ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 03.12.2024, 23:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 12 » Իրավական դիրքորոշում՝ իրավական պետության մեջ
11:20
Իրավական դիրքորոշում՝ իրավական պետության մեջ

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը

Երեկ Ազգային ժողով-կառավարություն ավանդական հարց ու պատասխանի ժամին մի շարք հարցեր են ուղղվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ վարչապետն ասել է. «ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը, եւ վերջին տվյալի համաձայն՝ այդ թիվը հուլիսի 31—ին հասել է մոտ 604 հազարի։ Նախորդ տարվա մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն աճել է 63 հազարով։ 2018թ. սեպտեմբերին՝ մայիսի համեմատ այդ աճը 32 հազար աշխատող էր։ Սրանք այն տվյալներն են, որոնք գործատուները ներկայացնում են պետական եկամուտների կոմիտեին»։
Փաշինյանն անդրադարձել է Մեղրու ազատ տնտեսական գոտու հարակից հողերի ապօրինի սեփականաշնորհման հետ կապված քրեական գործին։ Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցի՝ նա նշել է, որ գործը գտնվում է դատարանում։
«Անցյալ տարի ես այց կատարեցի Մեղրի, նաեւ այցելություն ունեցա Մեղրու ազատ տնտեսական գոտի, որի ընթացքում պարզվեց, որ այն հողատարածք չունի, որովհետեւ այն ժամանակ, երբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ տեղեկացել են, որ այդտեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, շատ ճարպկորեն կողքի հողերը սեփականաշնորհել են, եւ արդյունքում ստացվել է, որ կա ազատ տնտեսական գոտու մի շենք, ավտոկանգառ եւ ուրիշ ոչինչ։ Այսինքն՝ փաստացի տարածք չկա այնտեղ գործունեություն ծավալելու։ Այդ փաստից հետո հարուցվել է քրեական գործ, եւ սկսվել է ընթացակարգ այդ հողերի ապօրինի սեփականաշնորհումները հետ շրջելու համար, որպեսզի ազատ տնտեսական գոտին իրոք ազատ տնտեսական գոտի դառնալու հնարավորություն ունենա։ Հիմա այդ հարցը դատարանի օրակարգում է»,–ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ Մեղրու անցակետի արդիականացման շատ խոշոր ծրագիր կա, եւ այդ նախագիծը հնարավոր կլինի իրականացնել 2023թ.։
Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իր դիրքորոշմանը՝ վարչապետը նշել է. «Իմ դիրքորոշումը հետեւյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետեւ մենք խոսում ենք իրավական պետության մասին։ Հարցին կան տարբեր մոտեցումներ, բայց այդ բոլորի հանգուցալուծումը պետք է լինի իրավականը։ Մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը եւ առաջնորդվենք դրանով՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը։ Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որ կարող է լինել արդարացված եւ լեգիտիմ, հենց սա է»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ եթե այսօր իրենք ապօրինի ձեւով փակեն հանքը, մյուս օրը ապօրինի ձեւով կփակեն լրատվամիջոցը, եւ այդպես շարունակ»։ hhpress.am

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 289 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024