ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 10:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 28 » Պարտքի զոհերի կարգավիճակում
17:27
Պարտքի զոհերի կարգավիճակում
Իսկ Սորոսը որոշել է զբաղվել ընտանեկան ակտիվների կառավարմամբ
ԱՄՆ—ում ծավալվող ֆինանսական դրամատիկ իրադարձությունների ֆոնին արտերկրյա ԶԼՄ—ները հետաքրքիր հրապարակումներով են անդրադառնում խնդրին։
Ռուսաստանյան «Գազետա.ռու» պարբերականի տեղեկատվության համաձայն՝ այսօր աշխարհում առկա է երեք խոշոր պետական պարտք, եւ անշեղորեն 15 տրլն դոլարին մոտեցող (ՀՆԱ—ի 100%) Միացյալ Նահանգներինը դրանցից միայն մեկն է։
Գոյություն ունեն նաեւ ճապոնական պետական պարտք (ավելի քան 10 տրիլիոն դոլար, կամ Ճապոնիայի ՀՆԱ — ի մոտ 250% — ը) եւ ԵՄ երկրների պետական պարտքերը (որոնք ընդհանուր առմամբ նույնպես գերազանցում են 10 տրիլիոն դոլարը կամ ԵՄ ընդհանուր ՀՆԱ—ի շուրջ 70% — ը)։ Բոլոր մյուս երկրների պետական պարտքը, որտեղ ապրում է մարդկության 5/6—ը, այս երեք գլխավոր պարտքերից ավելի չէ։
Այն գումարի գրեթե կեսը, որ ներկայումս օրական ծախսում է ԱՄՆ–ի կառավարությունը, փոխառություն վերցրած գումարներն են։ Այժմ ԱՄՆ–ի պետական պարտքը չափազանց մեծ է եւ չափազանց արագ է աճում։ Հետեւաբար, ըստ պարբերականի, այդ պարտքը կամ պետք է հին բաղադրատոմսով ինֆլյացիայի ենթարկվի, կամ պարզապես դադարի վճարվել (որը պարզապես կոչվում է դեֆոլտ), կամ հանկարծ ներվի վարկատուների կողմից, կամ էլ գտնվի մի հարուստ եւ առատաձեռն մեկը, ով կվճարի Ամերիկայի փոխարեն։ Ամբողջ ծավալով դեֆոլտը, ըստ պարբերականի, որքան էլ դրա մասին շատ խոսեն, այնքան էլ հավանական չէ։ Բայց նաեւ առայժմ այնքան էլ իրական չէ այն հույսը, թե Չինաստանը (որի մոտ են գտնվում ԱՄՆ — ի գանձապետական պարտատոմսերի մեկ քառորդը) մեծահոգաբար կների իր ամերիկացի բարեկամներին։ Իսկ ամերիկացի մեծահարուստ Ուորեն Բաֆետը վերջերս կոչ է արել իր գործընկերներին՝ նախօրոք վճարել հարկերը եւ խոստացել օրինակ ծառայել։
Ճապոնիայի կառավարության պարտքը, ի տարբերություն Ամերիկայի, գրեթե ամբողջությամբ ներքին է. օտարերկրացիներից ճապոնական իշխանությունները քիչ են փոխ առել, այն էլ վերջերս՝ չինացիներից։ Ճապոնիայի պետական մեծ պարտքը տեղական իշխանությունները կարողանում են սպասարկել միայն այն պատճառով, որ այնտեղ տոկոսադրույքները գրեթե զրո են։ Փոխ տվողների տրամադրության ցանկացած թեթեւ շարժի դեպքում դրանք անմիջապես կաճեն, պարտքի սպասարկման ծախսերը կգերազանցեն պետական ծախսերը, եւ ճապոնական բյուջեն անմիջապես կփլուզվի։
Եվրամիությունում մի բեւեռում հյուսիսային երկրներն են՝ Դանիա, Ֆինլանդիա, Շվեդիա, անդեֆիցիտ կամ գրեթե առանց դեֆիցիտի բյուջեներով եւ ՀՆԱ ի 40—50%—ը կազմող պետական պարտքի չափերով։ Մյուս բեւեռում Հունաստանն է՝ ՀՆԱ—ի 150% կազմող պետական պարտքով եւ նրան հարող, պետական պարտքի շատ մեծ, կամ դեռեւս ոչ այդքան մեծ, սակայն առանց վերահսկողության աճող Իռլանդիան, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան։
Եթե Գերմանիան ու Ֆրանսիան կանգնեցնեն կրիտիկական կետի (ՀՆԱ ի 80%) հասած իրենց սեփական պետական պարտքերի աճը, ինչպես նաեւ վճարեն իրենց անվճարունակ «փոքր եղբայրների» պարտքերը, որոնց շարքերում, հնարավոր է, հայտնվեն ոչ միայն հույները, ապա ԵՄ — ն հնարավորություն կստանա լինել երեք խոշոր պարտապաններից միակը, որտեղ պետական պարտքը կտրուկ չի արժեզրկվի։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այստեղ ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ անցյալ տարվա կեսերից մինչեւ այս տարվա կեսը, Ռուսաստանի արտաքին պարտքը (պետական եւ մասնավոր) 457 մլրդ դոլարից հասել է 532 մլրդ դոլարի (ՀՆԱ—ի շուրջ 5%)։
Այս ֆոնին ուշագրավ է հետեւյալ տեղեկատվությունը. հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը հեռանում է մեծ բիզնեսից։ Նա որոշել է իր հեջ— ֆոնդից (hedge fund) վերադարձնել ներդրողների գումարները եւ կենտրոնանալ ընտանեկան ակտիվների կառավարման վրա։ «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր վերջին 40 տարիների ընթացքում ներդրել են իրենց կապիտալը Soros Fund Management ՍՊԸ ում»,–Սորոսի որդիների նամակն է մեջ բերում «The Guardian» պարբերականը։ Հիմնադրամի միջոցները մոտ 25,5 մլրդ դոլար են, որից արտաքին ներդրողներին է պատկանում մոտ մեկ միլիարդը։ Ներդրողներին 1 մլրդ վերադարձնելուց հետո մնացած 24.5 մլրդ դոլարը, այդ թվում՝ անձամբ Սորոսի, նրա հարազատների եւ նրանց կողմից ստեղծված հիմնադրամների միջոցները, կկառավարվեն, այսպես կոչված «ընտանեկան գրասենյակ»—ի կողմից, տեղեկացնում է «The Wall Street Journal»—ը։
Դիտորդների կարծիքով, հիմնադրամը փակելու՝ Ջորջ Սորոսի որոշումը կապված է Միացյալ Նահանգներում ֆինանսական կարգավորման բարեփոխման հետ։ Նոր կանոնները կստիպեն հեջ—ֆոնդերին գրանցվել ԱՄՆ—ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովում եւ ավելի շատ տեղեկատվություն բացահայտել իրենց գործունեության ու աշխատավարձերի մասին։ Իսկ ընտանեկան հիմնադրամներին օրենսդրությունն ավելի մեղմ է վերաբերվում։
Բայց Սորոսը հենց այնպես ոչինչ չի անում։ Դա է վկայում, օրինակ, այն փաստը, որ 1992թ. սեպտեմբերի 16—ին, «խաղալով» անգլիական ֆունտի դեմ, դրա դեւալվացիայի արդյունքում Սորոսի ֆոնդը վաստակեց 1 մլրդ դոլար։ Հիշեցնենք, որ Սորոսը հաճախ է տեսակետներ հայտնում տնտեսական հարցերի վերաբերյալ, որոնք իրարանցում են առաջացնում հասարակության մեջ։ hhpress.am
Պետրոս ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 523 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024