ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 21.10.2019, 04:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [597]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [795]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [78]
Զանազան [183]
Քաղաքականություն [619]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 3 4 ... 15 16 »

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարաձգվում է, եւ այդ գործընթացի շրջանակներում նախատեսվում է շահագործման հետեւանքով առաջացած ու հետագայում առաջացող ռադիոակտիվ թափոնների (ՌԹ), ինչպես նաեւ աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) կառավարման համակարգի արդիականացում։ 
Այս մասին նշել ենք, երբ խոսել ենք թափոնների առկա պահեստարանների եւ դրանց թողունակության մասին։ Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչ է ենթադրում ՌԹ—ների ու ԱՄՎ—ի կառավարման համակարգի արդիականացումը։
Առաջին քայլը օրենսդրական դաշտից կսկսվի. որոշ փաստաթղթեր կվերանայվեն, նոր փաստաթղթեր կմշակվեն՝ միջազգային ստանդարտների ու Հայաստանում գործող իրավական պահանջների հետ ներդաշնակեցնելու նպատակով։ 
Երկրորդ քայլը միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան ՌԹ—ների վերամշակման համակարգ ներդնելն է (նախնական մշակում, մշակում, կոնդիցիայի բերում)՝ համապատասխան սարքավորումների ու տեխնոլոգիաների ձեռքբերմամբ։ Երրորդը ՀԱԷԿ—ի տարածքում գտնվող ցածր ակտիվությամբ ՌԹ—ների համար գործող պահեստարանի արդիականացումն է։
ՌԹ—ների եւ ԱՄՎ—ի կառավարման համակարգի արդիականացումը ենթադրում է նաեւ    շատ ցածր ակտիվությամբ ՌԹ—ների պահեստարանի կառուցում՝ հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ՝ համաձայն Հայաստանի օրենսդրությամբ ներկայացված պահանջների ու գործընթացի։ Նախատեսվում է նաեւ ցածր ու միջին ակտիվությամբ ՌԹ—ների պահեստարան կառուցել՝ հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ։
Այդ արդիականացում ասվածը այլ միջոցառումներ էլ է ներառելու։ Ըստ այդմ, կստեղծվի ՌԹ—ների հաշվառման ու գույքագրման էլեկտրոնային համակարգ։ ՌԹ—ների պահման համար լիցենզավորված տարաներ ձեռք կբերվեն։ Հեղուկ ՌԹ—ների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 80 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջին տասնամյակներում հայերեն փաստաթղթերում ամսաթվի, տարեթվի գրության անմիօրինակություն է առաջացել։ Դա նկատվում է հատկապես այն դեպքերում, երբ վերջիններս քերականորեն չեն կապվում խոսքին, օրինակ՝ ձեւաթղթերում։ Հանդիպում են գրության այսպիսի ձեւեր՝ 15 հունվար, 2018 թ. կամ 15 հունվարի, 2018 թ. կամ 15—ը հունվարի, 2018 թ. կամ հունվար 15 2018 թ. կամ հունվարի 15 2018 թ. կամ «15» հունվար 2018 թ. կամ «15»—ը հունվար 2018 թ. կամ 15—ը հունվար 2018 թ. կամ 15/01/2018 թ. կամ 15—01—2018 կամ 15.01.2018 եւ այլն։
Նկատելի է, որ ամսանվան (նաեւ ամիսը ցույց տվող թվի) եւ տարեթվի միջեւ ստորակետ երբեմն դրվում է, երբեմն՝ ոչ, ամսվա օրը ցույց տվող թիվը հաճախ առնվում է չակերտի մեջ, թվից հետո գրվում է —ը եւ այլն։ Համեմատաբար նոր իրողություն է, որ օր—ամիս—տարի ցույց տվող թվերն իրարից առանձնացվում են թեք գծով, այլ ոչ թե միջակետով։
Այս անհարկի բազմաձեւությունը վերացնելու եւ գրության որոշակի միօրինակություն հաստատելու նպատակով
Հորդորում ենք
1. Խոսքին քերականորեն չկապվող ամսաթվերում նախադաս թվանշանը չակերտի մեջ չառնել եւ գրել առանց հոդի, իսկ ամսանունը՝ թեք (սեռական) հոլովաձեւով։ Պահպանել ամսաթիվ—ամսանուն—տարեթիվ հերթականությունը։ Այսպես՝ 15 մայիսի 2018 թ. կամ 15.05.2019։ Ամսանունը գրել փոքրատառ։
Թույլատրելի է նաեւ ամսանվան ուղիղ ձեւով գրությունը։ Օրինակ՝ 15 մայիս 2018 թ.։ Շարադասության փոփոխության դեպքում ամսանունը կարող է գրվել նաեւ սկզբում։ Օրինակ՝ մայիսի 15 2018 թ.։
2. Ամիս—ամսաթիվը եւ տարեթիվն իրարից ստորակետով չանջատել։ Օրինակ՝ 3 հունվարի 2019 թ. կամ 2019 թ. փետրվարի 1։
3. Միայն թվերով գրվող ամիս—ամսաթվերում գործածել միջակետ եւ ոչ թե թեք գիծ կամ գծիկ։ Օրինակ՝ գրել ոչ թե 25/01/2019 կամ 25—01—2019, այլ 25.01.2019։
4. &l ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 56 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլը կլինի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ Ազգային ժողովում գտնվող նախագծում նոր գործիքի՝ «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացության ներդնումը։
«Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը, անդրադառնալով աշխատանքային կենսաթոշակների չափերի ավելացմանը, խոսեց «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացության, զինվորական աշխատանքային կենսաթոշակի մասին եւ ներկայացրեց վիճակագրական տվյալներ։ 
—Տիկին Գալստյան, օրենսդրությամբ կսահմանվի «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացությունը՝ 25 500 ՀՀ դրամի չափով։ Այսինքն՝ անկախ անձի աշխատանքային ստաժից, այդ գումարից ցածր կենսաթոշակ չի՞ կարող նշանակվել։
—Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ մենք նոր փաթեթ ենք մշակել, որտեղ կա կարգավորում, որ տրվում է նոր եզրույթ՝ «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»։ Ըստ այդ փաթեթի մեկ այլ դրույթի՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը տրվում է կառավարությանը։ 
—Այս դեպքում կա՞ աշխատանքային ստաժի նվազագույն չափ։
—«Նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացությունն այս պարագայում կապ չի ունենա աշխատանքային ստաժի հետ։ Սա պարզապես գումարի չափ է, որ կառավարությունը պետք է սահմանի որպես ուղենիշ, որից ցածր կենսաթոշակ չի կարող նշանակվել։ Ամենայն հավանականությամբ, կսահմանվի 25 500 դրամ։ Տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար պահանջվում է նվազագույնը 10 տարվա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 60 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները Հայաստանում լուրջ հեռանկարներ ունեն

Օրեր առաջ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից։
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։ Օրինագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 64—րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաեւ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Արտոնությունը կգործի մինչեւ 2022 թվականը։
Օրենքի նախագծով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդներ) կիրառման ավելացումը կնպաստի նաեւ խցանումների նվազեցմանն ու երթեւեկության անվտանգության մեծացմանը։
Նշենք, սակայն, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ է արտահայտվել նախագծին՝ հիմնավորելով, որ ինչ—որ ժամանակ անց այդ ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցները ուտիլիզացնելու խնդիր է առաջանալու, որի գնահատականները բացակայում են։ Ըստ նրա, տպավորություն է ստեղծվում, որ ավելի շատ առաջնորդվում են ժամանակակից թրենդով, քան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 52 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Շիրակ» օդանավակայանի 2018—2022 թվականների մաստեր պլանը հաստատված է։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հետո երկրի երկրորդ խոշոր օդանավակայանը համարվող «Շիրակը» կառամատույցի վերանորոգումից հետո «Էյրբաս Ա—320» եւ «Բոինգ Բ757—200» տեսակի օդանավերի շահագործման համար պայմաններ կունենա արդեն։
Հիշեցնենք, որ դեռ 2001թ. ՀՀ կառավարությունը կնքեց պայմանագիր «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»—ի հետ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնելու վերաբերյալ։ Օդանավակայանի կառավարչի հիմնական նպատակն էր կիրառվող միջազգային մակարդակին եւ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան զարգացնել ու արդիականացնել թռիչքադաշտային բոլոր հարմարությունները եւ ենթակառուցվածքը։ Մաստեր պլանի համաձայն, յուրաքանչյուր 5 տարին մեկ այն թարմացվելու էր։ Մենք անդրադարձել էինք մաստեր պլանին, երբ կառավարությունը հայտարարել էր արդեն բաց երկնքի քաղաքականության մասին, եւ հավատարմագրային կառավարիչը թե ուղեւորահոսքի, թե օդանավերի շարժի առումով փոփոխություններ էր ակնկալում։ Փոփոխություններ էր սպասում նաեւ ԵԱՏՄ—ին անդամակցելուց հետո։ Ազատ տնտեսական գոտուց արդեն խոսք կար։ Այնպես որ, խնդիրը պետք է համալիր դիտարկվեր։ «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված 2018—2022թթ. համար մաստեր պլանը հաստատելու մասին առաջարկը քաղավիացիայի գլխավոր վարչությունը նպատակահարմար գտավ, գործադիրն էլ այն հաստատեց։
Ի՞նչ է արվելու առաջիկա 4 տարիներին «Շիրակ»—ում։ Ըստ մաստեր պլանի, այստեղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 58 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22—ին Վանաձորում մասնակցել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանում, հետեւել արտադրական գործընթացին, ծանոթացել գործարանի արտադրական հզորություններին, արտադրատեսականուն եւ ներդրված տեխնոլոգիաներին։ «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը եւ Արայիկ Ասրյանը նշել են, որ մինչ այժմ իրական ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն ԱՄՆ դոլարը։ Նրանց խոսքով՝ բալոնների ստացման այս տեխնոլոգիան լավագույնն է աշխարհում, եւ արտադրվող բալոնները մեծ պահանջարկ ունեն իրենց հուսալիության, անվտանգության, մատչելիության, թեթեւության եւ ամրության պատճառով։ Նմանատիպ գործարաններ կան Գերմանիայում, ԱՄՆ—ում։ Նշվել է, որ գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչեւ 1000 բալոնի։ Ծրագրի ավարտին աշխատատեղերի քանակը կհասնի 120—ի։ Նախատեսվում է առաջին արտադրանքն սկզբնական շրջանում փոքր քանակությամբ սպառել Հայաստանում, իսկ մնացածը՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Սաուդյան Արաբիայում եւ այլ երկրներում։
Ընկերության ղեկավարությունը վարչապետի պաշտոնակատարին է ներկայացրել նաեւ զարգացման ծրագրերը, այն է՝ Վանաձորում կարբոնի մանրաթելի արտադրության հիմնման ծրագիրը, որի ներդրման ծավալը 60—80 մլն եվրո է, եւ իրանական «SAIPA Group» ավտոմոբիլային կոնցեռնի հետ համագործակցության շրջանակո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 69 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Որոշ ծրագրերի մեկնարկն արդեն տրվել է, որոշներինը մոտ է մեկնարկի

Հայաստանի բիզնես միջավայրի բարելավումը, գործընթացների պարզեցումն ու թափանցիկությունը, մենաշնորհների վերացումը, ազատ մրցակցությունը եւ, բնականաբար, նոր ձեւավորվող քաղաքական դաշտը նոր ներդրումների տեսանկյունից առաջնորդող դեր են ունենալու։ Սրա առաջին նախանշաններից է այն, որ բավական ակտիվացել է հետաքրքրությունը մասնավորապես սփյուռքահայերի շրջանում՝ Արաբական Էմիրություններից, Լիբանանից, ՌԴ—ից, Կանադայից, ԱՄՆ—ից, Իրանից, որոնք առավելապես ցանկանում են ներգրավվել արտադրության, շինարարության ոլորտներում, բնակելի թաղամասեր կառուցել, մատուցել նաեւ ծառայություններ տարբեր ոլորտներում։
Ինչպիսի՞ն էր ներդրումային դաշտն այս տարի, որքանո՞վ էին կանխատեսումներն իրատեսական, ի՞նչ նոր սպասումներ կան գալիք տարվա առումով, զրուցեցինք «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրումային թիմի ղեկավար Հայկ Միրզոյանի հետ՝ ամփոփելով այս տարվա խոշոր ներդրումային ծրագրերը։
2018թ. ներդրումների ծավալը կազմել է շուրջ 18 մլն դոլար, որից 11,2 մլն—ն եղել են նոր ներդրումները, իսկ 6,9 մլն–ն կազմել են վերաներդրումները։ Դրանք վերաբերում են այն ընկերություններին, որոնք իրենց բիզնեսն ու գործունեությունն ընդլանելու նպատակով նոր ներդրումներ են ներգրավել։ Հայկ Միրզոյանի տեղեկացմամբ, իրենք ներդրողների հետ հաղորդակցությունը պահպանում են նաեւ բիզնեսի ծավալման հետագա գործընթացներում՝ իրականացնելով ետներդրումային սպասարկում, մշակում բիզնեսի զարգացման եւ ընդլայնման նոր ռազմավարություն, դիտարկում նոր ուղղություններ։ Առկա ներդրումները հիմնականում իրականացվել են մի շարք ուղղություններով, որոնք մանրամասնորեն կներկայացնեք ստորեւ։
Ինչպիսին կլինի 2019—ը նոր ներդրո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 56 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԱՏՄ երկրները ավիացիոն ոլորտում միջազգային բյուրո են ստեղծում՝ պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար։ Գործի սկիզբը դրվել է դեռ 2017թ., եւ այս տարվա սեպտեմբերին էլ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հանդես է եկել այդ բյուրոն ստեղծելու առաջարկով, որն ընդունվել է մի շարք ԱՊՀ անդամ պետությունների՝ այդ թվում նաեւ Հայաստանի կողմից։ Մեր ԱԳՆ—ն դեռ մեկ տարի առաջ դրական եզրակացություն է տվել՝ համարելով, որ բյուրոյի ստեղծումը Հայաստանի համար արտաքին քաղաքական առումով նպատակահարմար է եւ համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը։ Գործադիրն էլ ընթացիկ տարվա նոյեմբերին արդեն հավանություն է տվել բյուրոյի ստեղծման համաձայնագրի կնքմանը։
Այստեղ, սակայն, հարց է ծագում. արդյո՞ք միջազգային այս՝ ռուսական կողմից նախաձեռնված բյուրոյին անդամակցելը չի հակասում մեկ այլ միջազգային՝ Չիկագոյի կոնվենցիային անդամակցությանը։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը 1992թ.—ից, ինչպես նաեւ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունները, 192 պետությունների շարքում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ, ոչ հայերեն հապավմամբ՝ ԻԿԱՕ) անդամ եւ վերջինս հիմնադրող Չիկագոյի 1944թ. դեկտեմբերի 7—ի կոնվենցիայի պայմանավորվող կողմ են։
Ըստ մեր ԱԳՆ—ի պարզաբանման՝ Չիկագոյի կոնվենցիայի 26—րդ հոդվածը (վթարների հետաքննության մասին է խոսում) սահմանում է, որ պայմանավորվող պետության օդանավի հետ մեկ այլ պայմանավորված պետության տարածքում տեղի ունեցած համապատասխան վթարի դեպքում պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել վթարը, կատարում է դրա հանգամանքների հետաքննությունը՝ համաձայն ՔԱՄԿ կողմից առաջարկված կարգի՝ այնքանով, որքանով դա համապատասխանում է տվյալ պետության օրենսդրությանը։ Կոնվենցիայի համապատասխան հավելվածի համաձայն էլ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 52 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Այս տարվա արդյունքներով գնաճը ձեւավորվել է մեր կանխատեսումներից ցածր։ Ցածր գնաճային միջավայրը, որն ունեցել ենք վերջին մի քանի տարիներին, պահպանվել է նաեւ վերջին ամիսներին։ Սա թույլ է տալիս, որ մեր դրամավարկային քաղաքականության դիրքը շարունակի մնալ ընդլայնվող։ Տարեվերջի ցուցանիշը եւս կանխատեսածից ցածր է լինելու։ Այս ցուցանիշին նպաստել են մի շարք գործոններ։ Առաջինը՝ ուրվագծվում է մրցակցութան ավելացման միտում նաեւ այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք գրաված կազմակերպություններ կան։ Կազմակերպություններն ավելի երկար են ծանրութեթեւ անում գների փոփոխության հետ կապված։ Միջազգային գների հետ համեմատած եւս նվազման միտումներ կան։ Եթե միջազգային շուկայում ավելացում է լինում, մեր շուկայում դա չի լինում բավականին երկար ժամանակ»,–այսպիսի գնահատական տվեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։ Այս տարվա 12—ամսյա գնաճը Հայաստանում նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս։
Նա ցածր գնաճի պատճառներից մեկը համարեց նաեւ այն, որ կառավարությունն ավելի շատ է ուշադրություն դարձնում պետական ծախսերի արդյունավետությանը, մասնավորապես, փորձում է վերացնել կոռուպցիոն ռիսկերը։ Նրա կարծիքով՝ տարեկան ցուցանիշներն ամփոփելիս տեսանելի կլինի, որ պետական ծախսերի մասով բավականին մեծ տնտեսումներ կան։ Դեֆիցիտի ցուցանիշը եւս փոքր է, որն իր ազդեցությունն է ունենում գնաճի ցուցանիշի վրա։ 1.3 տոկոսի դեֆիցիտ է սպասվում այն դեպքում, երբ դա նախկինում եղել է 2 տոկոս։
Ստեփանյանը ցածր գնաճի վրա ազդող երրորդ գործոնը համարեց գյուղատնտեսությունում տեղի ունեցած երեւույթները։ «Այս տարվա երկրորդ կեսից գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները բացասական միտումներ ունեն։ Նոյեմբերին ավելի քան քսան տոկոս անկում է եղել։ Օգոստոսից սկսած այս ցուցանիշն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 56 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ներքաղաքական զարգացումների շրջանում բանկային համակարգի կայունությունը չխաթարվեց։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի կարծիքով, դա երկարատեւ եւ լուրջ աշխատանքի արդյունք է։ Նրա գնահատմամբ՝ 2018—ի տնտեսական աճը բավականին բարձր է՝ 5 տոկոսի շրջանակներում։
Ներսես Երիցյանն այս մասին խոսեց երեկ կայացած «Ֆիչ Ռեյթինգսի» երեւանյան համաժողովի ժամանակ։
«Տնտեսական աճը բավականին բարձր է՝ մեր գնահատականներով 5 տոկոսի շրջանակներում, վերջին եռամսյակի դրությամբ՝ 6.5 տոկոսից ավելի տնտեսական աճ։ Երկարաժամկետ գնահատականներում քննարկում ենք նաեւ պոտենցիալ աճի հնարավորությունները։ Այդ պոտենցիալը մենք տեսնում ենք 5 տոկոսի շրջանակում, եթե բազային գնահատում անենք»,–ասաց նա։
Եթե որպես հիմք ընդունեն այն կառուցվածքային բարեփոխումները, որ կառավարության ծրագրով հրապարակվել են, կարող են ակնկալել ավելի բարձր տնտեսական աճ։ Երիցյանի կարծիքով՝ 2018—ի տնտեսական եւ դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակադրումներին մոտ են։
«Տարվա ընթացքում մենք ունեցել ենք բավականին լուրջ շոկի հնարավորություն՝ պայմանավորված քաղաքական զարգացումներով։ Սակայն փոխարժեքը, բանկային, ֆինանսական համակարգը Հայաստանում կայուն են մնում։ Սա երկարատեւ եւ լուրջ աշխատանքի արդյունք է։ Հնարավոր է, որ պրոֆեսիոնալ աշխատանքը արտաքինից չի երեւում։ Երբ համակարգի կապիտալն ավելացնում էինք 2014—ի նավթային ճգնաժամից հետո, մարդիկ տարբեր մեկնաբանություններ էին անում, թե իբր ուզում ենք մրցակցությունը խեղդենք։ Սակայն մենք պարզապես մեր գործն էինք անում, զսպում էինք, որ հետագայում արտաքին շոկերը եւ տարբեր ցնցումները՝ այդ թվում ներքին, չազդեն ֆինանսական կայունության վրա»,–ասաց Երիցյանը։
Կենտրոնական բանկը ան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 52 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ

Երեկ առավոտյան լրատվամիջոցները տագնապալի հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ Գյումրիի օդանավակայանից ժամը 10.06—ին թռիչքային երթուղի դուրս եկած՝ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ—25 մարտական ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է։ Օդաչուները չեն արձագանքել կարգավարական կետի հարցումներին։ 
Կազմակերպված որոնողական աշխատանքներից ժամեր հետո հայտարարվեց, որ տեղի է ունեցել ողբերգական պատահար, ինքնաթիռը վթարի է ենթարկվել։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։ Ինչպես տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, «նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ—25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4—ին՝ ժամը 10.20—ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ։ Ավիապատահարի հետեւանքով զոհվել են 1—ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3—րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը»։
Դեպքի առիթով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10—րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378—րդ հոդվածի 2—րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 58 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իսկ ԿԸՀ աշխատանքը, ըստ դիտորդների, այս ժամանակահատվածում պրոֆեսիոնալ է եւ արդյունավետ

ՀՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը՝ ENEMO—ն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը հաշվետու ժամանակահատվածում համարում է պրոֆեսիոնալ եւ արդյունավետ։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ նիստերում բանավեճեր առկա չեն։ «Ընտրական հանձնաժողովի աշխատանքն ունի թափանցիկության բարձր մակարդակ, նիստերը հեռարձակվում են առցանց՝ ԿԸՀ կայքէջում, որը պարբերաբար թարմացվում է»,–ասաց նա՝ հավելելով, որ ԿԸՀ աշխատանքները այս նախընտրական շրջանում պրոֆեսիոնալ են։ 
Վույովիչը նշեց, որ 2017 թվականին իրենք հայտ էին ներկայացրել ԿԸՀ՝ մասնակցելու ընտրությունների մոնիթորինգի գործընթացին, բայց այդ ժամանակ իրենց հայտը մերժել էին։ «Այս անգամ պատկերը լրիվ ուրիշ է, մենք ունենք այդ թույլտվությունը եւ եկել ենք դիտարկելու այս ընտրությունները։ Մեր կազմակերպության համար, սակայն, անհասկանալի է մնում, թե ինչու ԿԸՀ—ն հրաժարվեց մեզ տեղեկատվություն տրամադրել միջազգային դիտորդների ընդհանուր թվի վերաբերյալ»,–հայտնեց բանախոսը։
ENEMO—ի դիտորդները նոյեմբեր ամսին սկսած առաքելության ընթացքում այցելություններ են իրականացրել հանրապետության տարբեր ընտրատեղամասեր։
ENEMO—ի միջանկյալ զեկույցի համաձայն՝ Հայաստանում նախընտրական քարոզչությունն անցնում է հանգիստ եւ խաղաղ։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Զլատկո Վույովիչը նշեց, որ պետական ռեսուրսների չարաշահման կանխարգելման գործում մեծ առաջընթաց կա նախորդ ընտրական գործընթացների համեմատ, որը վերաբերում է նաեւ ընտրակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 43 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019