ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 14:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 24 » «Գազային պատերազմում» այժմ անդորր է /«Գազպրոմը» պատրաստ է զիջումներ կատարել Ուկրաինային/
09:39
«Գազային պատերազմում» այժմ անդորր է /«Գազպրոմը» պատրաստ է զիջումներ կատարել Ուկրաինային/

Կիեւի ու Մոսկվայի միջեւ, այսպես կոչված, «գազային պատերազմում» այժմ անդորր է։ «Գազպրոմը» Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ կարող է «Նավթագազին» վճարել 3 մլրդ եվրո։ Այդ որոշումը, ի դեպ, ընդունվել է 2017 թ. դեկտեմբերին եւ հաստատվել 2018 թ. փետրվարին։ Ստոկհոլմի արբիտրաժը նախ որոշեց, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինային վճարի 2,56 մլրդ դոլար, սակայն տուգանքների հաշվառումով գումարը գերազանցեց 3 մլրդը։ Իսկ տուգանքներն այն բանի հետեւանք են, որ «Գազպրոմը» չէր ընդունում այդ որոշումը։
Կողմերը, ինչպես նշում է «gazeta.ru»—ն, չեն բացառում գազային նոր պայմանագրի կնքումը։ Ինչպես վստահեցնում են Ռուսաստանում ու Ուկրաինայում, փաստաթուղթը գրեթե պատրաստ է։
Այն մասին, որ «Գազպրոմը» պատրաստ է զիջումներ կատարել Ուկրաինային, երեկ «ՌԻԱ նովոստիին» հայտնել է ռուսաստանյան այն պատվիրակության անդամներից մեկը, որը հիմա խորհրդատվություն է անցկացնում գազային նոր պայմանագրի կնքման վերաբերյալ։ Բանակցությունները երեկ շարունակվել են Մինսկում։
Ի դեպ, նախօրեին Բեռլինում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրահանձնաժողովի ու Գերմանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ ռուսաստանյան գազի տրանզիտի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը։ Հիշեցնենք, որ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31—ը։
Բանակցությունների արդյունքում, ինչպես նշել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, կազմվել է «գազային արձանագրության դետալային նախագիծը», որը բարձր մակարդակի փաստաթուղթ է տնտեսական առումով, սակայն քաղաքական մակարդակով համաձայնեցման կարիք ունի։
«Շատ որակյալ ենք մշակել որոշման վերջնական պայմանագիրը, որը մեզ մոտեցնում է փաստաթղթի վերջնական ստորագրմանը»,–ասել է Ուկրաինայի էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Օրժելը։
Էներգամիության գծով Եվրահանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Մարոշ Շեֆչովիչը, որը շարունակում է զբաղվել այդ հարցով, նույնպես հաստատել է գազի վերաբերյալ սկզբունքային համաձայնության ձեռքբերման փաստը։ Պաշտոնյան նշել է, որ  «դա դրական նորություն է Եվրոպայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ գազային շուկայի համար»։
Ուկրաինային 3 մլրդ վճարելու հարցում վերջին ժամանակներս իրավիճակը փոխվել է։ Գումարի վճարման հնարավորության մասին առաջինը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին կայացած մեծ ասուլիսում։
«Դատարանի որոշումը կա, եւ դա ճիշտ է։ Եվ մենք պետք է ելնենք դրանից»,–ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը միեւնույն ժամանակ կասկածի տակ է դրել դատավորների օբյեկտիվությունը՝ հայտարարելով, որ ինքը, որպես իրավաբան, նման որոշման մեջ քաղաքական բնույթ է տեսնում։
«Որոշման հիմնավորումներից մեկում գրված է՝ Ուկրաինայում տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված։ Դե, դա ուղղակի փչոց է։ Գոնե ձեռնպահ մնային նման գրառումից»,– զարմացել է Պուտինը։
Այդուհանդերձ, ինչպես եզրակացրել է Պուտինը, Ռուսաստանը բոլոր կողմերի համար ընդունելի որոշում է փնտրում։ Մոսկվան հետաքրքրված չէ «գազային պատերազմով», ուզում է շարունակել գազի մատակարարումն ուկրաինական գծով եւ պայմանավորվել այնպիսի պայմաններով, որ Կիեւը գոհ մնա։ Նախագահի խոսքերով՝ նոր գազատարների շինարարությունը («Հյուսիսային հոսք—2» եւ «Թուրքական հոսք») չի ազդի Ուկրաինայի միջոցով գազի տրանզիտի ապահովման Ռուսաստանի ցանկության վրա, չնայած որ այն ամենաշահավետը չէ. ավելի երկար է ու թանկ, քան Բալթիկ ծովի հատակով ուղղությունը։
Ռուսաստանը պատրաստ է Կիեւին գազ մատակարարել 25 տոկոս զեղչով, ինչպես եւ խոստացվել էր։ Այդ սխեմայի շնորհիվ Ուկրաինան կարող է սպառողների համար իջեցնել գազի գինը, այլ ոչ թե ավելացնել նոր տարում։
Բայց սա ամենը չէ։ Այս հարցի հետ նաեւ ԱՄՆ—ի շահերն են առնչվում։ Վաշինգտոնը պնդում է եվրոպացի սպառողներին իջեցված արժեքով գազի մատակարարման վրա եւ հենց այդ պատճառով հանդես է գալիս «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ։
Ավելի վաղ ԱՄՆ-ի սենատը 2020 թ. պաշտպանական բյուջեն հաստատել է 738 մլրդ դոլարի չափով։ Բյուջեում ներառվել են նաեւ «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ պատժամիջոցները։ Փաստաթուղթը մոտ ժամանակներս կհասնի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որը, ասում են, պատրաստ է ստորագրել այն։
Ամերիկյան խորհրդարանականները կարծում են, որ Ռուսաստանը իր գազի շնորհիվ նոր լծակներ է ձեռք բերում Եվրոպայի նկատմամբ։
Ավելացնենք, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կկիրառվեն այն ընկերությունների նկատմամբ, որոնք կմասնակցեն «Հյուսիսային հոսք-2»-ին։

Պատրաստեց 

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 267 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024