Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 29
Հուլիսի 30, 31—ին եւ օգոստոսի 1—ին Արարատյան դաշտավայրում եւ Սյունիքի հովիտներում կգրանցվի առավելագույն՝ 40 աստիճան տաքություն։ Գիշերային ժամերին Երեւանում ջերմաստիճանը կտատանվի 27—28—ի սահմաններում, ինչը նույնպես բարձր է։ Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց «Հայպետհիդրոմետ» օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։ Օգոստոսի 5—ից հետո, ըստ օդերեւութաբանի, սակայն, ջերմաստիճանը կնվազի 4—5 աստիճանով։ Զարուհի Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում նման շոգերն իրենց նախադեպերն ունեն, օրինակ՝ 1935, 1945, 1956, 1977 եւ 1979 թվականներին օդի ջերմաստիճանը հատել է 40—ի շեմը։ Սակայն այս տարվա շոգերի առանձնահատկությունը բարձր ջերմաստիճանի տեւականությունն է եւ օդի հարաբերական խոնավության նվազումը. «Հայաստանում ամենաշոգ շրջանը հուլիսի վերջին եւ օգոստոսի առաջին տասնօրյակն է։ Արդեն սկսվել է բարձր ջերմաստիճանային ֆոնը եւ կպահպանվի մինչեւ ամսի 4—ը։ Այսինքն մենք 8 օր կունենանք 38—40 աստիճան տաքություն։ Իհարկե, 40 աստիճան կդիտվի միայն 3 օր»։ Զարուհի Պետրոսյանը հատկապես բնության գիրկ մեկնել պատրաստվողներին զգուշացրեց, որ հովտային շրջանում հրդեհավտանգ է, հետեւաբար անհրաժեշտ է խիստ զգուշություն ցուցաբերել, հակառակ դեպքում ամենափոքր կայծն անգամ կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ։ Այն մասին, որ առաջիկա օրերին Երեւանի օդի ջերմաստիճանը կհատի 40—ի շեմը, Պետրոսյանի խոսքով, «Հայպետհիդրոմետը» «Ուշադրություն» խորագրով զգուշացումներ է ուղարկել համապատասխան մարմիններին։ Ամփոփելով, Զ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 29—ին Երեւանում կլինի 39, ամս
...
Կարդալ շարունակությունը »
|
Ուխտագնացություն, որ ձգվելու է մինչեւ Գանձասար
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի այցն Արցախ՝ հոբելյանական են համարում Ստեփանակերտում։ «Իմ լավագույն բարեկամ, ճանաչված գրող, հրապարակախոս նավագնաց, Արցախի հերոս Չորի Բալայանն էր գլխավոր «մեղավորը», որ ես սիրահարվեցի հայ ժողովրդին, արցախահայությանը եւ ուղիղ երկու տասնամյակ առաջ ոտք դրի այս հինավուրց հողի վրա։ Այն ժամանակ ծանր, մղձավանջային օրեր էր ապրում Արցախը, որին չորս կողմից շրջափակել էր Ադրբեջանը ու հազվագյուտ մարդկանց էր վիճակված ուղղաթիռով վայրէջք կատարել արցախյան որեւէ բնակավայրում։ Ամենուր վխտում էին ադրբեջանական օմոնականներն ու սաֆոնովյան պատժիչ ջոկատները, եւ հայերը դատապարտված էին հալածանքների ու բռնատեղահանման։ Ես զգացի, թե ինչպիսի հզոր կամք ունեն արցախցիները, եւ չէի կասկածում, որ անկախ ամենածանր փորձություններից, պայքարելու են մինչեւ վերջ։ Այսօր հպարտ եմ, որ իրենց արյամբ ազատագրված սեփական երկրի տերն են»,–ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի հետ ունեցած հանդիպումից հետո ասել է Ք. Քոքսը։ Նրա հետ ժամանած 30–հոգանոց պատվիրակության անդամների կազմում, որ ներգրավված են քաղաքագետներ, արվեստագետներ, բժիշկներ, դասախոսներ եւ ուսուցիչներ, իրենց այցը համարում են ուխտագ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ծաղկաձորում հայագիտական առարկաների օլիմպիադայի մասնակիցների հարցերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հավասարակշռված եւ ճիշտ շեշտադրումներով։ Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Նախագահ Սերժ Սարգսյանն առավել կազմակերպված քաղաքական պատասխան չէր էլ կարող տալ։ Այնտեղ անմիջական ագրեսիայի կոչ չի եղել»,—ասաց Հ. Մելիք—Շահնազարյանը։ Քաղաքագետը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել ինֆորմացիոն հոսքին, որովհետեւ ՀՀ նախագահի խոսքը թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ոչ ճիշտ են ներկայացնում։ «ՀՀ նախագահի խոսքը միանշանակ խեղաթյուրված է ներկայացվում եւ մատուցվում այնպես, իբր Սերժ Սարսգյանն անմիջականորեն ագրեսիայի կոչ է արել։ Ադրբեջանական լրագրողները ներկայացնում են, թե Ս. Սարգսյանն ասել է. «Մենք գրավել ենք մեր տարածքները»։ Նա հստակ ասել է, որ հայերը պաշտպանել են թշնամիներից իրենց տարածքները»,–ասաց Հ. Մելիք Շահնազարյանը։ Քաղաքագետը նշեց, որ երկու հանցագործ պետությունների ներկայացուցիչներն իրավունք են վերապահում մեղադրել Հայաստանի իշխանությանը, որն արդար պահանջատիրության կողմնակից է։ Հ. Մելիք Շահնազարյանի խոսքով՝ լավ կլիներ, որ այդ պետությունները հիշեն բոլոր այն հանցագործությունները, որոնք իրականացվել են ոչ միայն հայերի, այլեւ Կովկասի այլ ժողովուրդների նկատմամբ։
|
Պաշտոնական այցով Հայաստանում է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու առանձնազրույցն ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։ Սերժ Սարգսյանը ողջունել է նախագահ Կոմորովսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում։ «Սա Ձեր առաջին պաշտոնական այցելությունն է Հայաստանի Հանրապետություն, եւ մենք համարում ենք, որ շատ լավ առիթ է խոսելու մեր հարաբերությունների ապագայի մասին։ Մեր համոզմամբ, հայ—լեհական հարաբերությունները լավ ապագա ունեն, որովհետեւ դրանք մի կողմից հենվում են մեր դարավոր բարեկամության վրա՝ մեր երկու ժողովուրդներն իրար շատ լավ են ճանաչում, մյուս կողմից մենք դավանում ենք ընդհանուր արժեքներ, ինչը հնարավորություն է տալիս խոսելու երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման մասին։ Մենք ցանկանում ենք Լեհաստանի հետ մեր հարաբերությունները խորացնել։ Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, թեեւ մենք գիտենք, որ Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո մի փոքր կ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|