ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 01:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Սեպտեմբեր » 30 » Դժվար չէ կռահել, թե ով է այս անգամ ծամելու փողկապը /Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լոլիկը նույնպես վտանգված է/
14:26
Դժվար չէ կռահել, թե ով է այս անգամ ծամելու փողկապը /Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լոլիկը նույնպես վտանգված է/

«Riafan.ru»-ում Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի` ԶԼՄ-ների գծով հանձնաժողովի փորձագետ Վադիմ Մանուկյանը կանխատեսել է ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի միջամտության արդյունքները: Վերլուծելով արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարվածության հերթական աճը՝ բլոգերը հիշեցրել է, որ Ռուսաստանը շատ լավ է կարողանում «խաղաղություն պարտադրել» չափազանց տաքգլուխներին:
Մանուկյանի կարծիքով՝ հենց Անկարան է, որ միանգամից հայտարարեց Բաքվին անվերապահ աջակցության մասին, պատասխանատվություն կրում այն բանի համար, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կրկին անցել են արցախյան ռազմաճակատում իրենց բարդ հարաբերությունների «թեժ փուլին»:
«Արցախի խնդրով պայմանավորված հայ-ադրբեջանական հակամարտությունը նորից սրվել է: Կիրակի օրվա առավոտից տաքգլուխները կրկին կրակ են բացել խաղաղ բնակչության վրա: Ինչպես միշտ, օգտագործվում են սադրանքներ ու ֆեյքեր:
Ցավոք, մենք արդեն հարմարվել ենք այս հակամարտությանը: Ժամանակ առ ժամանակ այն վերսկսվում է, սակայն մինչեւ հիմա ՆԱՏՕ-ի երկրները երբեք բացահայտ չեն աջակցել մի կողմի ագրեսիային՝ մյուսի դեմ: Իսկ այժմ Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւոր անդամ Թուրքիան որոշել է աջակցել Բաքվի գործողություններին:
Պատճառը, իմ կարծիքով, պարզ է: Թուրքիան նվաստացած է, որ երկրների մեծ մասը պաշտոնապես ճանաչել է 1915 թ. հայերի ցեղասպանությունը: Սակայն իր այժմյան գործողություններով Անկարան միայն համաշխարհային հանրության մեջ ջերմացնում է համապատասխան վերաբերմունքն այդ արյունոտ պատմության նկատմամբ: 
Ես անվերապահորեն դատապարտում եմ Թուրքիային` հայ-ադրբեջանական հակամարտությանը միջամտելու համար, որը վերաբերում է միայն այս երկու երկրներին: Նրբությունն այն է, որ, փառք Աստծո, ՆԱՏՕ-ի մյուս երկրների մտքով չի անցել խառնվել այս պատմությանը, որպեսզի ավելի «թեժացնի» այս հակամարտությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքի մնացած անդամները դեռ փորձում են հաշտեցնել Հայաստանին ու Ադրբեջանին: Արեւմուտքին, ընդհանուր առմամբ, բավարարում են այս երկրների վարչակարգերը: Նշանակում է՝ հույս կա, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները Անկարային չեն թույլատրի ոչնչացնել Մինսկի գործընթացը (ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` երեք համանախագահների գլխավորությամբ` Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա), որն այս տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն է:
Ռուսաստանը, կապված այս իրադարձությունների հետ, հայտնվել է բարդ իրավիճակում: Ակնհայտ է, որ հիմա նրան փորձում են ներքաշել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ… Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մինչեւ վերջերս առողջ քաղաքական գործչի տպավորություն էր թողնում, բայց կարծես թե որոշել է գնալ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ճանապարհով, որը 2008-ին փորձեց «պատերազմ» կազմակերպել Հարավային Օսեթիայում, որը չէր ցանկանում լինել Վրաստանի կազմում:
Ակնհայտ է, որ Ալիեւը պատրաստվում է մեկ անգամ եւս փորձել «վերաինտեգրել» Լեռնային Ղարաբաղը, բայց Ադրբեջանն այս պատմության մեջ ամենեւին էլ հերոս չէ: Օգտվելով Թուրքիայի աջակցությունից ՝ Ալիեւը, ինչպես երեւում է, որոշել է կայծակնային պատերազմ վարել: Այնուամենայնիվ, եթե տաքգլուխները շատ մոտ ապագայում չհրաժարվեն այդ մտքից, չեմ բացառում, որ արդյունքում Ռուսաստանը կրկին ստիպված կլինի մի քանի օր դիմել հին ու բարի «խաղաղության պարտադրմանը»: Դժվար չէ կռահել, թե ով է այս անգամ ծամելու փողկապը: Ի դեպ, Էրդողանի լոլիկը նույնպես վտանգված է»,-գրել է Վադիմ Մանուկյանը: 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

hhpress.am

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 208 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024