ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 20 » Հայաստանը կդիրքավորվի ՏՏ միջազգային քարտեզում /Ինչպիսի՞ն են ակնկալիքները «WCIT-2019-ից»/
15:29
Հայաստանը կդիրքավորվի ՏՏ միջազգային քարտեզում /Ինչպիսի՞ն են ակնկալիքները «WCIT-2019-ից»/

Աշխարհի շուրջ 70 երկրից հանրային եւ մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցությամբ առաջին անգամ ՏՏ համաշխարհային համաժողովը կանցկացվի Հայաստանում։ Համաժողովը, որը կկայանա հոկտեմբերի 6-9-ը Երեւանում, անցկացվելու է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ, կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Տարիներ ի վեր համաժողովի անցկացման ուղղությամբ միության կուտակած ահռելի փորձը հնարավորություն է տվել այս հեղինակավոր միջոցառումն անցկացնելու Հայաստանում, ինչը կազմակերպիչներին հաջողվել է համառ աշխատանքի եւ երկարատեւ գործընթացների շնորհիվ։
Նախորդ տարի փետրվարին ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology WCIT) կայացել է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում, որին մասնակցություն է ունեցել նաեւ ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը, որի շրջանակներում Հայաստանին պաշտոնապես փոխանցվել է «WCIT—2019»—ի անցկացման հնարավորությունը, որի իրավունքը Հայաստանին ընձեռվել էր դեռեւս 2014—ին։
WCIT—ը անցկացվում է 1978 թվականից Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance—WITSA) կողմից, որին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը անդամակցում է 2004 թվականից։
ՏՏ ոլորտի զարգացման առումով Հայաստանի համար ինչպիսի նոր հնարավորություններ ու համագործակցության հեռանկարներ կստեղծի համաշխարհային համաժողովի անցկացումը, «ՀՀ»–ն զրուցեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ։
«Դա այն միջոցառումն է եւ այն վայրը որտեղ ամբողջ աշխարհի գործարարներն ու նորարարները մեկտեղվում են եւ հիմնական քննարկման նյութ դարձնում ՏՏ ոլորտի ապագան։ Ու քանի որ այսօր ՏՏ ոլորտը աշխարհում շատ արագ է զարգանում, եւ ապագայի տեսլականը շատ կարեւոր է, այդ պատճառով էլ համաժողովի հանդեպ մեծ է աշխարհի բոլոր երկրների հետաքրքրությունը։ Հայաստանում համաժողովի անցկացումը կտա մեզ հնարավորություն տեխնոլոգիական ոլորտի աշխարհի խոշորագույն ներկայացուցիչների հետ հանդիպելու, նրանց ունկնդրելու, կխթանվի աշխարհի ՏՏ քարտեզում Հայաստանի դիրքավորումը՝ զարգացման նոր հեռանկարներ բացելով»,— ասաց Կարեն Վարդանյանը՝ մատնանշելով ՏՏ հեղինակավոր մասնագետների հետ հաղորդակցվելու կարեւորությունը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա հայ մասնագետներին ձեռքները միշտ զարկերակի վրա պահելու։ «Համաժողովը մեզ կընձեռի հնարավորություն նաեւ ծանոթանալու աշխարհի տեխնոլոգիական զարգացումներին, տարբեր երկրների ներուժի ու փորձի հետ, որը վաղը հնարավոր կլինի վերածել բիզնեսի եւ լրացուցիչ զարգացում հաղորդել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին»,–նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Իսկ ինչպես հաջողվեց միջոցառման անցկացումը կազմակերպել Հայաստանում, զրուցակիցս ասաց, որ այս ուղղությամբ աշխատանքներ են սկսել իրականացնել դեռեւս 2004թ.—ից, երբ միությունը դարձավ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի անդամ։ Այդ ժամանակաշրջանից սկսած նախապատրաստվել են, փորձ կուտակել եւ վստահ են, որ այն Հայաստանում կարողանալու են այն բարձր մակարդակով անցկացնել։
Ըստ «WCIT 2019 — ՏՏ համաշխարհային համաժողովի» ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանի՝ միջոցառումը կբացահայտի ոլորտում առկա նոր հնարավորությունները եւ հեռանկարային ազդեցությունը։
Նշենք, որ WCIT—ը բիզնես հաղորդակցությունների եւ գործարքների միջազգային հարթակ է գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների եւ նշանավոր գիտնականների համար։ Համաժողովի ներկայացուցիչները միջոցառման շրջանակներում քննարկումներ են ծավալում ոլորտի զարգացման ուղղությունների ու մարտահրավերների շուրջ, B2B հանդիպումներ ունենում։

 

 

 

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 288 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024