ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 06
Ամենամոտ ժամանակներս ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Россия 24-ը:

"Մենք արձանագրեցինք, որ Կազանում նախագահները հայտարարեցին կարեւորագույն հարցերի շուրջ համաձայնության գալու մասին, որոնք նպաստում  են ԼՂ հարցի կարգավորման վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերմանը”,-ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը նաեւ նշել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ավարտել է կազանյան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 595 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Վատիկանը պատրաստվում է բացել իր գաղտնի արխիվները։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, հայտարարել է Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին։

Վատիկանի արխիվների պատասխանատուն տեղեկացրել է, որ 8-ից մինչև 20-րդ դարի երկրորդ կեսին վերաբերող գաղտնի արխիվները բացվելու են 2012թ. փետրվարին և ցուցադրվելու են Lux in Arcana ցուցահանդեսում։

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 525 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Վրաստանում ձեռնարկություն բացելը հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովն իր համար անիրատեսական է համարում: Այդ մասին նա հայտարարեց այսօրվա ասուլիսում: «Կապիտալ վերցնել-տեղափոխելը դեռ քիչ է, անհրաժեշտ է ձեռնարկություն բացել, բնականաբար, այն ուղղությամբ, ինչ աշխատացնում ենք այսօր: Սակայն հիմա Վրաստանում դա իրատեսական չենք համարում: Վրաստանից առաջարկ եմ ստացել ազգային ավիափոխադրող Air Zena ընկերության ձեռքբերման մասին, որը կարելի է քննարկել. ընկերությունը բավականին էֆեկտիվ և գործուն է»,- նշեց նա:

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 575 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



2011թ. աշխարհի վատագույն տնտեսությունը, ըստ Forbes–ի, Մադագասկարն է։ Երկրորդ տեղում Հայաստանն է, երրորդում՝ Գվինեան։  Աշխարհի վատագույն տնտեսությունների հնգյակը եզրափակում են Ուկրաինան և Ճամայկան։ Պարբերականի փորձագետներն այս եզրահանգումն արել են՝ ուսումնասիրելով վերջին տարիներին մակրոտնտեսական ցուցանիշները և զարգացման կանխատեսումները։ 

Ըստ պարբերականի, Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել ճգնաժամից. 2009թ. Հայաստանի ՀՆԱ–ն 15% անկում է արձանագրել։ Երկրում պահ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 637 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այնուամենայնիվ, որքա՜ն հետաքրքիր էր խորհրդային ժամանակներում, երբ մտավորականությունը, պատահում էր, հավաքվում էր խոհանոցում օղու, երբեմն էլ թեյի շուրջ եւ սեկսոտների աչքից հեռու (գաղտնի աշխատակից), մեծագույն կրքով ծայրեծայր քննադատում էր ե՛ւ հնգամյակը, ե՛ւ պետպլանը, ե՛ւ կարգախոսները… Ի դեպ, կարգախոսներն, իրոք, ցանցառություններ էին, ինչպես օրինակ՝ «Հնգամյակը՝ երկու տարում» կամ «Ներկայիս սերունդը կապրի կոմունիզմի օրոք»։ Հիշում եմ, Կամչատկայում, որտեղ, կարծում եմ, սեկսոտներ ընդհանրապես չկային, ինչ—որ մեկը բարձրացել էր տանիք, որտեղ տեղադրված էր ահռելի վահանակը՝ մոտակա կոմունիզմի մասին կարգախոսով, եւ «ներկայիս սերունդը» բառերից հետո ավելացրել էր՝ «ուզի, թե չուզի»։ Բայց վերադառնանք հնգամյակներին եւ պետպլանին, ուր բանն այնտեղ էր հասել, որ այդ հարայ—հրոցի մեջ արդեն բուն «պլան» բառը նույնպես չէինք ընկալում։ Ծաղրանքով էինք խոսում պլանային տնտեսության մասին։ Բայց ի՛նչն է զարմանալին։ Ռուսները մի խոսք ունեն՝ ջրի հետ երեխային էլ թափեցին։ Արդեն անցել էինք հենց «պլան» բառը ծանակելուն։ Այնինչ այն լատիներեն նշանակում է հարթություն։ Հարթությունների վրա գծում էին ինչ—որ մտահղացումներ, մասշտաբներ եւ այլ նման բաներ։ «Պլան» բառի բազմաթիվ բացատրությունների մեջ ամենից տարածվածը հետեւյալներն են. մտահղացում, նախագիծ, որեւէ աշխատանքի հիմնական գծերը, որեւէ ծրագրի իրագործման հաջորդականությունը։ Իմաստուն կորյակների եւ չուկչաների, ալեուտների եւ իտելմենների ողջ փիլիսոփայությունը հանգում է նրան, որ ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը՝ տաք։ Այդ իսկ պատճառով էլ պետք է մտածել (պլանավորել), թե ինչ անել, որ ձմռանը չմեռնես։ Պարզվում է, կարճատեւ ամառը պետք է օգտագործել այնպես, որ կարողանաս ձմեռն անցկացնել։ Այնպես որ, առանց պլանի ոչ մի կերպ չի կարելի։ Պարզապես չի կարելի այն գռեհկացնելով հասցնել աբսուրդի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 616 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024