Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 21
Այսօր Գյումրին կդառնա հայության մայրաքաղաքը, քանի որ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվելու են հենց Շիրակի սրտում։ Հանդիսություներին մասնակցելու նպատակով այստեղ են ժամանելու հանրապետության ղեկավարները, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակույթի գործիրներ, բազմաթիվ հյուրեր։
Տոնական միջոցառումները մեկնարկելու են Գյումրիի Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11։00—ից՝ կլինեն համերգներ, արհեստավորների եւ արվեստագետների աշխատանքների ցուցադրություններ, մանուկների մասնակցությամբ միջոցառումներ։
«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ ՀՀ անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես։ Մինչեւ ժամը 23—ը Գյումրիի Կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երեւանում հայտնի բարերն ու սրճարանները։ Երեկոյան ժամը 19—ին Վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա—համերգ՝ հայ եւ արտասահմանյան արտիստների մասնակցությամբ։ Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23։00—ին՝ տոնական հրավառությամբ։ Սեպտեմբերի 21—ին Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսվում նաեւ Երեւանում եւ մարզերում։
Առաջին անգամ ՀՀ վարչապետի կողմից կհանձնվի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը։ Մրցանակը կհանձնվի այն մարդկանցից մեկին, որն իր ուժերով ստեղծել է սեփական բիզնես եւ իր ապագան կապել Հայաստանի հետ։
Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները կլինեն վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները։ Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյու
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|