ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Փետրվար » 13

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման անհրաժեշտությունը եւ համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել փոխգործակցությանն ու կնպաստի մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, արդար դատական համակարգի կայացման ուղղություններով համակարգային բարեփոխումների իրականացման գործում եւ այդ նպատակով կարեւորում է ՀՀ—ԵՄ համաձայնագրով նախատեսված օժանդակությունն ու համապատասխան ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է նշել, որ արդեն իսկ եվրոպական կողմին է տրամադրվել համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը, որը նախատեսվում է քննարկել նաեւ առաջիկայում՝ ԵՄ գործընկերների հետ նախատեսված հանդիպումների ընթացքում։
Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ—ն եւս մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, եւ համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել նաեւ համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ՝ վերը նշված ճանապարհային քարտեզով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ։
Հանդիպման ընթա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունը իր ծրագրի նախագծում շեշտը դնում է ներառական տնտեսական աճի մոդելի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում ներկայացրեց կառավարության ծրագրի նախագիծը։ ՀՀ վարչապետի ներկայացրած դրույթների շուրջ «ՀՀ»—ն զրուցեց պատգամավորների հետ։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանի խոսքով՝ օրինաչափ է տնտեսական հեղափոխություն իրականացնելու պատասխանատվությունը դնել ինչպես կառավարության, այնպես էլ հասարակության վրա։ «Եթե ուզում ենք արդյունքներ գրանցել եւ հաջողել, չպետք է փորձենք պատասխանատվության հարցը ֆետիշացնել եւ դրանով կառավարության ծրագիրը խոցելի դարձնել։ Կառավարության ծրագիրը բավականին հավակնոտ է, եւ գոնե պաշտպանության մասով տեսնում ենք այն թիրախները, որին ձգտել ենք տարիներ շարունակ։ Որոշ զարգացումներ են նախատեսվում ռազմարդյունաբերության մասով։ Այն մոդելը, որ ունեինք տասնամյակներ շարունակ, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հնարավորություն չէր ընձեռում։ Այդ ամենն իրականություն դարձնելուց հետո մեր պաշտպանական համակարգում ունենալու ենք մեր երազած պաշտպանությունը»,– նշեց նա։ Ծանոթ լինելով ոլորտին, Կարապետյանը վստահ է, որ մենք ի վիճակի ենք լինելու այդ ամենն ապահովել, քանի որ ոլորտի ընկերությունները, մարդիկ հայրենասեր են եւ իրենց գործի գիտակ, հետեւաբար, բոլոր ուժերը համատեղելով, հնարավոր կլինի իրականություն դարձնել կառավարության ծրագրի պաշտպանության մասը։ Այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ, նաեւ քաղաքական կամք օրենսդրական կարգավորումները կյանքի կոչելու, հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմի ներդրման, կոռուպցիոն սխեմաների բացառման համար։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հետհեղա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետն ընդունել է Արեւելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին։
Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արեւելյան գործընկերության տեսլականը եւ առաջընթացը։
Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար՝ հատկապես ինստիտուցիոնալ շինարարության եւ տնտեսական զարգացման իմաստով։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) մեր համագործակցության հիմնական գործիքն է, եւ Հայաստանը լիովին հավատարիմ է դրա իրականացմանը։ Դա կարեւոր ռազմավարական փաստաթուղթ է, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ինչպես ԵՄ—ի հետ մեր գործընկերության, այնպես էլ բարեփոխումների առաջխաղացման համար։
Հույս ունենք, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին։ Ես երախտապարտ եմ այն երկրներին, որոնք արդեն ավարտել են այդ գործընթացը։ Միեւնույն ժամանակ, օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ փոխանցել մեր խնդրանքը ձեր կառավարություններին՝ արագացնելու վավերացման գործընթացը։
Ինչպես գիտեք, անցյալ տարի մեր երկիրն ու հասարակությունն անցան տեկտոնային վերափոխումների միջով, ինչը հանգեցրեց իրական ժողովրդավարության հաղթանակին։ Հայաստանում եւ սփյուռքում հայ հասարակությունը լիովին ներգրավված է եւ աջակցում է այդ զարգացումներին։
Մեր կառավարությունը ձգտում է ամրապնդել մարդու իրավունքները, հասնել կայուն ժողովրդավարության, ապահովել որակյալ կառավարում, օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախություն եւ հավասար խաղի պայմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խորհրդարանը սկսել է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի քննարկումը

Խորհրդարանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33—րդ հոդվածի 8—րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը քննարկելու նպատակով երեկ գումարել է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ—ից ստացվել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 2 արձանագրությունը, համաձայն որի՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած թեկնածու Վարդան Նելսոնի Աթաբեկյանին։ Պագամավորն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն երդվել է։
Կառավարության ծրագիրը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (տե՛ս առանձին՝ էջ 3, 4, 5, 6)։ Նա շնորհավորել է պատգամավորներին ընտրվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր եւ առաքինի ծառայություն։
ՀՀ ԱԺ պատգամավորները բազմաբնույթ հարցեր են ուղղել ՀՀ վարչապետին՝ փորձելով պարզել մի շարք ոլորտներում կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներն ու քայլերը։ Օրենսդիրների հարցերն առնչվել են պետական կառավարման արդյունավետությանը, բնակչության անվտանգության ապահովման տեսանկյունից վթարային շենքերի ամրացմանը, դատական ոլորտում առկա խնդիրներին, անցումային արդարադատությանը, տնտեսության զարգացման գործընթացին քաղաքացիների մասնակցությանը, պրոբացիայի ծառայության ներդրման արդյունավետությանը, ստվերային տնտեսության դեմ պայքարին, զբոսաշրջության զարգացմանը, կառավարություն—խորհրդարան սերտ համագործակցությանը, փաստաբանության, նոտարիատի, արբիտրաժային ծ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024