը շեշտեց, որ հուշարձանների պահպանումը ենթադրում է օրենսդրական փոփոխություններ։
«Մեծ կարեւորություն ենք տալիս գանձագողության դեմ պայքարին; Իտալիայում գործում է հուշարձաններ պահպանողների ինստիտուտը։ Նրանք զինված ստորաբաժանումներ են, որոնք գործում են պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Նրանց առաքելությունը պատմական հուշարձանները պահպանելն է։ Նպատակ ունենք այդ փորձը ներդնել Հայաստանում»,—ասաց Նարինե Խաչատուրյանը։
Հայաստանը հարուստ է պատմական հուշարձաններով եւ հնավայրերով, որոնք պահպանության կարիք ունեն։ Այս մոդելի հետ կապված քննարկումներ են անցկացվել ՀՀ ոստիկանության հետ, որը, իհարկե, պատրաստ է համագործակցության։
Նարինե Խաչատուրյանը հայտնեց, որ 2020 թվականի գարնանը իտալացի մասնագետները կգան Հայաստան եւ կներկայացնեն իրենց փորձը, կհստակեցվեն համատեղ անելիքները։
Զինված ստորաբաժանումների ստեղծման հարցը, անշուշտ, բարդություններ ունի։ Այդ կառույցների ներկայացուցիչները պետք է գերազանց տիրապետեն ոչ միայն պահպանության գործին եւ ենթարկվեն պաշտպանության նախարարությանը, այլեւ կատարյալ գիտելիքներ ունենան հնագիտական ժառանգության վերաբերյալ։ Բացի այդ, այո, Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, եւ պետք է հստակեցվեն նաեւ պահպանության կանոնները այն դեպքերում, երբ կոնկրետ վայրերում հանկարծ արժեքներ են բացահայտվում ոչ մասնագետների կողմից։ ԿԳՄՍ նախարարությունը շատ բան կարող է անել այս ուղղությամբ հանրակրթական ոլորտում, սակայն այս ողջ աշխատանքը ժամանակ ու միջոցներ կպահանջի։ Եվ այն պետք է ապահովել. արժեքների պահպանումն այլընտրանք չունի։
Իհարկե, հնագիտական ժառանգության պահպանությունը բազմաթիվ շեշտադրումների կարիք ունի, որոնց կանդրադառնանք մեկ այլ առիթով, սակայն պետք է շեշտենք, որ զինված ստորաբաժանումների ստեղծումը շատ նուրբ գործ է, իսկ զինված բառը հուշում է, որ դրանք ստեղծելիս պետք է առավելագույնս ուշադրություն դարձնենք մարդկանց կյանքին եւ զենքը վստահենք միայն վստահելի գիտակներին՝ ծանր հետեւանք ունեցող պատահականություններն ու թյուրիմացությունները բացառելու համար։
Նարինե Խաչատոyրյանը նաեւ ավելացրեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նախաձեռնել է հնագիտության մասին օրենքի նախագծի մշակում։
«Հյուսիս—հարավ» ճանապարհի վրա՝ հենց Ագարակ գյուղից սկսած մինչեւ Դաշտադեմ ունենք պեղված բնակավայրեր, որոնց հետ կապված՝ պետք է ծրագրեր իրականացնենք։ Նպատակ ունենք ստեղծել «Archeopark»։ Հայաստանում դեռեւս նման բան չկա, սակայն ունենք համաշխարհային մոդելը։ Հիմա հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ մշակում ենք «Archeopark» ստեղծելու գաղափարը»,–նշեց նա՝ ընդգծելով, որ մեծ խնդիր կա մարդկանց իրազեկվածության հետ կապված, հաճախ բացակայում է տարրական իմացությունը, թե ինչպես պետք է վարվել հուշարձանների հետ։ Այդ իսկ պատճառով նախարարությունը սկսել է իրազեկման արշավներ իրականացնել։
«Ես վստահ եմ, որ շատ դեպքերում մարդիկ չիմացությունից ելնելով են ինչ—որ գործողություններ կատարում։ Շատերը չգիտեն, որ պատմական հուշարձանների տարածքում չի կարելի հուղարկավորություն կազմակերպել։ Բայց որոշ հուշարձանների տարածքում կամ հուշարձան—գերեզմանատներում նոր թաղումներ կան։ Մյուս կողմից էլ՝ համայնքները նշում են, որ տարածք չունեն նոր գերեզմանոցների համար»,–ասաց Նարինե Խաչատուրյանը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 234 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024