ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 28
Իսկ Սորոսը որոշել է զբաղվել ընտանեկան ակտիվների կառավարմամբ
ԱՄՆ—ում ծավալվող ֆինանսական դրամատիկ իրադարձությունների ֆոնին արտերկրյա ԶԼՄ—ները հետաքրքիր հրապարակումներով են անդրադառնում խնդրին։
Ռուսաստանյան «Գազետա.ռու» պարբերականի տեղեկատվության համաձայն՝ այսօր աշխարհում առկա է երեք խոշոր պետական պարտք, եւ անշեղորեն 15 տրլն դոլարին մոտեցող (ՀՆԱ—ի 100%) Միացյալ Նահանգներինը դրանցից միայն մեկն է։
Գոյություն ունեն նաեւ ճապոնական պետական պարտք (ավելի քան 10 տրիլիոն դոլար, կամ Ճապոնիայի ՀՆԱ — ի մոտ 250% — ը) եւ ԵՄ երկրների պետական պարտքերը (որոնք ընդհանուր առմամբ նույնպես գերազանցում են 10 տրիլիոն դոլարը կամ ԵՄ ընդհանուր ՀՆԱ—ի շուրջ 70% — ը)։ Բոլոր մյուս երկրների պետական պարտքը, որտեղ ապրում է մարդկության 5/6—ը, այս երեք գլխավոր պարտքերից ավելի չէ։
Այն գումարի գրեթե կեսը, որ ներկայումս օրական ծախսում է ԱՄՆ–ի կառավարությունը, փոխառություն վերցրած գումարներն են։ Այժմ ԱՄՆ–ի պետական պարտքը չափազանց մեծ է եւ չափազանց արագ է աճում։ Հետեւաբար, ըստ պարբերականի, այդ պարտքը կամ պետք է հին բաղադրատոմսով ինֆլյացիայի ենթարկվի, կամ պարզապես դադարի վճարվել (որը պարզապես կոչվում է դեֆոլտ), կամ հանկարծ ներվի վարկատուների կողմից, կամ էլ գտնվի մի հարուստ եւ առատաձեռն մեկը, ով կվճարի Ամերիկայի փոխարեն։ Ամբողջ ծավալով դեֆոլտը, ըստ պարբերականի, որքան էլ դրա մասին շատ խոսեն, այնքան էլ հավանական չէ։ Բայց նաեւ առայժմ այնքան էլ իրական չէ այն հույսը, թե Չինաստանը (որի մոտ են գտնվում ԱՄՆ — ի գանձապետական պարտատոմսերի մեկ քառորդը) մեծահոգաբար կների իր ամերիկացի բարեկամներին։ Իսկ ամերիկացի մեծահարուստ Ուորեն Բաֆետը վերջերս կոչ է արել իր գործըն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 522 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մասնակցեցին Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Հուլիսի 27—ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ—ի անդամ 28 երկրների դեսպանները։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով։
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին. եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։
Անդրադառնալով Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց գործընկերություն հանուն խաղաղության, անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։
Հայաստանի պաշտպանութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 560 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկայի հայկական համագումարից տեղեկացնում են, որ երեկ աշխատանքային հանդիպման ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կոմիտեն սենատոր Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ քննարկել է Ջոն Հեֆերնի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու թեկնածությունը։

Սենատոր Մենենդեսը հայտարարել է, որ նրան ավելի երկար ժամանակ է հարկավոր վերանայելու համար Հեֆերնի Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու թեկնածության հարցը, ինչպես նաեւ նա նշել է, որ շարունակում է մտահոգվել ԱՄՆ—ի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մոտեցումների առնչությամբ։
«Մենք գնահատում ենք սենատոր Մենենդեսի շարունակական գործունեությունը եւ հաստատակամությունը։ Այս վարչակազմը պետք է ուշադրություն դարձնի Մենենդեսի կոչին եւ իր դիրքորոշումը հաստատելու համար ընդունի հաջորդ տրամաբանական քայլը՝ միանշանակ հաստատելով մարդկության դեմ կատարած այդ հանցագործությունը՝ որակելով որպես ցեղասպանություն։ Ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխել հետագա նմանատիպ երեւույթները եւ բարձրացնել ԱՄՆ—ի վստահելիությունը տարածաշրջանում»,–երեկ այս մասին նշել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
Հեֆերնի թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ սենատոր Մենենդեսը հայտնել է իր վրդովմունքը ԱՄՆ վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած մոտեցումների առնչությամբ։
Նա հայտարարել է, որ սա «ոչ խորամանկ մի պար է, որը մենք պարում ենք»։ «Մենք ունենք պետական վարչություն, որի պատմությունը լի է զեկույցներով, որտեղ նշվում է այն դաժանությունների մասին, որը կատարվել է այդ ժամանակահատվածում։ Մենք ունենք ստորագրված կոնվենցիա, որում այդ բոլոր գործողությունները ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 542 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ո՞րն է վայնասունի պատճառը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ հանդիպել էր հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5—րդ օլիմպիադայի մասնակից երիտասարդների հետ ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Նախագահին ուղղված հարցերից մեկը վերաբերել է Արեւմտյան Հայաստանի (Արարատով հանդերձ) հնարավոր ազատագրությանը։ Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել էր հետեւյալը. «Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից։ Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90—ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը՝ Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել։ Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել։ Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը...»։
Պատմական արդարությունը վերականգնելու համար հայ երիտասարդներին հայրենիքի հանդեպ սրբազան պարտքի գիտակցման կոչած ՀՀ նախագահի խոսքը լայն արձագանք գտավ թուրքական մամուլում, որը հետզհետե վերածվեց, այսպես ասած, վայնասունի։ Առաջինը ահազանգը հնչեցրեց թուրքական մամուլը. առաջատար լրատվամիջոցները (NTV, Hurriyet, Milliyet) Սերժ Սարգսյանի այդ պատասխանի մեջ նկատել տվեցին հետեւյալ ամփոփ ուղերձը՝ «Ղարաբաղը մենք ազատագրեցինք, Արարատը ձեզ թողեցինք»։ Տպագիր եւ էլեկտրոնային մամուլով արագորեն «տագնապ հայտարարվեց»։ Թուրքական լսարանը իրազեկվեց, որ ՀՀ նախագահն Արեւմտահայաստանի վերադարձի հարցը հանձնարարում է գալիք սերունդներին, արթուն պահելով հայոց պա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 478 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024