ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 29.12.2024, 18:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Սեպտեմբեր » 26

Թուրքիայի հետ մերձեցումը բխո՞ւմ է, արդյոք, այս երկրի շահերից

Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց վարած քաղաքականությամբ հանդես են գալիս ապակառուցողական դիրքերից, ինչը բավականին լարված իրավիճակ է ստեղծում նաեւ մեր տարածաշրջանում։ Ուշագրավ էր ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանական նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը, որի ժամանակ վերջինս պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։ Դա հիմնավորել էր այն բանով, որ, իբր, մեր երկրում խախտվում են մարդու իրավունքները։ Զավեշտալի է, երբ մարդու իրավունքների մասին խոսում է մի երկրի նախագահ, որտեղ այդ խախտումները մշտական բնույթ են կրում, երկիր, որն առաջամարտիկ է ռազմական, մշակութային, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրականացման մասով։
Ալիեւը հերթական անգամ խոսել էր նաեւ բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր 9 անդամների ակտիվ ներգրավվածության մասին, բնականաբար, նկատի ունենալով Թուրքիային։ Ըստ էության, Ալիեւի նման հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացի արդյունավետությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ «մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն»՝ դրանով, փաստորեն, հակադարձելով վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության՝ մեզ ուղղված սին մեղադրանքներին։ 
«Ադրբեջանի կողմից հնչող վերջին հայտարարությունները, եւ հատկապես թուրք-ադրբեջանական համագործակցության խորացումը, բարձր մակարդակով փոխադարձ այցերը եւ դրանց շրջանակներում հնչող հայտարարությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 251 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի ներկայացուցիչներ, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Արցախում տեղի ունեցած ընտրություններից հետո սա նման ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն է Հայաստան: Ուրախ եմ այս ավանդույթի համար, որովհետեւ մենք նաեւ խորհրդարանների միջեւ գործակցության շատ մեծ օրակարգ ունենք: Ընդ որում՝ նկատի ունեմ ոչ միայն օրենսդրությունների սինխրոնացումը, այլեւ՝ մենք ունենք անվտանգային ընդհանուր մարտահրավերներ եւ ռազմավարական ընդհանուր տեսլական, եւ այդ ռազմավարական տեսլականը պետք է անընդհատ համակցվի, քննարկվի, եւ ձեւավորվի ընդհանուր ռազմավարական բովանդակություն: Ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ գործակցությանը նոր լիցք է հաղորդվել, եւ փոխվստահության շատ բարձր մակարդակ կա, ինչը, իհարկե, շատ է հեշտացնում բոլորիս աշխատանքը եւ նախադրյալներ ստեղծում դրա արդյունավետության համար:
Գիտեք, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: Ըստ էության՝ մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 241 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի արտահանումը

Հայաստանը չունի սեւ եւ գունավոր մետաղների արտադրություն, այն դեպքում, երբ վերոնշյալ ապրանքատեսակները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար: Սրան զուգահեռ տարիներ շարունակ հանրապետությունից մեծ ծավալներով արտահանվում են սեւ եւ գունավոր մետաղների ջարդոններ ու թափոններ: 2017 թ. Հայաստանից արտահանվել են 8000 տոննա սեւ մետաղի, 2472 տոննա պղնձի թափոն եւ ջարդոն, մոտ 2000 տոննա ալյումին: Արտահանման մոտավորապես նույն չափաբաժինը պահպանվում է նաեւ մյուս տարիներին: 2018 թ. Հայաստանից արտահանվել է 12 հազար տոննա սեւ եւ գունավոր մետաղների ջարդոն:
2019 թ. վերոհիշյալ մետաղների եւ դրանցից պատրաստված ապրանքների արտահանման ծավալը կազմել է մոտ 350 մլրդ դրամ: Նորանկախ Հայաստանում սեւ եւ գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը հիմնական արտահանման ճյուղերից էր, եւ այդ տարիներին այնպիսի մեծ ծավալներով էր արտահանվել, որ այսօր հումքի լուրջ խնդիրներ կարող են ծագել տեղական արտադրության համար:
2019 թ. ամփոփված վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում եղել է 167 մլրդ դրամի մետաղական ապրանքների արտադրություն: Մեր երկրում գործում են մոտ 30 մետաղագործական եւ մետաղամշակման ընկերություններ: Դրանցում արտադրությունն ամբողջությամբ կամ հիմնական մասով հիմնված է տեղական մետաղական ջարդոնի եւ թափոնի օգտագործման վրա: Մի շարք ընկերություններ մետաղական լարերն արտադրում են բացառապես տեղական հումքով, ինչը զգալիորեն նվազեցնում է դրանց ինքնարժեքը: Հայաստանում դեռեւս առկա մետաղական ջարդոնների եւ թափոնների քանակը շատ սահմանափակ է, իսկ նման արտադրանքի համար հումքի ներկրման դեպքում դրանցից պատրաստվող արտադրատեսակների գներն անխուսափելիորեն կբարձրան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 248 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված
Сайт существует 6208 дней

Copyright Metsamorcity.do.am © 2024