ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 21.10.2019, 14:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [597]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [795]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [78]
Զանազան [183]
Քաղաքականություն [620]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 17 » «Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան» /Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը
13:32
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան» /Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատու՝ Լոռու մարզի ամենամեծ գործատուներից մեկը հանդիսացող «Թեղուտ» ՓԲԸ—ն հաջողությամբ վերագործարկվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում եւ նվազագույն բյուջեի սահմաններում։ Այս մասին «ՀՀ»—ի թղթակցին հայտնեց Հայաստանի արդյունաբերության ոլորտ տասնյակ միլիոնավոր դոլարներ ներգրաված հեղինակավոր հակաճգնաժամային կառավարիչ, ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը. «Հարստացուցիչ կոմբինատն ամբողջությամբ վերագործարկված է ռեկորդային կարճ ժամանակահատվածում եւ նախատեսված նվազագույն բյուջեի սահմաններում։ Անհավատալի կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց ձեւավորել երիտասարդ եւ միեւնույն ժամանակ հմուտ թիմ, ներգրավել ազդակիր համայնքի բնակիչներին, ինչով զգալիորեն նվազեցրել ենք տարածաշրջանում առկա սոցիալական բեռը։ Աշխատում ենք նախագծային եւ լիազոր մարմնի կողմից տրված շահագործման թույլտվության՝ տարեկան 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման սահմաններում՝ բարձր կորզման գործակցով։ Այս պահին ունենք շուրջ 950 աշխատակից, որոնց ավելի քան 91 տոկոսը Լոռու մարզի բնակիչներն են, ինչը մարզի ծավալով զգալի սոցիալական խնդիր է լուծում։ Նաեւ աջակցում ենք Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետեւանքով աշխատանքից զրկված աշխատակիցներին՝ նրանցից 50—ին ներգրավելով աշխատանքի «Թեղուտ» ՓԲԸ—ում։ Ազդակիր համայնքի աջակցության ծրագրի շրջանակներում՝ Շնող խոշորացված համայնքի հետ համագործակցությամբ ֆինանսավորում ենք պտղատու այգիների տնկման ծրագիրը՝ հետագայում համայնքի բնակիչներին հանձնելու պայմանով։ Վերջին 3—4 տարիների ընթացքում ընկերությունը ֆինանսավորել եւ տնկել է մոտ 45 հա պտղատու այգի։ Դեռեւս չվերագործարկված՝ ընկերությունը վարում էր եւ վերագործարկումից հետո շարունակում է վարել ակտիվ սոցիալական ուղղվածության գործունեություն՝ անընդմեջ աջակցելով ազդակիր համայնքում տարաբնույթ խնդիրների լուծմանը, որոնցից են Շնող խոշորացված համայնքի փողոցային լուսավորության անցկացման ֆինանսական աջակցությունը, համայնքի (Շնողի, Թեղուտի եւ Քարկոփի) դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների, մանկական խմբակների արդիական խնդիրների լուծումները, ինչպես նաեւ տոների կապակցությամբ համայնքի երեխաներին ընկերության կողմից ուղղվող աջակցությունը՝ դրամական պարգեւների եւ/կամ անհրաժեշտ պարագաների ձեռքբերման միջոցով»։


Առանց արդյունաբերության չկա համաչափ զարգացում
 

«Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի կարծիքով՝ Հայաստանն առանց արդյունաբերության չի կարող համաչափ զարգանալ. «Հաշվի առնելով Հայաստանում արտադրվող խտանյութի ծավալը՝ մեր երկրում հնարավոր է կառուցել ժամանակակից ձուլարան։ Այս պահին Հայաստանում եւ Արցախում արտադրվում է մոտ 500 հազար տոննա պղնձի խտանյութ, որը վերահաշվարկելով պղինձ—մետաղի՝ կազմում է տարեկան մոտ 125 հազար տոննա, ինչը վկայում է Հայաստանում տեղական հումքի առկայության եւ ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու նպաստավոր պայմանների մասին։ Անդրկովկասն ունեցել է մեկ խոշոր պղնձաձուլարան՝ Ալավերդու պղնձաձուլարանը, որն այս պահին չի շահագործվում։ Այս առումով շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը, որում իր աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ ներառված է նաեւ Հայաստանը։ Այն փաստը, որ ՉԺՀ պետական ընկերություններն այս ծրագրի շրջանակներում արդեն իրականացրել են հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ Ղազախստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Բելառուսում, վկայում է այն մասին, որ այս ծրագրի տեղայնացման գործում Հայաստանը նույնպես պետք է ակտիվ մասնակցություն ունենա, հատկապես ներդրումային համագործակցության տեսանկյունից՝ ներկայացնելով հստակ ներդրումային ծրագրեր։
ՀՀ—ում ներդրումների ներգրավման ծավալները մեծացնելու եւ առավել գրավիչ դարձնելու համար պոտենցիալ ներդրողները պետք է Հայաստանում իրենց «պաշտպանված» զգան։ Բացի այդ՝ անհրաժեշտ է մեղմել հարկային օրենսդրությունն ու թեթեւացնել հարկային բեռը, մասնավորապես նորաստեղծ ընկերությունների կամ օտարերկրյա ներդրողների համար գործունեության առաջին 3—5 տարիների ընթացքում։ Թեեւ այդ պարագայում պետական բյուջեն առաջիկա տարիների գործունեության ընթացքում չի ստանա որոշակի գումար, սակայն փոխարենը կգան ներդրողներ, որոնք հետագա տարիների ընթացքում պետության բյուջե կմուտքագրեն հսկայական գումարներ։ Ներդրողների համար գլխավոր նախապայմանը «խաղի հստակ կանոններն են», ինչպես նաեւ որոշակիության միջավայրը եւ արդար դատական համակարգը։ Գործարարը պետք է վստահ լինի, որ խոչընդոտի բախվելիս կարող է իր իրավունքները պաշտպանել վերադաս ատյաններում եւ/կամ օրենքով սահմանված կարգով»։
Կարեն Ղազարյանը գործարար շրջանակներում ճանաչված է որպես ֆինանսական, ներդրումային եւ հանքարդյունաբերական ոլորտների հմուտ մասնագետ, ռուսական ներդրումային կազմակերպության տնօրեն (Investment fund), որը Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում իրականացրել է տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ։ Հարցին, թե որպես գործարար Հայաստանում ներդրումային ո՞ր ոլորտներն են իրեն հետաքրքրում եւ կա՞ն արդյոք այլ ոլորտներ, որտեղ պատրաստ է ներդրումներ կատարել, պատասխանեց, որ ունի արեւային ֆոտովոլտային կայաններ ստեղծելու իր սեփական նախագծերը, որոնցից ներկայումս Կոտայքի մարզում կառուցման փուլում է գտնվում 2 մեգավատտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանը, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2019 թվականի 4—րդ եռամսյակում, իսկ հաջորդ ներդրումային ծրագիրը Գեղարքունիքի մարզում 5 մեգավատտ հզորությամբ կայանի կառուցման նախագիծն է։
Կարեն Ղազարյանը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ է, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, մագիստրոսի որակավորում է ստացել Նյու Յորքի Սիրաքուզի համալսարանի Մաքսվելի դպրոցում։ Վերապատրաստվել է Հարվարդի բիզնես դպրոցում՝ ընկերությունների ձեռքբերումների եւ միաձուլումների ծրագրով։ Նա նաեւ «Մասկի» եւ «Պատանեկան նվաճումներ» ծրագրերի շրջանավարտ է։ Հայաստանում, ԱՄՆ—ում եւ ՌԴ—ում տպագրված բազմաթիվ հոդվածների եւ աշխատությունների հեղինակ է եւ ավելի քան 18 տարի ԱՄՆ—ում եւ ՌԴ—ում գործունեություն է ծավալել ներդրումային եւ ֆինանսական ոլորտներում։ Դանիայում, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում Կարեն Ղազարյանին ճանաչում են ընկերությունների ձեռքբերման իր հաջողակ գործարքներով, իսկ Հայաստանում՝ որպես արդյունաբերության ոլորտ տասնյակ միլիոնավոր դոլարներ ներգրաված հեղինակավոր հակաճգնաժամային կառավարչի, որի գլխավորած բոլոր նախագծերն ու ձեռնարկություններն իր ղեկավարման ժամանակահատվածում հասել են լավագույն ցուցանիշների։

 

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 10 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019