ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 03.12.2024, 21:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 06

Սակայն դա դեռեւս չի նշանակում, թե իշխանությունն ու իմացությունը խստորեն շաղկապված են

Եթե չլիներ պոեզիայի գոյության փաստը, հազիվ թե հնարավոր լիներ տրամաբանորեն ենթադրել նրա գոյությունը։ Գոյաբանական եւ ծագումնաբանական այսպիսի առեղծվածայնությունն ու ինքնակոչությունը, հակառակ տարածված պատկերացումների, տեսականորեն նրան դարձնում է անբացատրելի։ Լինել ինքն իր պատճառը, լինել ինքնաբավ այն դեպքում, երբ կեցությունն ինքը կարծես թե ինքնաբավ չէ, համաձայնեք, չափազանց լուրջ հայտ է։
Հայ պոեզիան Հայաստանի սահմաններից դուրս ճանաչված չէ, ինչքան մենք կցանկանայինք, եւ գնահատված չէ, որքանով արժանի է։ Այս հանգամանքը մի տեսակ թեականություն է հաղորդում մեր ասելիքին եւ փակում ցանկալի խոսք ասելու հատկապես այն պարագաներում, երբ գործ ունենք իսկական բանաստեղծության հետ։ Ազգային բազում բարդույթներից մեկը, որ օրըստօրե աղետալի է դառնում։ Մինչդեռ սեփական մշակույթը պետք է հեղինակություն լինի նրանց համար, ովքեր կրողն են այդ մշակույթի, հակառակ դեպքում օտար մշակույթի անխոչընդոտ ներխուժումը անխուսափելի է։ 
Մշակույթի վիճակը որոշվում է լեզվական ինքնառեֆլեքսիայի մակարդակով. ինչքան բարձր է այն, նույնքան թույլ է նրա ընկալման հնարավորությունը, ուստի այստեղ երբեմն ներկայացնելու եմ եզրակացություններս, բայց ոչ վերլուծություններիս ընթացքը։
Աշխարհում չափանիշ չի ստեղծվում՝ հետո գրականություն, այլ գրականություն է ստեղծվում, ապա՝ չափանիշ։ Նույնիսկ ԽՍՀՄ—ին դա լիովին չհաջողվեց։ Սակայն խորհրդահայ գրականության ժամանակակից գրականագիտական գնահատականներում ստեղծագործության արժեւորումը կատարվում է ըստ խորհրդային երկրի հանդեպ ունեցած գրողի այլախոհության աստիճանի։ Հետաքրքիրն այն է, որ այս դրույթը հատկապես առաջ են քաշում նրանք, ովքեր ժամանակին առաջին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ալբերտ Աղաբեկի Նալչաջյանը ծնվել է 1939 թ. օգոստոսի 22—ին Գյումրիում։ Ընտանիքում եղել են հինգ երեխա։ Հայրը՝ Ահաբեկ Սարգսի Նալչաջյանը, ռուսերեն լեզվի եւ աշխարհագրության ուսուցիչ էր։ Մայրը՝ Արուսյակ Համազասպի Նալչաջյանը, զբաղվել է 5 երեխաների դաստիարակությամբ։
Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Ալբերտ Նալչաջյանը ընդունվում է Երեւանի պետական համալսարան՝ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ։ Համալսարանում ուսումը վերջացնելուց հետո անցնում է աշխատանքի որպես տեխնիկ, իսկ երկու տարի հետո որպես ինժեներ։
1964 թ. ընդունվում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրան՝ հոգեբանության գծով։ 1981—1991 թթ. աշխատել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում որպես հոգեբանության դասախոս, դոցենտ, հոգեբանության ամբիոնի վարիչ։ Այնուհետեւ՝ մինչեւ 2004 թ. աշխատել է ՀՀ ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում՝ որպես հոգեբանության բաժնի վարիչ։
Խորհրդային ծանր վարագույրի բարձրացմանը եւ լճացման տարիների «ճահիճի» մեջ նոր ջրերի հոսքին զուգահեռ ամենաթարմ օդը խոսքի ազատությունն էր։ Հայաստանում այդ թարմ օդ ներարկողների մեջ առաջամարտիկն, անշուշտ, «Գարուն» ամսագիրն էր, ուր 90–ականների սկզբներին, այլ թարմությունների հետ միասին, սկսեցին տպագրվել նաեւ Ալբերտ Նալչաջյանի հոդվածները, որոնք ընթերցվում էին մեկ շնչով։ Պատմելու փոխարեն գերադասեցինք ներկայացնել մի փոքր հատված.

Հիպնոս եւ ներշնչում

Ենթագիտակցական հոգեկան երեւույթների (մտածողության, ցանկությունների, մղումների եւ հույզերի) գոյության ամենապարզ եւ հետաքրքրական ապացույցներից մեկը այսպես կոչված «հետհիպնոսային ներշնչման» երեւույթն է, որը վաղուց ի վեր հայտ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 306 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» նախագծի կարգավորումները վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա են դարձել։ Փոփոխություններով առաջարկվում է քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու համար քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար ենթարկել քրեական պատասխանատվության։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը, «ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց, որ, շրջանառվող խոսակցությունների համաձայն, այսպիսի իրավադրույթների ներմուծումը քրեական օրենսգիրք՝ նպատակ ունի կանխել իրենց հարցերը լուծելու նպատակով Հայաստան եկող քրեական հեղինակությունների մուտքը։ Սակայն սա, ըստ նրա, բավարար պատճառ չէ, որ այսքան հրատապությամբ նման նախագիծ մշակվի։ «Որպեսզի դրսից քրեական տարրեր չթափանցեն Հայաստան եւ չվերածեն մեր երկիրն իրենց համար խնդիրներ լուծելու ապահով «օթյակի», այդ առումով կիսում եմ նախագծի հեղինակների մտահոգությունը եւ նպատակը։ Բայց մենք պետք է ճիշտ հաշվարկենք, որպեսզի իրականում պետության համար, հասարակության համար վտանգ ներկայացնող մարդը հայտնվի քրեակատարողական հիմնարկում։ Ես չեմ կիսում այն տեսակետը, որ ցանկացած քրեական հեղինակության տունը բանտն է։ Բանտը երբեք տուն չի կարող լինել։ Երկար տարիներ էլ բանտում անցկացրած մարդը, եթե հոգեկան հավասարակշռությունը դեռ չի կորցրել, ապա երազում է ազատության մասին»,—մեկնաբանեց պատգամավորը։
Պետրոսյանը գտնում է, որ բոլոր օրենքները, այդ թվում նաեւ «ՀՀ քրեական օրենսգիրքը» պետք է պատշաճ եւ օպերատիվ ձեւով «արձագանքեն» առաջացած մարտահրավե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 321 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում կենսաէթանոլի արտադրության հետ կապված նախորդ երկու հրապարակումում մենք նախ խոսել էինք այժմ լրամշակման փուլում գտնվող «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշման նախագծից, ապա՝ ժամանակին Հայաստանում կենսաէթանոլի արտադրության եւ յուրացման ներուժի եւ հեռանկարայնության գնահատման աշխատանքից եւ ներդրողներին առաջարկվող ծրագրից, որ հիմա էլ կա։
Ըստ այդմ, փորձում ենք հասկանալ, չնայած ներուժին՝ ինչու կենսաէթանոլ չի արտադրվում (ծավալայինի մասին է խոսքը, այլապես արտադրության օրինակներ եղել են ոգելից խմիչքների ոլոտում,—Ա.Մ.) եւ քննարկել ենք այդ արտադրության համար մեր երկրի պարագայում «մերժված» եւ «ընդունելի» հումքատեսակների խնդիրը։ Հիմա՝ ներդրողներին գործի զարգացման ինչ տարբերակներ են առաջարկվում (տարիներ առաջվա ծրագիրն այսօր էլ ուժի մեջ է, քանզի տարբեր սցենարներ էին դիտարկվել տարբեր հեռանկարների համար,—Ա.Մ.)։
Կեսաէթանոլի արտադրության կայուն զարգացման համար 3 սցենար էր դիտարկել աշխատանքային խումբը։
1—ինը մոտ եւ միջնաժամկետ հեռանկարի կտրվածքով է՝ կենսաէթանոլի խմորման տարեկան մոտ 14 հազար տոննա արտադրական հզորությամբ մեկ խոշոր գործարան՝ գետնախնձորի, ճարճատուկի, քաղցր սորգոյի կամ ուշ բերքահավաքի եգիպտացորենի (անասնակերն է) հումքով։ Ընդ որում՝ միջնաժամկետից երկարաժամկետ հեռանկարում տարեկան մոտ 35 հազար տոննա կենսաէթանոլ արտադրական հզորությամբ 1 կամ ավելի ցելյուլոզային փոխակերպման գործարաններ է նախատեսված (տարիներ առաջ ժամկետ էր նշված մինչեւ 2020թ.)։
Դիտարկված 2—րդ սցենարով միջնաժամկետ հեռանկարում ոչ թե 1 խոշոր գործարան է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արագ փոփոխվող աշխարհում միավորել փորձառությունը, տաղանդն ու մշակույթը՝ նախագծելու եւ կյանքի կոչելու այնպիսի բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կյանքն ավելի լավն ու ապահով կդարձնեն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Այսպիսին է միջազգային տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ֆրանսիական ընկերության կարգախոսը, որի պատվիրակությունը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան։ Այս այցի շրջանակում մեր երկրում են ընկերության ռազմավարության եւ համագործակցության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին, վաճառքի եւ մարկետինգի հարցերով փոխնախագահ Ժերոմե Սիոնը, բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Ալեքսանդր Գոդլեւսկին եւ փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին։
Ֆրանսիական եւ եվրոպական տեխնոլոգիական առաջատար այս ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվել էին դեռ 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ էր ունեցել «Thales Group»–ի ղեկավարության հետ, իսկ 2018 թվականի նոյեմբերին այցելել էր ընկերության թվային արտադրամաս ու ծանոթացել գործունեությանը եւ ընթացիկ ծրագրերին, քննարկել հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ընկերության բարձրաստիճան պատվիրակությունն այս տարվա հունիսին Դիլիջանում մասնակցեց «Մտքերի հայկական գագաթնաժողովին»։
Արդեն 2019 թվականի հունիսին Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել էր «Thales Group»—ի տաղավար եւ հանդիպել ընկերության նախագահ Պատրիս Քեյնի հետ։ Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 284 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024