Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 12
Կառնչվի՞ արդյոք նոր համակարգը շարքային քաղաքացու գրպանին
ՀՀ Ազգային ժողովը երեկ քննարկեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Կառավարության ներկայացրած նախագծի նպատակն է պարզեցնել ընթացակարգերը, միացնել երկու տարբեր բաղադրիչները՝ հող եւ գույք կամ շինություն հասկացությունը եւ հարկումն իրականացնել որպես մեկ ամբողջական գույք։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է շուկայականին մոտարկված ձեւով ունենալ կադաստրային գնահատման համակարգ, որը կկիրառվի անշարժ գույքի ոլորտում թե՛ հարկման, թե՛ օտարման եւ թե՛ այլ դեպքերում։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի խոսքով, այդ ամենի արդյունքում կունենանք մրցունակ եւ միասնական գնահատման համակարգ, նաեւ կվերանա այսօր գոյություն ունեցող կադաստրային արժեքի եւ շուկայական գնի միջեւ եղած հսկայական եւ անընդունելի տարբերությունը, իսկ պետական եւ համայնքային հողերը կօտարվեն կամ վարձակալության կտրվեն շուկայականին մոտ արժեքով։
Նախագծում կատարվող փոփոխություններից հետո արդեն կառավարության որոշմամբ կֆիքսվեն գույքի բազային արժեքը, ինչպես նաեւ կադաստրային տարածագնահատման գոտիները. ներկայիս 12 գոտու փոխարեն նախատեսվում է ունենալ 20—ը, որոնք կդառնան ավելի թիրախային։ Կառավարությունը սահմանելու է չհարկվող շեմը, դրույքաչափը։ «Այս օրենքի ընդունումը դեռեւս չի նշանակում որեւէ հարկի բարձրացում, ուղղակի մենք սրանով ֆիքսում ենք մի մեթոդաբանություն, որով պետությունը կկարողանա շուկայականին մոտարկված չափով գնահատել անշարժ գույքը»,–ասաց Ս. Պետրոսյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «ՀՀ&raq
...
Կարդալ շարունակությունը »
|
Միայն պահանջվում է չխախտել վերադարձի ժամկետն ու կարգապահ լինել
Հայաստանը ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման առումով արդեն գործընթացային փուլ է սկսել, թեեւ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունները դեռեւս չեն մեկնարկել։ Ներկայումս հայկական կողմը աշխատանքներ է իրականացնում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար։
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողներրի հետ զրույցում հույս էր հայտնել, որ շուտով Հայաստանի համար տեսանելի կլինեն ԵՄ—ի հետ վիզային ռեժիմի ազատականացման արդյունքները, եւ հավելել, որ մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացումը Արեւելյան գործընկերության առաջիկա նպատակներից է։
Երբ է ազդարարվելու երկխոսության մեկնարկը եւ երբ իրատեսական կդառնա հայ քաղաքացիների ազատ տեղաշարժը դեպի Եվրոպա։ Այս հարցերի շուրջ «ՀՀ»–ն զրուցեց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի հետ։
–Պարոն Ադոնց, ԵՄ—ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում վերջին տարիներին, եւ Բրյուսելում կայացած Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության միջեւ գործընկերության հերթական նիստին ի՞նչ գործընթացների շուրջ է պայմանավորվածություն ձեռք բերվել։
–Դեպի ԵՄ երկրներ վիզաների ազատականացման հարցը ՀՀ եւ ԵՄ գործընկերության կարեւորագույն հարցերից է եւ ամրագրված է ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանի 14—րդ պարբերությունում եւ հոդված 15—ի 2—րդ կետում, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության Ռիգայի (2015), Բրյուսելի (2017) գագաթնաժողովներում ընդունված համատեղ հռչակագրերում՝ «Գործընկերության առաջնություններ» եւ Բրյուսելի գագաթնաժողովի կողմից հավանության ա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հրամայումը վարչահրամայական մեթոդի էությունն է (իրավական բնութագրմամբ՝ պատկանում է «կարգադրական» մեթոդների շարքին). այստեղ կառավարողը հրաման է տալիս կամ անում հրամանակերպ կարգադրություններ, որոնք պարտադիր են ենթակաների համար։ Նա գործադրում է իր իշխանական առավելությունը, այսինքն՝ ավելի բարձր դիրքը կազմակերպական աստիճանակարգում, հենվում է առավելապես իրավական հիմքերի վրա, օգտագործում է վարչական լծակներ։ Այս մեթոդի գործադրման ծայրահեղ տեսակը անձնիշխանական (ավտորիտար) ոճի կառավարողն է, որը պահանջում է անվերապահ, անառարկելի ենթակայություն, երբեմն ուղղակի դրսեւորում է արհամարհանք ստորադասների եւ նրանց կարծիքի հանդեպ, բացահայտ ցուցադրում իր պաշտոնի, կարգավիճակի գերազանցությունը։
Բրիտանացի նշանավոր սոցիալական հոգեբան Դենիել Գոլմանը նույնիսկ հատուկ հասկացություն է շրջանառության մեջ դրել՝ «թունավոր ղեկավար» (toxic boss). այսպիսի կառավարիչն այնքան կոպիտ է, գոռոզամիտ, արհամարհալից, որ ընտրություն ունեցող ենթակաները չեն ցանկանում մնալ նրա ենթակայության տակ եւ ոչ մի վարձատրության գնով, իսկ հարկադրված աշխատողները ձեռք են բերում նյարդային եւ սրտանոթային զանազան հիվանդություններ։
Որպես կառավարման միջոց՝ հրամանը ազդեցիկ է, քանի որ կառավարվողը կախման մեջ է կառավարողից, կարող է ենթարկվել դրամական եւ կարգապահական տույժերի։ Բացի դրանից, սոցիալականացման ընթացքում անհատը (տարբեր մշակույթների շրջանակներում տարբեր չափով) սովորում է նաեւ ենթարկվել հեղինակությանը՝ ավագի, ղեկավարի, պաշտոնյայի, ինչի շնորհիվ էլ առհասարակ, իսկ գործարար կյանքում, ներկազմակերպական իշխանական աստիճանակարգվածության պայմաններում հատկապես հեշտանում է հրամայելու մեթոդի կիրառումը։
Վարչահրամայական մեթոդներին խարսխվող կառավարման հարացույցը կարելի է անվանել «ուղղաձիգ միջնորդավորում», քանի որ կառավարումն իրականացվում է «գերադասություն–ս
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը
Երեկ Ազգային ժողով-կառավարություն ավանդական հարց ու պատասխանի ժամին մի շարք հարցեր են ուղղվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ վարչապետն ասել է. «ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը, եւ վերջին տվյալի համաձայն՝ այդ թիվը հուլիսի 31—ին հասել է մոտ 604 հազարի։ Նախորդ տարվա մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն աճել է 63 հազարով։ 2018թ. սեպտեմբերին՝ մայիսի համեմատ այդ աճը 32 հազար աշխատող էր։ Սրանք այն տվյալներն են, որոնք գործատուները ներկայացնում են պետական եկամուտների կոմիտեին»։
Փաշինյանն անդրադարձել է Մեղրու ազատ տնտեսական գոտու հարակից հողերի ապօրինի սեփականաշնորհման հետ կապված քրեական գործին։ Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցի՝ նա նշել է, որ գործը գտնվում է դատարանում։
«Անցյալ տարի ես այց կատարեցի Մեղրի, նաեւ այցելություն ունեցա Մեղրու ազատ տնտեսական գոտի, որի ընթացքում պարզվեց, որ այն հողատարածք չունի, որովհետեւ այն ժամանակ, երբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ տեղեկացել են, որ այդտեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, շատ ճարպկորեն կողքի հողերը սեփականաշնորհել են, եւ արդյունքում ստացվել է, որ կա ազատ տնտեսական գոտու մի շենք, ավտոկանգառ եւ ուրիշ ոչինչ։ Այսինքն՝ փաստացի տարածք չկա այնտեղ գործունեություն ծավալելու։ Այդ փաստից հետո հարուցվել է քրեական գործ, եւ սկսվել է ընթացակարգ այդ հողերի ապօրինի սեփականաշնորհումները հետ շրջելու համար, որպեսզի ազատ տնտեսական գոտին իրոք ազատ տնտեսական գոտի դառնալու հնարավորություն ունենա։ Հիմա ա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|