ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Սեպտեմբեր » 26 » Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
11:48
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար

Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի արտահանումը

Հայաստանը չունի սեւ եւ գունավոր մետաղների արտադրություն, այն դեպքում, երբ վերոնշյալ ապրանքատեսակները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար: Սրան զուգահեռ տարիներ շարունակ հանրապետությունից մեծ ծավալներով արտահանվում են սեւ եւ գունավոր մետաղների ջարդոններ ու թափոններ: 2017 թ. Հայաստանից արտահանվել են 8000 տոննա սեւ մետաղի, 2472 տոննա պղնձի թափոն եւ ջարդոն, մոտ 2000 տոննա ալյումին: Արտահանման մոտավորապես նույն չափաբաժինը պահպանվում է նաեւ մյուս տարիներին: 2018 թ. Հայաստանից արտահանվել է 12 հազար տոննա սեւ եւ գունավոր մետաղների ջարդոն:
2019 թ. վերոհիշյալ մետաղների եւ դրանցից պատրաստված ապրանքների արտահանման ծավալը կազմել է մոտ 350 մլրդ դրամ: Նորանկախ Հայաստանում սեւ եւ գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը հիմնական արտահանման ճյուղերից էր, եւ այդ տարիներին այնպիսի մեծ ծավալներով էր արտահանվել, որ այսօր հումքի լուրջ խնդիրներ կարող են ծագել տեղական արտադրության համար:
2019 թ. ամփոփված վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում եղել է 167 մլրդ դրամի մետաղական ապրանքների արտադրություն: Մեր երկրում գործում են մոտ 30 մետաղագործական եւ մետաղամշակման ընկերություններ: Դրանցում արտադրությունն ամբողջությամբ կամ հիմնական մասով հիմնված է տեղական մետաղական ջարդոնի եւ թափոնի օգտագործման վրա: Մի շարք ընկերություններ մետաղական լարերն արտադրում են բացառապես տեղական հումքով, ինչը զգալիորեն նվազեցնում է դրանց ինքնարժեքը: Հայաստանում դեռեւս առկա մետաղական ջարդոնների եւ թափոնների քանակը շատ սահմանափակ է, իսկ նման արտադրանքի համար հումքի ներկրման դեպքում դրանցից պատրաստվող արտադրատեսակների գներն անխուսափելիորեն կբարձրանան:
Ստեղծված իրավիճակում կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգելել սեւ եւ գունավոր մետաղի ջարդոնի, թափոնի արտահանումը: Սահմանափակումը վերաբերում է նաեւ ԵԱՏՄ երկրներին, ինչն ամրագրված է միության միջպետական հարաբերությունները կանոնակարգող համաձայնագրերում: Մասնավորապես, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածը նախատեսում է ապրանքների առեւտրի սահմանափակումների կիրառման իրավունք, եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար: 
Էկոնոմիկայի նախարարության մշակած «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին» որոշմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել սեւ մետաղների սալիկների, օգտագործված թուջի, սեւ մետաղի թափոնների եւ ջարդոնների, դրանցից պատրաստված խողովակների, դրանց կցամասերի, ինչպես նաեւ սեւ մետաղից կոնստրուկցիաների արտահանումը: Արգելվում է նաեւ գունավոր մետաղների թափոնների եւ ջարդոնի արտահանումը:
Արգելքը չի տարածվելու միայն Ժամանակավոր ներմուծման եւ մաքսային տարածքում վերամշակման ընթացակարգերով ձեւակերպված, հետագայում վերարտահանման ու վերաներմուծման նպատակով արտահանվող, ներմուծվող հումքին՝ պայմանով, որ վերամշակվող հումքը վերադառնալու է Հայաստան:
Հանրային քննարկման դրված փաթեթի մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվում «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի համապատասխան կետերը, որոնցով պետական տուրքեր էին սահմանվում վերոհիշյալ ապրանքների արտահանման համար: 
Որոշման ընդունման նպատակը տեղական արտադրության պաշտպանությունն է, դրա համար ռազմավարական նշանակության հումքային բազայի ապահովումը: Այն կխթանի նաեւ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը: Այս որոշման ընդունումն առանձնակի կարեւորություն ունի նաեւ ռազմարդյունաբերության առումով, որը Հայաստանում էական տեմպերով է աճում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

hhpress.am

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 247 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024