ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Փետրվար » 27 » Կեղծված փաստերը՝ ընդդեմ բարոյականության /Խոջալուն շարունակում է մնալ Ադրբեջանի հակահայկական քարոզչության գործիք/
16:11
Կեղծված փաստերը՝ ընդդեմ բարոյականության /Խոջալուն շարունակում է մնալ Ադրբեջանի հակահայկական քարոզչության գործիք/

1991 թվականի աշնանից մինչեւ 1992 թ. գարուն Ադրբեջանը շրջափակման մեջ էր պահում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը։ Ստեփանակերտն ադրբեջանական բանակի մի շարք կրակակետերից, այդ թվում՝ Կրկժան, Մալիբեյլի, Շուշի, Ջանհասան եւ Խոջալու, անընդհատ հրետակոծման էր ենթարկվում։ Հատկապես Խոջալուն իր ռազմավարական կարեւոր դիրքի շնորհիվ թույլ էր տալիս Ստեփանակերտը կտրել Արցախի հյուսիսային հատվածից, ինչպես նաեւ Ստեփանակերտին զրկել արտաքին աշխարհի հետ հաղորդակցության վերջին հնարավոր ուղուց՝ օդային կապից։
Ստեփանակերտը հումանիտար աղետից փրկելու եւ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով կարեւոր էր ադրբեջանական հիմնական ռազմական հենակետերի չեզոքացումը։ Նման մի ռազմագործողություն էր 1992 թ. փետրվարին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից Խոջալուի ազատագրումն ու կրակակետերի լռեցումը։ Փետրվարի 25—26—ը Խոջալուի կրակակետերի մեծ մասն արդեն լռեցվել էին, օդանավակայանը եւ բնակավայրը գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության ներքո։ Ադրբեջանն այդ ժամանակից ի վեր միջազգային հարթակում մեղադրում է հայկական կողմին քաղաքացիական բնակչության ջարդերի մեջ։ Թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ գործողությունների ժամանակ, իր հոդվածում ներկայացնում է վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։ Ներկայացնում ենք որոշ կրճատումով։
Ադրբեջանցի հայտնի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւին տված հարցազրույցում Խոջալուի այն ժամանակվա քաղաքապետ Էլման Մամեդովը նույնպես խոստովանել է, որ Խոջալուի միջոցով իրենք Խրամորթ—Ասկերան—Նախիջեւանիկ գծով կտրել էին «60—70 հազար բնակչությամբ» Ստեփանակերտ տանող ուղիները, այդ թվում՝ օդանավակայանը, ավտոմայրուղիները։
Հարձակման անցնելուց առաջ հայկական կողմը Խոջալուի բնակիչներին, ղեկավարությանը եւ առհասարակ ադրբեջանական կողմին զգուշացրել է եւ առաջարկել տարհանել խաղաղ բնակչությանը՝ նշվածի համար տրամադրելով հումանիտար միջանցք Խոջալու—Ասկերան—Աղդամ երթուղով։ Ադրբեջանական կողմից եւս քանիցս խոստովանել են, որ իրենք տեղեկացված եղել են հարձակման մասին։ Ըստ Human Rights Watch—ի (Helsinki Watch) զեկույցի՝ Խոջալուի բնակիչներից մեկը հետագայում հայտարարել է, որ փետրվարի 15—ին Ալիֆ Հաջիեւը՝ Խոջալուի ՕՄՕՆ—ի ջոկատների հրամանատարը, իրենց տեղեկացրել է, որ «հայերը վերջնագիր են ներկայացրել… որ ավելի լավ կլինի Խոջալուի բնակիչների համար քաղաքը թողնել սպիտակ դրոշով»։ Խոջալուի նախկին քաղաքապետ Է. Մամեդովը եւս հայտարարել է, որ իրենք տեղեկացրել են նախատեսվող հարձակման մասին, սակայն բնակչության տարհանում չի կազմակերպվել։ Ավելին, ինչպես նշել է իր «Ղարաբաղյան օրագրում» ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը՝ Խոջալուից «ընտանի կենդանիներին դուրս են բերել, իսկ մարդկանց՝ ոչ»։
Խոջալուի դեպքերի հետաքննության ադրբեջանական հանձնաժողովի ղեկավար Ռամիզ Ֆատալիեւն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները եւս իրազեկված են եղել հարձակման մասին։ Չնայած սրան, փետրվարի 22—ին Ադրբեջանի նախագահի, վարչապետի մասնակցությամբ անցկացված ժողովում, ըստ Ֆատալիեւի, «որոշում է կայացվել մարդկանց չտարհանել Խոջալուից»։
Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները, իրազեկված լինելով նախատեսվող հարձակման մասին, հրաժարվել են տարհանել խաղաղ բնակչությանը, ինչպես նաեւ չեն իրականացրել իրենց տեսանկյունից այլ անհրաժեշտ քայլեր՝ բնակչությանը ռազմական գործողությունների թատերաբեմից զերծ պահելու եւ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար՝ վերջիններիս օգտագործելով որպես կենդանի վահան։


Աղդամի միջադեպը եւ ադրբեջանական կողմի քարոզչական մանիպուլյացիաները
 

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը Խոջալուի հարձակումը սկսել են փետրվարի 25—ին, ժամը 23։30—ի միջակայքում։ Ադրբեջանական կողմը երկար չի կարողացել դիմադրել, հարձակումից մի քանի ժամ անց՝ լույս 26—ի գիշերը, օդանավակայանը եւ բնակավայրն արդեն զբաղեցվել են հայկական ուժերի կողմից։ Ինչ վերաբերում է Խոջալուի բնակչությանը, ապա, ըստ Է. Մամեդովի, հայկական ուժերի հարձակումից առաջ այնտեղ կար առավելագույնը 3 հազար անձ։ Եթե անգամ նշված պնդումն ընդունենք որպես հիմք, չնայած այն փաստող ապացույցներ չեն ներկայացվել, նրանց մի մասը, այդ թվում նաեւ Է. Մամեդովը, կարողացել են հայկական կողմի տրամադրած միջանցքով հասնել Աղդամ, որը վերահսկում էին ադրբեջանական ուժերը՝ մի հատվածը բանակը, մյուս հատվածը՝ «Ժողովրդական ճակատի» ընդդիմադիր ստորաբաժանումները։ Միջանցքի առկայության մասին նշել է նաեւ Է. Ֆաթուլլաեւը, ով եւս փաստել է, որ Խոջալուի բնակիչները չէին կարող ճեղքել պաշարման օղակը եւ դուրս գալ շրջափակումից։ Ֆաթուլաեւը նաեւ նշում է, որ ընդդիմադիր «Ժողճակատի» գումարտակները, կարծես, ձգտում էին ոչ թե Խոջալուի բնակիչների ազատագրմանը, այլ «Ա. Մութալիբովին պաշտոնանկ անելու ճանապարհին մեծ արյունահեղության»։ Ֆաթուլլաեւը եղել է նաեւ Արցախում, տեղում ուսումնասիրել միջադեպի վայրը, ինչի հիման վրա եւս իր անկախ հետաքննություն է փորձել վարել։ Փաստացի այս դեպքում եւս Ադրբեջանը խոչընդոտել է նշված հետաքննությանը, 2007 թ. Ֆաթուլլաեւը մի շարք անհիմն մեղադրանքներով ազատազրկվել է, իսկ այնուհետեւ համաներմամբ ազատ արձակվելուց հետո սպասարկում է Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի կարիքները։ Է. Ֆաթուլլաեւայի գործով Եվրոպական դատարանի կայացրած որոշման մեջ եւս նշվում է, որ «բացակայում է հստակությունը» անվտանգ միջանցքի, Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվության, ինչպես նաեւ Խոջալուի պաշտպանության հարցում Ադրբեջանում ներքաղաքական պայքարի ազդեցության մասին («Գոլոս Արմենիի», 03.04.2016)։
700 բնակիչ, այդ թվում 300—ը թուրք—մեսխեթցի, որոնք մնացել են Խոջալուում կամ մոլորվել սարերում, հայկական ուժերի կողմից բերվել են Ստեփանակերտ, իսկ այնուհետեւ հանձնվել ադրբեջանական կողմին։ Խոջալուում, ըստ ռուս լրագրող Վիկտորյա Իվլեւայի, ադրբեջանական կողմից «եղել է 7 դիակ, այդ թվում՝ քաղաքի պաշտպաններից»։ Հենց Խոջալուում ադրբեջանական կողմից զոհերի մասին այլ տվյալներ չկան։ Զոհեր չեն գրանցվել նաեւ գերեվարված անձանց շրջանում։
Բնակիչների մի մասը, սակայն, շեղվել է միջանցքից եւ հայտնվել սարերում, որոշ մասը՝ գնացել Նախիջեւանիկ գյուղի ուղղությամբ, ըստ որում՝ համաձայն առկա տեղեկությունների՝ ադրբեջանական կողմից ռադիոկապով ստացած շեղող տեղեկության պատճառով։ Հիմնական միջադեպը կապված է հենց նշված անձանց խմբերի հետ։ Փետրվարի 26—ին Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը զանգահարել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Ա. Մկրտչյանին եւ հայտնել, որ գործողության արդյունքում «սպանվել է 800—1000 մարդ» (Խոջալուի բնակիչ)։ Նշված թիվը որեւէ փաստով չի ապացուցվում։ Մարդկանց մարմիններ հայտնաբերվել են Աղդամի ադրբեջանական ստորաբաժանումների՝ «ժողովրդական ճակատի» վերահսկած դիրքերի դիմաց, ինչը երեւում է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի փետրվարի 28—ի նկարահանումից։ Սակայն այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնց պատասխանները մինչ օրս հստակ չեն տրվել։ Ադրբեջանական կողմը նշում է, որ այդ անձանց սպանել են հայկական ուժերը։ Մի կողմ թողնենք այն հարցը, որ նրանք հայտնաբերվել են ադրբեջանական ուժերի վերահսկած դիրքերի դիմաց, իսկ հայկական կողմի ամենամոտ դիրքերը եղել են Նախիջեւանիկ գյուղի մոտ՝ միջադեպի վայրից ավելի հեռու։ Չինգիզ Մուստաֆաեւը միջադեպի վայրում եւս մեկ նկարահանում է իրականացրել մարտի 2—ին։ Ինչպես պարզ է դառնում Չ. Մուստաֆաեւի երկու նկարահանումներից, ինչի մասին նշել է նաեւ հեղինակը, դիակները տեղափոխված են, առաջին նկարահանմամբ երեւում են դիակներ, որոնք երկրորդ տեսանյութում արդեն ենթարկվել են խեղումների, հանվել է գանգամաշկը, կատարվել են դիակների այլ պղծումներ։ Սակայն հատկանշական է, որ փետրվար 28—ի նկարահանման ընթացքում միջադեպի վայրում շրջում են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք էլ տեղաշարժում են դիակները։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե դիակները պղծել են հայ զինծառայողները, սակայն բացի կեղծ տվյալներից՝ նշվածի որեւէ ապացույց չի ներկայացնում։ Այսպիսով՝ առկա փաստերն առայժմ միայն սա են ցույց տալիս.
— փետրվարի 28—ին միջադեպի վայրում եղել են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք ազատ շրջել են այդ տարածքում,
—մարտի 2—ին եւս այդ տարածքում ազատ շրջել են ադրբեջանական զինծառայողներ, լրագրողներ։
Փոխարենը որեւէ ապացույց չկա, որ նշված միջակայքում այդ տարածքում եղել են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի զինծառայողներ։
Ադրբեջանական կողմից Խոջալուի եւ Աղդամի միջադեպերի հետ կապված կեղծ քարոզչական թեզերի շրջանառումը, այդ թվում, ի հավելումն նշվածի, զոհվածների քանակի վերաբերյալ միմյանցից զգալիորեն տարբերվող տվյալների ներկայացումը, կեղծ լուսանկարների տարածումը (այս մասին մանրամասն՝ Xocali– net կայքում) ցույց են տալիս, որ նշված միջադեպը իբրեւ «հայկական կողմից ցեղասպանության իրականացում» ներկայացնելը որեւէ քննության չի դիմանում։ Օբյեկտիվ դիրքերից առկա փաստերը վերլուծելու դեպքում եւս ներքոնշյալ հարցերը վկայում են ադրբեջանական թեզերի կեղծ լինելը։
Հայկական կողմը Խոջալու քաղաքում բնակչության կազմակերպված սպանդ չի իրականացրել, ավելին՝ Խոջալուի ավելի քան 700 բնակիչ վերադարձվել է ադրբեջանական կողմին։ Սա փաստված է, հակառակը փաստող ապացույցներ չկան։
Խոջալուի բնակիչների զգալի մասը կարողացել է հեռանալ բնակավայրից եւ հասնել Աղդամ, չնայած նրան, որ հայկական կողմը մեծ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում եւ ճանապարհին կարող էր խոչընդոտել ադրբեջանական խմբերի անցմանը։ Սա եւս վկայում է, որ հումանիտար միջանցք հայկական կողմից թողնվել է։
Չի ներկայացվում պարզաբանում, թե ինչ դեր են ունեցել նշված ռազմական գործողություններում Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին եւ ընդդիմությանը ենթակա ստորաբաժանումները, արդյոք եղել է ներքին բախում, որը կարող էր այս կամ այն պատճառով ազդել դեպքերի զարգացման եւ հետագա քննության վրա։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է նշված իրադարձություններն օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու, իր հասարակության ներսում եւ առհասարակ աշխարհում հայատյացության պետական քաղաքականություն վարելու նպատակով՝ այդպիսով վիրավորելով իր իսկ զոհված քաղաքացիների հիշատակը, վերջիններիս հարազատների զգացմունքները եւ կեղծ տեղեկատվություն տրամադրելով միջազգային հանրությանն ու սեփական հասարակությանը։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը շահագրգռված կլիներ անցկացնել անկախ հետաքննություն եւ պատասխանել բոլոր վերոնշյալ եւ այլ վիճահարույց հարցերի։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 299 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024