ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 04:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 ... 14 15 16
Ապրիլի 15-ին աշխարհը նշելու է այս հսկայական ուղեւորատար նավի խորտակման 100-րդ տարելիցը։
Նշան Գրիգորյանի ընտանիքը:
Սաութհեմփթոնից Նյու Յորք ուղղություն վերցրած հսկայական բրիտանական նավը, որն այն ժամանակաշրջանի տեխնոլոգիական գլուխգործոց է համարվել`  1912 թվականի ապրիլի 14-ի կեսգիշերին բախվել է սառցալեռան եւ ժամերի ընթացքում խորտակվել։
Հաճախ մտածում են, թե դժբախտ նավի ուղեւորները` գերհարուստ արդյունաբերողներ էին, գործարարներ, Եվրոպայի արքայական հարստությունների եւ ազնվական ընտանիքների ներկայացուցիչներ, մինչդեռ իրականում նրանց առնվազն կեսը ծայրը ծայրին հազիվ հասցնող մարդիկ էին, ովքեր երազում էին ապաստան եւ աշխատանք գտնել Հյուսիսային Ամերիկայում։
Հենց այդ ուղեւորների թվում էր երիտասարդ Նշան Գրիգորյանը, ով իր հոր հորդորով որոշել էր Նոր մայրցամաք մեկնել։ Հասնելով Եվրոպա, Նշանը «Տիտանիկի» տոմս էր հայթայթել։
Ահա թե ինչ է տասնամյակներ անց այդ ոդիսականի մասին պատմել Նշանի թոռը` Վան Սոլոմոնյանը. - «Նրա հայրն ասել էր, որ պետք է հեռանալ Օսմանյան Թուրքիայից, Կանադայում նոր կյանք սկսել եւ հետագայում կրտսեր եղբայրներին կանչել։ Երկուսը մնացել էին Թուրքիայում։ Նշանը եւ եւս 4 հայ մեկնել էին Ֆրանսիա` Շերբուրգ, որտեղ էլ «Տիտանիկի» տոմսեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 510 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 23—ին Եգիպտոսում տեղի են ունենալու Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո առաջին նախագահական ընտրությունները։ Ապրիլի 8—ը նախագահի թեկնածուների գրանցման վերջին ժամկետն էր, վերջին պահին գրանցվել է նաեւ գեներալ Ամր Սոլեյեմանը, ով 18 տարի շարունակ եղել է Հոսնի Մուբարքի գլխավորած կառավարության գաղտնի ծառայությունների ղեկավարը, բացի այդ, «Արաբական գարնան» առաջին օրերին կարճ ժամանակով զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը։ Երկրի նախագահի պաշտոնի համար գրանցված 23 թեկնածուների ընտրապայքարն ընթանում է նախկին վարչակարգի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած աշխարհիկ ուժերի, մասնավորպես, գեներալ Սոլեյմանի եւ իսլամական կողմնորոշմամբ թեկնածուների միջեւ։
Խոսելով Սոլեյմանի մասին, նշենք, որ Եգիպտոսի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հաշեմ Ռաբիի կարծիքով՝ նրա՝ վերջին պահին գրանցվելը եւ այդ մտադրությունը գաղտնի պահելը տակտիկական քայլ էր, որը մշակվել էր նրան հովանավորողների կողմից, որպեսզի զերծ պահեն վարկաբեկելուց։ Ռաբին շեշտել է, որ ինքը երբեք Մուբարաքի վարչակարգին դեմ չի եղել, այլ կազմել է նրա բաղկացուցիչ մասը, ավելին, միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում շատ հաճախ եղել է Մուբարաքի հատուկ ներկայացուցիչը։ Սոլեյմանին պաշտպանում են իշխող զինվորական խորհուրդը, արտերկրի ու ներքին որոշ ուժեր, գործարարներ, ԱՄՆ—ը եւ Իսրայելը, որտեղ գազ արտահանելու գործարքում նշանակալից դեր է ունեցել։ Ինչ վերաբերում է Սոլեյմանի հաղթաքարտերին, ապա եգիպտացի փորձագետները, այդ թվում հիշյալ կենտրոնի մեկ այլ փորձագետ՝ Նաբիլ Աբդոլ Ֆաթահը, շետում են, որ դրանք հզոր են եւ ոչ ոք չի կարող անտեսել։ Սոլեյմանը բոլոր 23 թեկնածուների վերաբերյալ լիարժեք տեղեկություններ ունի։ Նա լավատեղյակ է նաեւ երկրի անվտանգության ու զինվորական կառույցների մասին, որտեղ այժմ ներթափանցել են իսլամականները։ Բացի այդ, նա արտաքին կապերի շնորհիվ կարողացել է իր համար ապահովե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 514 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում ռուսաստանցիների միայն 17 տոկոսն արտասահմանյան անձնագիր ունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են «Լեւադա կենտրոն»-ի սոցիոլոգները, հիմնվելով հարցման արդյունքների վրա, որն անցկացվել Է երկրի 45 տարածաշրջանների 130 բնակավայրերի չափահաս բնակիչների շրջանում: 1600 հարցվածների մնացած 83 տոկոսն արտասահմանյան անձնագիր չունի:

Հարցման մասնակիցների մեծ մասը նաեւ հայտնել Է, որ իրենք երբեք չեն եղել արտասահմանում (նախկին ԽՍՀՄ-ի երկրների սահմաններից դուրս) ոչ գործերի բերումով (78 տոկոս), ոչ հանգստանալու նպատակով, ոչ Էլ մասնավոր ուղեւորություններով (70 տոկոս):

Ինչպես պարզել են սոցիոլոգները, այժմ գործերի բերումով կամ հանգստանալու նպատակով տարեկան մի քանի անգամ արտասահման Է մեկնում քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը, տարեկան մեկ անգամ՝ 4 տոկոսը, ավելի հազվադեպ՝ 9 տոկոսը:

Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 9 տոկոսը հայտնել Է, որ նախկինում եղել են Հայրենիքի սահմաններից դուրս, կատարելով աշխատանքային ուղեւորություններ, իսկ այժմ ոչ մի տեղ չեն մեկնում, եւս 10 տոկոսը նախկինում մեկնում Էին հանգստանալու, իսկ այժմ՝ ոչ:

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 571 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2012թ. հունիսի 6–ին մոլորակները շքերթ կկազմեն

2012թ. հունիսի 6–ին սպասվում է չափազանց հազվադեպ երևույթ. տեղի կունենա մոլորակների շքերթ, որի ընթացքում Վեներան, Երկիրը և Արգակը կշարվեն ուղիղ գծով։

–Վեներան, Երկիրն ու Արեգակը հունիսի 6–ին կշարվեն ուղիղ գծով։ Նման բան XXI դարում այլևս չի կկնվի։ Երկնային այս  մարմիններից կազմված շքերթն ավելի հազվադեպ է լինում, քան, օրինակ, եթե շքերթի դուրս գային Լուսինը, Երկիրն ու Արեգակը։ Ամառվա այդ օրերին Վեներան կանցնի Արևի  սկավառակով,–պատմել է Պուլկովյան աստղադիտարանի ավագ գիտաշխատող Սերգեյ Սմիռնովը։

Գիտնականի խոսքերով՝ այդ ժամանակ Արևի վրա կնշմարվի սողացող մի փոքրիկ կետ։

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 582 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«New York Times» պարբերականն անդրադարձ է կատարել հայերին, հայկական քաղաքակրթությանը, եւ ամենահին քաղաքակրթություն ունեցող ազգերից մեկի գոյատեւման գաղտնիքներին։ Ինչպես հաղորդում է «Արմնեպրեսը», պարբերականը նշում է, որ հայկական քաղաքակրթությունը Մերձավոր Արեւելքի ամենահին քաղաքակրթություններից մեկն է, որ գոյատեւել է, սակայն իր պատմության մի մեծ ժամանակահատվածում Հայաստանը պետականություն չի ունեցել։
Այս գոյատեւումը տեղի է ունեցել գրավոր եւ բանավոր խոսքի միջոցով ազգի մշակույթը տեղ հասցնելով։ Սա այն հիմնական պայմանն է, որի օգնությամբ հայերի ինքնությունը պահպանվել է։ Վտանգավոր ժամանակահատվածներում հայերը գրառումներ են թողել գրքերի պահմանման համար եւ խորհրդատվություններ նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք վաճառելու դեպքում կհայտնվեին օտար ձեռքերում։ 19—րդ դարի վերջում անգլիացի մի ճանապարհորդ դիտարկել է, որ հայերը շատ են գնահատում տպագիր մամուլը։
1511—1512 թթ. առաջին հայկական գիքը տպագրվել է Վենետիկում։ Այս իրադարձությունը էական նշանակություն է ունեցել այս ցրված ազգի համար։
«Այս ազգը քրիստոնեությունը ընդունել է առաջինը կամ երկրորդը։ Հայաստանը պահանջ է դրել լինել առաջին ազգը, որ որդեգրել է իր պետական կրոնի հավատը։ Հայկական եկեղեցու կողմից կրոնի ընդունումը համարվում է 301 թ.»,–նշում է պարբերականը։
Ապա այս ամենին հետեւել է այն նախաձեռնությունը, որը հայերի համար հանդիսացել է անկյունաքար. տարբերակիչ գրերի գյուտ, որը հնարավորություն է տվել մատուցել լեզվի հնչյունային համակարգը։ Սա հնարավոր դարձրեց «Աստվածաշնչի» թարգմանությունը եւ հայ գրականության հիմնադրումը՝ իր աշխարհիկ եւ սուրբ դրսեւորումներով։ Պարբերականը նաեւ պատմել է հայկական մանրանկարչության, դրա շքեղության եւ անհամեմատելիության մասին։ «Հայկական մանրանկարչությունն իր գագաթնակետին է հասել 13—րդ դարում Կիլիկիայի Հայկական Թագավորության ժամանակ, որը իշխել է Փոքր Ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 491 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Մագնիսական փոթորիկը, որը առաջացել է երկուշաբթի օրը Արեգակից պլազմայի արտազատման հետևանքով, հասել է Երկրին: Սպասվում է, որ փոթորիկը չափավոր ինտենսիվության կլինի և կշարունակվի մինչ առավոտ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով ՌԴ երկրային մագնետիզմի, իոնոլորտի և ռադիոալիքների տարածման ինսիտուտի` (ИЗМИРАН) տիեզերական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշին:
«Ինչպես և սպասվում էր, արևային պլազմայի ճակատը հասավ մեզ: Այն արդեն իր գործն արել է, հանկարծակի մագնիսական իմպուլս է տեղի ունեցել, որը գրանցվել է գրեթե բոլոր մագնիսական դիտարաններում», - ասել է գիտնականը:
Նրա խոսքով գեոմագնիսական խաթարումների ցուցանիշը հասել է 5-ի, որը փոթորիկ համարվելու նվազագույն ցուցանիշն է:
«Արդեն կարելի է պնդել, որ մագնիսական փոթրիկ կա: Բայց այն չափավոր կլինի: Իսկ թե ինչքանով ուժգնությունը կաճի հետագայում` դեռ պարզ չէ, սակայն արդեն առավոտյան ամեն բան կավարտվի», - ասել է Գայդաշը:

Tert.am

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 537 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին` Պիեր Սարկոզին հոսպիտալացվել Ուկրաինայի Օդեսսա քաղաքի հիվանդանոցներից մեկում:
Նախօրեին Պիերը ներկա է գտնվել Օդեսսայի «Չայկովսկի» ռեստորանում կազմակերպված խնջույքին, որից հետո վատ է զգացել և տեղափոխվել հիվանդանոց:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ` այսօր նախագահի որդուն չարտերային չվերթով կտեղափոխեն Ֆրանսիա:
Միաժամանակ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Վոլոշինը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում, որ Ֆրանսիայի նախագահի որդին գտնվել է Օդեսայում:

Tert.am

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 549 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ֆրանսիան վերին աստիճանի սխալ գործեց»,–հայտարարել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո։ Ըստ թուրք դեսպանի՝ այդ որոշումը բացարձակապես ճիշտ չէ, կանխակալ է եւ անիմաստ.  «Այժմ մեր բոլոր հույսերը կապված են Սահմանադրական դատարանի հետ, օգտվելով մեր հնարավորությունից, դիմելու ենք նրանց»,–նշել է նա։
Բուրջուօղլուն, որը վերջերս շատ արագ է ճամպրուկները հավաքում, կրկին հիշեցրել է, որ եթե օրենքն այնուամենայնիվ հաստատվի, ապա երկկողմանի հարաբերություններին մեծ վնաս կհասցվի։ «Մեծապես կտուժի թուրք—ֆրանսիական բարեկամությունը։ Սակայն դրա համար մենք պատասխանատվություն չենք կրի, այլ՝ այս ամենի նախաձեռնողը։ Մենք՝ պետությունն ու կառավարությունը, կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները»,–ավելացրել է դեսպանը։
Ուր էր, թե Թուրքիան պատվով պարտվել իմանար։ Անկարան շարունակում է սպառնալիքներ ներկայացնել, փորձում է կասեցնել օրենքի հաստատումը։ Իսկ Ֆրանսիան բավականին լավ է ճանաչում Թուրքիային՝ նրանից չվախենալու համար։ Թե ինչ արժեքներ ունի Թուրքիան, Ֆրանսիան հաստատ գիտի, այստեղ նրանց օդեղեն ժողովրդավարությանն ու եվրոպական երկիր լինելուն չեն հավատում։ Այս գիտակցությունն է, որ թուրքերին կատաղության է հասցնում։
Ճարահատված Անկարան էլ սկսել է իր «խաղալիք սուրը» ճոճել։ Թե ինչով եւ ինչպես են սպառնում թուրքերը Ֆրանսիային, անգամ կարեւոր էլ չէ, երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին շատ ժամանակ չի էլ ծախսում այդ սպառնալիքներին պատասխան տալու համար։ Նա մի քանի անգամ խաղաղության եւ ողջամտության կոչ է արել, որը սակայն Անկարայի հարձակողական վերաբերմունքին է արժանացել։
Նույնիսկ օրենքին դեմ հանդես եկած ֆրանսիացի գործիչներն են Թուրքիային հանդարտվելու կոչ անում. ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 567 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովը Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի՝ Սենատում չվավերացնելու պահանջով ծանուցում—զգուշացում է տարածել, որում սպառնացել է, որ եթե Սենատը վավերացնի հայկական օրինագիծը, ապա «Թուրքիան անհրաժեշտ քայլեր կկատարի»։
Ինչպես հաղորդում է թուրքական TRT հանրային հեռուստատեսությունը, Ֆրանսիային ուղղված ծանուցում—զգուշացումը Թուրքիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովում պատրաստվել է հակահայկական գործունեությամբ հայտնի տխրահռչակ պատմաբան, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին տնօրեն, «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Յուսիֆ Հալաչօղլույի եւ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Անկարայից ընտրված պատգամավոր Սեյիդ Սերթչելիքի ունեցած ելույթների հիման վրա։
Հանձնաժողովի պատրաստած տեքստը չի ստորագրել միայն Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Նազմի Գյուրը։
Ֆրանսիայի Սենատ ուղարկված ծանուցագրում թուրքական հանձնաժողովը զգուշացնում է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք նախատեսող օրինագծի վավերացման դեպքում թուրք—ֆրանսիական հարաբերությունների հարցում «Թուրքիան հարկադրված կլինի անհրաժեշտ քայլեր կատարել, կխաթարվեն Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցական կապերը, Անկարան կվերանայի Փարիզի հետ ապագա պաշտոնական հարաբերությունը»։

***
Հունվարի 23—ին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի քննարկության եւ քվեարկության դրվելու կապակցությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը կրկին զգուշացրել է Ֆրանսիային, որ օրինագծի ընդունման դեպքում թուրք—ֆրանսիական հարաբերությունները կհայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իսկ Սորոսը որոշել է զբաղվել ընտանեկան ակտիվների կառավարմամբ
ԱՄՆ—ում ծավալվող ֆինանսական դրամատիկ իրադարձությունների ֆոնին արտերկրյա ԶԼՄ—ները հետաքրքիր հրապարակումներով են անդրադառնում խնդրին։
Ռուսաստանյան «Գազետա.ռու» պարբերականի տեղեկատվության համաձայն՝ այսօր աշխարհում առկա է երեք խոշոր պետական պարտք, եւ անշեղորեն 15 տրլն դոլարին մոտեցող (ՀՆԱ—ի 100%) Միացյալ Նահանգներինը դրանցից միայն մեկն է։
Գոյություն ունեն նաեւ ճապոնական պետական պարտք (ավելի քան 10 տրիլիոն դոլար, կամ Ճապոնիայի ՀՆԱ — ի մոտ 250% — ը) եւ ԵՄ երկրների պետական պարտքերը (որոնք ընդհանուր առմամբ նույնպես գերազանցում են 10 տրիլիոն դոլարը կամ ԵՄ ընդհանուր ՀՆԱ—ի շուրջ 70% — ը)։ Բոլոր մյուս երկրների պետական պարտքը, որտեղ ապրում է մարդկության 5/6—ը, այս երեք գլխավոր պարտքերից ավելի չէ։
Այն գումարի գրեթե կեսը, որ ներկայումս օրական ծախսում է ԱՄՆ–ի կառավարությունը, փոխառություն վերցրած գումարներն են։ Այժմ ԱՄՆ–ի պետական պարտքը չափազանց մեծ է եւ չափազանց արագ է աճում։ Հետեւաբար, ըստ պարբերականի, այդ պարտքը կամ պետք է հին բաղադրատոմսով ինֆլյացիայի ենթարկվի, կամ պարզապես դադարի վճարվել (որը պարզապես կոչվում է դեֆոլտ), կամ հանկարծ ներվի վարկատուների կողմից, կամ էլ գտնվի մի հարուստ եւ առատաձեռն մեկը, ով կվճարի Ամերիկայի փոխարեն։ Ամբողջ ծավալով դեֆոլտը, ըստ պարբերականի, որքան էլ դրա մասին շատ խոսեն, այնքան էլ հավանական չէ։ Բայց նաեւ առայժմ այնքան էլ իրական չէ այն հույսը, թե Չինաստանը (որի մոտ են գտնվում ԱՄՆ — ի գանձապետական պարտատոմսերի մեկ քառորդը) մեծահոգաբար կների իր ամերիկացի բարեկամներին։ Իսկ ամերիկացի մեծահարուստ Ուորեն Բաֆետը վերջերս կոչ է արել իր գործըն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ոլորտը մրցունակության խնդիրներ ունի
Հայաստանում թեթեւ արդյունաբերությունն իր լավագույն օրերը չի ապրում։ ԽՍՀՄ—ում ու նրա սահմաններից դուրս մեծ պահանջարկ ունեցող եւ իսկական բրենդի վերածված հայկական տրիկոտաժն այսօր պարզապես գոյատեւում է։ Հանրապետության առաջատար համարվող «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկան, ուր երեկ այցելել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, տարեկան կարողանում է 150 մլն դրամի արտադրանք տալ։ Ընդ որում, ճգնաժամային շրջանը հաղթահարելուց հետո արտադրական անգամ նման ոչ տպավորիչ ծավալներ ապահովելը ընկերության ղեկավարներին այնքան էլ հեշտ չի տրվում։ Մի քանի տարում մեծ դժվարությամբ ձեռք բերված շուկաները՝ հիմնականում ռուսական, ճգնաժամի ընթացքում կորսվեցին։ Եւ հիմա «Տոսպ»—ում փորձում են վերագտնել դրանք։
Հիմնականում մանկական հագուստ, շապիկներ, ներքնազգեստ եւ տարատեսակ համազգեստներ։ Սա ընկերության հիմնական արտադրատեսականին է, սակայն, շուկայի պահանջարկին զուգահեռ, այն երբեմն—երբեմն փոփոխվում է։ Ինչպես համաշխարհային, այնպես էլ ներքին շուկան գրաված չինական եւ թուրքական արտադրանքները «Տոսպ»—ում մրցակցությունից դուրս են համարում։ Ընկերության տնօրեն Սուրեն Բեկիրսկու բնորոշմամբ՝ նրանք մեծ են ու ծանր։ «Տոսպ»—ում բամբակե գործվածի հումքն ամբողջովին ներկրվում է Միջին Ասիայից եւ Թուրքիայից, ինչն իր հերթին է նվազեցնում տեղական արտադրանքի գնային առումով մրցունակո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 811 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1-12 13-24 ... 157-168 169-180 181-192
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024