Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 20
Հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են լինելու ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ։ Այցի նպատակն է Հայաստանի կառավարության հետ քննարկել քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման ծրագրերը։
Կոնգրեսականներ Ջեքի Սփիր—Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոնը նախատեսում են այցելել նաեւ Արցախ։ Փասադենա նահանգը ներկայացնող կոնգրեսական Ջուդի Չուի նախաձեռնության շնորհիվ, որը շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել է ԱՄՆ—ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ, նախատեսվում է 4 մլն դոլար հատկացնել Արցախին։ Այդ գումարով նախատեսվում է զինադադարի խախտման դեպքերը արձանագրող հատուկ սարքավորումներ տեղադրել Ադրբեջանի եւ Արցախի շփման գծի երկայնքով։ Իսկ Կոնգրեսական Սփիրի նախաձեռնությամբ, որը նույնպես ընդունվել է ԱՄՆ—ի Ներկայացուցիչների պալատի զգալի մեծամասնության կողմից, հաջորդ տարի Հայաստանին կհատկացվի հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստան—ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ամերիկյան կողմն իր քաղաքականությունն իրականացնելիս հիմնական շեշտադրումներն անում է հումանիտար ոլորտի, մարդկային գործոնի վրա։ Մեջբերելով կոնգրեսական Ջուդի Չուի խոսքերը, որ դեռեւս այս գարնանը Կոնգրեսում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպումից տպավորված՝ ցանկանում է Արցախ այցելել, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին եւ ապագայում կարողանա ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղության հաստատմանը, պատգամավորը նկատեց, որ Աննա Հակոբյանն իր հանրային ուղերձներում մշտապես շեշտը դնում է մարդկային գոր
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխարհի շուրջ 70 երկրից հանրային եւ մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցությամբ առաջին անգամ ՏՏ համաշխարհային համաժողովը կանցկացվի Հայաստանում։ Համաժողովը, որը կկայանա հոկտեմբերի 6-9-ը Երեւանում, անցկացվելու է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ, կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Տարիներ ի վեր համաժողովի անցկացման ուղղությամբ միության կուտակած ահռելի փորձը հնարավորություն է տվել այս հեղինակավոր միջոցառումն անցկացնելու Հայաստանում, ինչը կազմակերպիչներին հաջողվել է համառ աշխատանքի եւ երկարատեւ գործընթացների շնորհիվ։
Նախորդ տարի փետրվարին ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology WCIT) կայացել է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում, որին մասնակցություն է ունեցել նաեւ ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը, որի շրջանակներում Հայաստանին պաշտոնապես փոխանցվել է «WCIT—2019»—ի անցկացման հնարավորությունը, որի իրավունքը Հայաստանին ընձեռվել էր դեռեւս 2014—ին։
WCIT—ը անցկացվում է 1978 թվականից Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance—WITSA) կողմից, որին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը անդամակցում է 2004 թվականից։
ՏՏ ոլորտի զարգացման առումով Հայաստանի համար ինչպիսի նոր հնարավորություններ ու համագործակցության հեռանկարներ կստեղծի համաշխարհային համաժողովի անցկացումը, «ՀՀ»–ն զրուցեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ։
«Դա այն միջոցառումն է եւ այն վայրը որտեղ ամբողջ աշխարհի գործարարներն ու նորարարները մեկտեղվում են եւ հիմնական քննա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|