ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 01

Դրանից Ադրբեջանի դիրքորոշումը միայն կոշտանում է
«1994 թվականի զինադադարի պայմանագրից հետո եթե մինչեւ օրս ղարաբաղյան խնդրի համար քաղաքական լուծում չի գտնվել, նշանակում է, որ հակամարտող կողմերն ու կարգավորման գործընթացով հետաքրքրվող միջազգային դերակատարները դեռեւս չեն գտել բոլոր կողմերին բավարարող քաղաքական լուծում»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ—ում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը։
Ղարաբաղը դարձել է կովկասյան տարածաշրջանի համար քաղաքական լանդշաֆտ, որը ապրում է բոլոր՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական գործընթացներին համահունչ, եւ այլեւս անդրկովկասյան որեւէ խնդիր առանց ԼՂՀ—ի մասնակցության չի կարող քննարկվել։ «Քանի դեռ ԼՂՀ—ն բանակցությունների կողմ չէ, բոլոր տեսակի հանդիպումները եւ այցելությունները կրելու են խորհրդակցական բնույթ, քանի որ Հայաստանը ԼՂՀ—ի կողքին է, բայց նրա փոխարեն չէ»,–ասաց Իսագուլյանը՝ ընդգծելով, որ այս հանգամանքով է պայմանավորված Կազանի հանդիպման ձախողումը։
Հայաստանում ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված երկու հիմնական տեսակետ կա։ Առաջինը, որը գործել է մինչեւ 1994 թվականի զինադադարը, այն էր, որ եթե հայկական կողմը գնար որոշակի զիջումների, դա Ադրբեջանի մոտ ցանկություն կառաջացներ նույն կերպ վարվել, եւ այդ ճանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 608 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փաստաթղթից այն կողմ պետք է անցնել
Ամուսինն ընտանիքի գլուխն է, կինը՝ պարանոցը։ Բայց որքան էլ գլուխը գլխավոր համարվի, միեւնույն է, այն շարժվում է պարանոցի շնորհիվ։ Այդուհանդերձ, դրանք անհավասար կարգավիճակներում են։
Սեռերի հավասարությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Այդ հարցը մեզ եւս հետաքրքրում է, մենք էլ ենք փորձում խնդրին որոշակի լուծում տալ։ Մինչ օրս դա իրականացվել է հիմնականում այս կամ այն որոշման, փաստաթղթի ընդունման միջոցով։ Այսուհետեւ կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունը մեկ այլ մեթոդով էլ կփորձենք իրականացնել։ Խոսքը գենդերային բյուջետավորման մասին է։
Իսկ ի՞նչ է գենդերային բյուջետավորումը։ Այն գենդերային իրավահավասարության քաղաքականությունը մակրոտնտեսական քաղաքականության հետ փոխկապակցելու միջոց է։ Ելնում է այն նախադրյալից, որ բյուջեները գենդերային տեսակետից չեզոք չեն։ Դա կիրառվում է ինչպես բյուջեի եկամտային, այնպես էլ ծախսային մասերի նկատմամբ։ Գենդերային բյուջետավորումը մեկնարկում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց վրա բյուջեի ազդեցության վերլուծությունից, որի արդյունքում գեդերային սկզբունքը արմատավորվում է բյուջեի ծրագրավորման գործընթացում։ Բացի այդ՝ հանդիսանում է գենդերային իրավահավասարության ռազմավարության իրականացման միջոց, թեեւ չի նշանակում առանձին բյուջե կանանց համար։
Երեկ հայաստանյան եւ միջազգային տարբեր մասնագետների, ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդաժողովի ժամանակ քննարկվեցին թեմային վերաբերող մի շարք հարցեր։ Օտարերկրացի մասնակիցները հայ գործընկերներին ներկայացրեցին իրենց երկրների փորձը։ Խորհրդաժողովը կազմակերպվել էր ԵԽ—ի ու Ֆրանկոֆ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 614 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցով Հայաստանին կոչ է արվում առավել ակտիվ ջանքեր գործադրել հատկապես աշխատուժի թրաֆիքինգի զոհերին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ—ում մարդկանց շահագործման թրաֆիքինգի հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը՝ նշելով, որ տարեկան պետական բյուջեից թրաֆիքինգի զոհերի վերականգնման համար հատկացվում է 6 միլիոն 200 հազար դրամ։ Հայաստանում ներկայում գործում է երկու հանրային կացարան՝ թրաֆիքինգի զոհերի պաշտպանության համար։
Բանախոսի հավաստմամբ՝ թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ ամենամյա զեկույցը պարբերական բնույթ է կրում։ Այն այս տարի տեղեկություններ է պարունակում նաեւ Հայաստանի մասին, հրապարակվել է հունիսի 28—ին։ 184 երկրների մասին այս զեկույցը մարդկանց թրաֆիքինգի կամ ժամանակակից ստրկության դեմ պայքարի ուղղությամբ առանձին երկրների կառավարությունների ջանքերը դիտարկող ամենաընդգրկուն եւ համապարփակ ուսումնասիրությունն է։ Այն կոչ է անում բոլոր երկրների կառավարություններին՝ ապահովել հակաթրաֆիքինգային այն արդյունքները, որոնք նախանշվում են ՄԱԿ—ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող մարդկանց, հատկապես՝ կանանց եւ երեխաների թրաֆիքինգ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 590 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024