Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Փետրվար » 27
Այդ մասին են վկայում հազարավոր փաստերն ու ականատեսների պատմությունները
Սումգայիթյան ջարդերից արդեն 31 տարի է անցել, սակայն հարեւան երկիրը ձեռագիրը չի փոխել, եւ Ապրիլյան քառօրյան էլ ցույց տվեց, որ նրան հոգեհարազատ է «յաթաղանի լեզուն»։ Այդպես էր նա գործում Սումգայիթում եւ Բաքվում, Մարաղայում։
1988—ի փետրվարի 27—29—ը Սումգայիթում տեղի ունեցած հայերի արյունահեղ ջարդերի եւ կոտորածների մասին պատմություններն ու հիշողությունները որքան էլ որ «մնան անցյալում», պետականորեն կազմակերպված զանգվածային այդ ոճրագործությունը, որպես խարան, դաջված է մնալու Ադրբեջանի մարդասպանների ու եղեռնի կազմակերպիչների դեմքին։
Արցախյան շարժումը գլխատելու եւ հայ բնակչությանն ահաբեկելու նպատակով, Ադրբեջանի իշխանություններն իրականացրին նախապես լավ մշակված ու ծրագրված եռօրյա սումգայիթյան սպանդի իրենց սցենարը։ Այն ուղեկցվեց ազերի հրոսակախմբերի անմարդկային ու բիրտ գործողություններով։ Ողջակիզվեցին եւ դաժանաբար հոշոտվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ, ծաղրուծանակի ենթարկվեցին բազմաթիվ կանայք ու աղջիկներ, ծերեր ու երեխաներ։
Մնալով անպատիժ եւ օգտվելով Ադրբեջանի ղեկավարների թողտվությունից, շատ չանցած՝ Սումգայիթի ողբերգությանը հաջորդեցին Բաքվի, Գանձակի, Դաշքեսանի, Մինգեչաուրի, հայաշատ մյուս բնակավայրերի հայտնի դեպքերը։
Բաքվի ու Սումգայիթի կոտորածներից ճողոպրած հազարավոր հայեր մահվան սպառնալիքների տակ լքեցին վաղեմի բնակավայրերն ու ապաստան որոնեցին Արցախում ու Հայաստանում։ Բռնի տեղահանվեցին ավելի քան 500 հազար հայեր։
«Իմ խորին համոզմամբ՝ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը իշխանությունների կողմից ուղղորդված էր,–կարծում է կոտորածներից մազապուրծ Արցախ տեղափոխված Եվգենյա Մայիլյա
...
Կարդալ շարունակությունը »
|
Տնտեսական ռազմավարությունը կարող է ունենալ տարածաշրջանային նշանակություն
Տարածաշրջանային ռազմատնտեսական եւ քաղաքատնտեսական զարգացումների կենտրոնում մշտապես առկա են համաշխարհային բեւեռների ու գերտերությունների շահերը։ Դրանց հետազոտություններն անհրաժեշտ են Հայաստանի ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ սոցիալ—տնտեսական եւ այլ շահերը պաշտպանելու եւ առաջ տանելու համար։
«ՀՀ»—ում հրապարակվել են Հայաստանին սպառնացող վտանգների ու շահերի պաշտպանության տեսակետներ, որոնք շարունակում ենք զարգացնել։
Իրան—Հայաստան—Վրաստան տարածաշրջանային եռյակը ձեւավորման փուլում է, որ հանդգնելու է փոխարինել տասնյակ տարիներ շարունակ տարածաշրջանում անմրցակից գործող Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա եռյակին։ Իսկ վերջինս միակ մասնակից դաշինքն էր Եվրոպա—Ասիա խաչմերուկում, որտեղ խաչվում են համաշխարհային նշանակության տնտեսական եւ այլ շահերը։ Այս խաչմերուկի տրանսպորտային, էներգետիկ, գազատար—նավթատարների, հումքավառելիքային եւ այլ միջազգային կարեւորության խնդիրները նպաստում են թուրք—ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմաքաղաքական շահերի սպասարկմանը, ի վնաս Հայաստանի զարգացման եւ առաջընթացի։
Իսկ Իրան—Հայաստան—Վրաստան տարածաշրջանային եռյակի կայացումը կնպաստի, որ ինչպես հորիզոնական ուղղությամբ՝ Վրաստանով դեպի Եվրոպա գնալու, այնպես էլ ուղղահայաց ուղղությամբ՝ Վրաստանով դեպի Ռուսաստան գնալու համար Հայաստանը դառնում է կապող շղթայի օղակ։ Եվ այստեղ է, որ այս եռյակը միանգամից գերազանցում է այսօր հորիզոնական ուղղությամբ իշխող Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա—Եվրոպա առանցքին, նաեւ Իրան—Ադրբեջան—Ռուսաստան ուղղահայաց կապին, որոնցից միտումնավոր դուրս է թողնվա
...
Կարդալ շարունակությունը »
|
1991 թվականի աշնանից մինչեւ 1992 թ. գարուն Ադրբեջանը շրջափակման մեջ էր պահում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը։ Ստեփանակերտն ադրբեջանական բանակի մի շարք կրակակետերից, այդ թվում՝ Կրկժան, Մալիբեյլի, Շուշի, Ջանհասան եւ Խոջալու, անընդհատ հրետակոծման էր ենթարկվում։ Հատկապես Խոջալուն իր ռազմավարական կարեւոր դիրքի շնորհիվ թույլ էր տալիս Ստեփանակերտը կտրել Արցախի հյուսիսային հատվածից, ինչպես նաեւ Ստեփանակերտին զրկել արտաքին աշխարհի հետ հաղորդակցության վերջին հնարավոր ուղուց՝ օդային կապից։
Ստեփանակերտը հումանիտար աղետից փրկելու եւ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով կարեւոր էր ադրբեջանական հիմնական ռազմական հենակետերի չեզոքացումը։ Նման մի ռազմագործողություն էր 1992 թ. փետրվարին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից Խոջալուի ազատագրումն ու կրակակետերի լռեցումը։ Փետրվարի 25—26—ը Խոջալուի կրակակետերի մեծ մասն արդեն լռեցվել էին, օդանավակայանը եւ բնակավայրը գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության ներքո։ Ադրբեջանն այդ ժամանակից ի վեր միջազգային հարթակում մեղադրում է հայկական կողմին քաղաքացիական բնակչության ջարդերի մեջ։ Թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ գործողությունների ժամանակ, իր հոդվածում ներկայացնում է վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։ Ներկայացնում ենք որոշ կրճատումով։
Ադրբեջանցի հայտնի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւին տված հարցազրույցում Խոջալուի այն ժամանակվա քաղաքապետ Էլման Մամեդովը նույնպես խոստովանել է, որ Խոջալուի միջոցով իրենք Խրամորթ—Ասկերան—Նախիջեւանիկ գծով կտրել էին «60—70 հազար բնակչությամբ» Ստեփանակերտ տանող ուղիները, այդ թվում՝ օդանավակայանը, ավտոմայրուղիները։
Հարձակման անցնելուց առաջ հայկական կողմը Խոջալուի բնակիչներին, ղեկավարությանը եւ առհասարակ ադրբեջանական կողմին զգուշ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9—ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավագույնն է համարում անկախ Հայաստանի պատմության մեջ։
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մեր տեսակետները շատ հստակ են։ Դրանք շատ բարձր մակարդակի վրա էին, համապատասխանում էին միջազգային չափանիշներին եւ լավագույն ընտրություններն էին անկախ Հայաստանի պատմության մեջ։ Հայաստանը կարող է հպարտանալ, որ կարողացավ հասնել շատ բարձր հուսալիության ու թափանցիկության։ Սակայն ընտրություններն, այնուամենայնիվ, կատարյալ չէին, ինչն էլ ցույց է տալիս, որ աշխատանքն այս ուղղությամբ պետք է շարունակել»,–ասել է Սվիտալսկին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։
Դեսպանը նշել է, որ Եվրամիությունն ընտրական համակարգի կատարելագործման հարցում պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը։
ԵՄ—ն նաեւ պատրաստ է ֆինանսապես աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին։ Դրան նպաստող հանգամանքներից է այն, որ Հայաստանը ընդգրկվել է «Հովանոցային ֆոնդում»։
«Անցյալ տարի առաջին անգամ «Հովանոցային ֆոնդից» Հայաստանը ստացավ 10 միլիոն եվրո, եւ սա քաղաքական ազդակ է, որովհետեւ «Հովանոցային ֆոնդի» անդամ լինելն ավելի կարեւոր է, քան այդ ֆոնդից ստացված գումարի չափը։ 2019—ին եւս ՀՀ—ի համար կլինի օժանդակության ավելացում «Հովանոցային ֆոնդից»։ Սա նորից շատ կարեւոր քաղաքական ազդակ է, որ ԵՄ—ն մեծապես բարձր է գնահատում ժողովրդավարական եւ այլ զարգացումների ընթացքը»,–ասել է Սվիտալսկին։
ԵՄ դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունը կկարողանա ավելի շատ օգտվել ԵՄ աջակցո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|