Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Փետրվար » 28
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի 45-—րդ նիստում
«Հարգելի՛ Վալենտինա Իվանի,
հարգելի՛ գործընկերներ,
հարգելի՛ ընկերներ,
նախեւառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ելույթ ունենալու հնարավորության համար։
Հաճույքով կօգտվեմ այս հնարավորությունից՝ շարունակելու համար երկխոսությունը, որն ինտենսիվորեն իրականացվում է մեր պետությունների ղեկավարների մակարդակով, աջակցելու եւ ամրապնդելու այն մեր երկրների միջեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության մակարդակում եւ հնարավորինս նպաստելու շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, տարածաշրջանային վարչակազմերի, ինչպես նաեւ գործարար մակարդակում եւ ոչ պակաս կարեւոր՝ մարդասիրական ու մշակութային առումով հետագա արդյունավետ զարգացմանը։
Ուղղակի, անմիջական եւ անկեղծ երկխոսություն, որն ուղղված է փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության ամրապնդմանը, հնարավոր բոլոր հարցերի քննարկումներին, փոխշահավետ լուծումներ փնտրելուն եւ բացառապես բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը։ Անկեղծ բարեկամական երկխոսություն, որն առանձնահատուկ նշանակություն է ստանում այն հանգամանքի լույսի ներքո, երբ իրենց լոբբիստական հետաքրքրությունները բավարարելու համար եւ մեր երկրների լրատվական դաշտում կասկածելի մանիպուլյացիաներ օգտագործելով՝ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում խեղաթյուրված ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, կեղծ լույսի ներքո թյուրիմացություն եւ անորոշություն սերմանել՝ դրանով իսկ թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային ասպարեզում եւ բարձրացնելով մեր պետությունների խո
...
Կարդալ շարունակությունը »
|
Թեհրանում կայացել են հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատը, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը։
Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին ողջունել են պատվիրակությունների անդամներին, որից հետո մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները։
«Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները։
Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար։ «Բարի գալուստ Իրան։ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսեւորվեցին ժողովրդավարական ճանապարհով։ Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական, եւ մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել։ Իրանը մշտապես ցանկանում է հարեւանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ եւ շարունակել դրանք։ Համոզված եմ, որ Ձեր այցը Իրան կնպաստի երկկողմ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար հարաբերությունների առավել ամրապնդմանը»։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռոհանիին հրավերի եւ ջերմ ընդունելության
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Thales»—ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Thales»—ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները։ «Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին։ Եվ դա պետք է արվի լայն սպեկտրով»,–ասել է հանրապետության նախագահը եւ հավելել. «Հայաստանի առավելությունն այն է, որ մենք հավատացած ենք, որ նորարար ենք։ Դրա ապացույցն է, որ մեր երկրում կան մեծ թվով ստարտափեր, զարգանում է ստարտափերի մշակույթը։ Երկրորդ՝ այսօր՝ փոփոխություններից հետո, Հայաստանը դարձել է ավելի երիտասարդ երկիր։ Մարդիկ ոգեւորված են, փորձում են գտնել լուծումներ։ Մենք ունենք կրթության շատ բարձր մակարդակ։ Այստեղ գործում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ռուս—հայկական համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, ինչպես նաեւ Եվրոպական համալսարանը։ Սա, անշուշտ, առավելություն է։ Երրորդ՝ մենք ներկայացնում ենք յուրահատուկ շուկա, որը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, որոնց հետ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի։ Պետք է հաշվի առնել նաեւ Ռուսաստանում հայկական մեծ համայնքի առկայությունը։ Մենք նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը բազմահազարանոց շուկա է»։
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հրավերի համար՝ Փոլ Ռեմին մասնավորապես ասել է. «Thales»–ը ֆրանսիական եւ եվրոպական տեխնոլոգիական առաջատար ընկերություն է։ Մենք չենք կարող մոռանալ Կ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին։
Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ողջունել է ՀՀ վարչապետի այցը եւ նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներին։ Այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ—իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին։ Նա առանձնակի կարեւորել է հայ—իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմամբ ու ընդլայնմամբ։
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին եւ ժողովրդական հեղափոխությանը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետեւել է Հայաստանում խաղաղ եւ ժողովրդավարական կանոններով տեղի ունեցած գործընթացներին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային տարբեր խնդիրների։ Նիկոլ Փաշինյանը եւ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով։
***
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ։
Պարոն Լարիջանին ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալների՝ 2018 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երեւանում բազմաբանակարան շենքերի բնակարանների 1 քմ—ն թանկացել է։ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ—ն գերազանցել է 570 հազար դրամը, նախորդ 563 հազար դրամի փոխարեն։ Հայաստանում անշարժ գույքի շուկայի ակտիվացումը շարունակվում է նախորդ տարվանից։ Գնորդների շրջանում թեեւ պահանջարկված են մնում հատկապես նորակառույց բազմաբնակարան շենքերը եւ հողատարածքները, սակայն շարունակում են աճել նաեւ հին կառուցապատված բնակարանները, ընդ որում՝ ծայրամասերում։
Համեմատաբար գները թանկացել են նաեւ Արաբկիր եւ Դավիթաշեն վարչական համայնքներում։ Նորակառույց բնակարանների 1 քմ—ն այսօր հնարավոր է գնել 800—1000 դոլարի սահմաններում։ Ընդ որում՝ գնային տարբերություն չկա անգամ կառուցապատողից գնելու դեպքում։
Ի՞նչն է իրականում անշարժ գույքի թանկացման պատճառը, ինչո՞վ են իրավիճակը պայմանավորում անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերությունները։ Անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն, վաճառքի գծով փորձագետ Արթուր Մնացականյանը հաստատեց անշարժ գույքի գների թանկացումը, ավելին՝ հավաստելով, որ վերջին տարիների ընթացքում նման ակտիվություն անշարժ գույքի ձեռքբերման շուկայում չի եղել։
«Անշարժ գույքի գների թանկացման միտումը սկսվել է դեռեւս նախորդ տարվա ապրիլ—մայիս ամիսներից հետո, երբ թավշյա հեղափոխությամբ պայմանավորված՝ ներդրողների վստահությունն աճեց Հայաստանի նկատմամբ։ Այնուհետեւ միտումը գնային առումով տարբեր վարչական շրջաններում եւս հավասարաչափ աճեց։ Ծայրամասերում վաճառվող հին եւ նորակառույց բնակարանների գները հավասարաչափ աճել են, նույն գինն է պահպանվել միայն միջինից թանկ վաճառվող տների դեպքում, որոնք տատանվում են 200&mda
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|