Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 17
Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատու՝ Լոռու մարզի ամենամեծ գործատուներից մեկը հանդիսացող «Թեղուտ» ՓԲԸ—ն հաջողությամբ վերագործարկվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում եւ նվազագույն բյուջեի սահմաններում։ Այս մասին «ՀՀ»—ի թղթակցին հայտնեց Հայաստանի արդյունաբերության ոլորտ տասնյակ միլիոնավոր դոլարներ ներգրաված հեղինակավոր հակաճգնաժամային կառավարիչ, ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը. «Հարստացուցիչ կոմբինատն ամբողջությամբ վերագործարկված է ռեկորդային կարճ ժամանակահատվածում եւ նախատեսված նվազագույն բյուջեի սահմաններում։ Անհավատալի կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց ձեւավորել երիտասարդ եւ միեւնույն ժամանակ հմուտ թիմ, ներգրավել ազդակիր համայնքի բնակիչներին, ինչով զգալիորեն նվազեցրել ենք տարածաշրջանում առկա սոցիալական բեռը։ Աշխատում ենք նախագծային եւ լիազոր մարմնի կողմից տրված շահագործման թույլտվության՝ տարեկան 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման սահմաններում՝ բարձր կորզման գործակցով։ Այս պահին ունենք շուրջ 950 աշխատակից, որոնց ավելի քան 91 տոկոսը Լոռու մարզի բնակիչներն են, ինչը մարզի ծավալով զգալի սոցիալական խնդիր է լուծում։ Նաեւ աջակցում ենք Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետեւանքով աշխատանքից զրկված աշխատակիցներին՝ նրանցից 50—ին ներգրավելով աշխատանքի «Թեղուտ» ՓԲԸ—ում։ Ազդակիր համայնքի աջակցության ծրագրի շրջանակներում՝ Շնող խոշորացված համայնքի հետ համագործակցությամբ ֆինանսավորում ենք պտղատու այգիների տնկման ծրագիրը՝ հետագայում համայնքի բնակիչներին հանձնելու պայմանով։ Վերջին 3—4 տարիների ընթացքում ընկերությունը ֆինանսավորել եւ տնկել է մոտ 45 հա պտղատու այգի։ Դեռեւս չվերագործարկված՝ ընկերությունը վարում էր եւ վերագործարկումից հետո շարունակում է վարել ակտ
...
Կարդալ շարունակությունը »
|
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է
Հայաստանից եվրոպական երկրներ մեկնող անձանց նպատակները բավական տարբեր են, ոմանք մեկնում են հանգստի, ոմանք՝ բուժման, ոմանք պարզապես այցելում են մերձավորի, ու նրանցից յուրաքանչյուրը տվյալ երկիր մուտք գործելու համար համապատասխան կազմակերպության է դիմում՝ անհրաժեշտ ինֆորմացիայի եւ դիմումի հայտի գրագետ ու ճշգրիտ ձեւակերպման համար։
Այս տարվա ամռան թեժ շրջանում հայաստանցիների կողմից շատ էին դժգոհություններն այն մասին, որ դիվանագիտական կառույցները մուտքի արտոնագրի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու եւ պատշաճ ժամկետներում դրանք ուսումնասիրելու ժամանակահատվածը արհեստականորեն երկարաձգում են՝ պատճառաբանելով, որ հայտերն են շատ։
Մարդիկ, որոնք նախապես վճարել են ավիատոմսի ձեռք բերման եւ կեցության դիմաց՝ հստակ օր ամրագրելով, ստիպված են սրտատրոփ սպասել, թե վերջապես երբ են մուտքի արտոնագրի կնիքն իրենց փաստաթղթում տեսնելու։ Ու շատ դեպքերում մուտքի արտոնագրի թույլտվությունը մերժվում է, երբ արդեն վճարած գումարը դառնում է վերադարձման ոչ ենթակա, քանի որ տուրիստական ընկերությունն արդեն տոմսն ամրագրել է, վճարել ու վիզիայի ստացման համար էլ քաղաքացուն հստակ երաշխավորել։
Այս պարագայում առաջանում է տարաձայնություն, ՀՀ քաղաքացին սկսում է մեղադրել տվյալ տուրիստական ընկերությանը փաստաթղթերի ձեւակերպման ուշացման եւ գործին ոչ պատշաճ ու ոչ հետեւողական վերաբերվելու համար, մինչդեռ դրանց ձեւակերպմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն էլ խնդիրը պայմանավորում են ոչ թե իրենց աշխատանքի թերացման, այլ հյուպատոսարաններում դիմումների ծանրաբեռնվածությամբ։ Որոշ տուրիստական ընկերություններից նույնիսկ կարծիք հայտնեցին, որ վիզայի արտոնագրերի ստա
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է դրական փոփոխությունների հերթական 100 փաստերը
Երեկ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ ասուլիսն էր հրավիրել։ Ներածական խոսքում նա անդրադարձել է նախորդ ասուլիսից ի վեր տեղի ունեցած փոփոխություններին, ձեռքբերումներին։
«Նախորդ մեր ասուլիսը, որ տեղի ունեցավ 2019 թ. մայիսի 8—ին, ես սկսեցի Նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակումով, եւ ես կարծում եմ, որ այդ ֆորմատը շատ կարեւոր է կառավարության կատարած աշխատանքները եւ նրա արդյունքները հանրությանը ներկայացնելու համար։ Ես մտածում էի, որ սեպտեմբերին, եթե մենք ունենանք եւս 50 փաստ՝ հանրությանը ներկայացնելու, դա կլինի շատ լավ արդյունք, բայց այսօր կհրապարակեմ եւս 100 փաստ»,–ասել է վարչապետն ու կետերով թվարկել բոլոր 100 փաստերը։
Այնուհետեւ նա պատասխանել է լրագրողների բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։
«Ես հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ի դեպ, ես եղել եմ Հայաստանի առաջին ղեկավարը, ով նման հայտարարություն է արել, խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելիության մասին, ինչի համար նաեւ Հայաստանում քննադատվել եմ։ Ես համանման հայտարարություն ակնկալում եմ նաեւ Ադրբեջանի իշխանությունից։
Իմ հայտարարությունից մեկ տարի անցել է, բայց նման հայտարարություն չի արվել, եւ փոխարենն ասվել է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մինչդեռ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ինչպես միշտ, այնպես էլ վերջերս պաշտոնական Անկարան վերահաստատել է, որ միանշանակ կանգնած է Ադրբեջանի կողքին եւ բոլոր առումներով աջակցելու է Բաքվի կամայականություններին։ Եվ սիրիական ծավալապաշտական քաղաքականության հաջողության դեպքում չի բացառվում, որ թուրքերը կնախաձեռնեն նոր արցախյան պատերազմ՝ Ադրբեջանին դրդելով հարձակվել Հայաստանի ու Արցախի վրա։
«Մինչեւ վերջ կանգնելու ենք Ադրբեջանի կողքին»,— ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ թուրք դեսպանների համաժողովի ժամանակ, անդրադառնալով արցախյան հարցին։ Սա ասվել է Թուրքիայի արտաքին քաղաքականության կարեւոր խնդիրների, մարտահրավերի մասին խոսելու ընթացքում։
Համաթուրքական դաշինքն էլ նպատակ ունի հասնել այն բանին, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնի ազատագրված շրջանները, որից հետո դեմ չի լինի, որ միջազգային զորքեր տեղակայվեն Արցախում (իհարկե նաեւ թուրքական զորախմբի մասնակցությամբ), իբր երաշխավորելու արցախցիների անվտանգությունը։
Սակայն դա կարող է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, երբ Արցախը միանգամից կմեկուսանա Հայաստանից, աշխարհից, իսկ հայությունը կզրկվի Արցախին աջակցելու անմիջական հնարավորությունից։
Հիշեցնենք, որ «Իսլամական պետության» զավթողական քաղաքականության ժամանակ թուրք եւ ադրբեջանցի հարյուրավոր ահաբեկիչներ աջակցում էին իսլամական ծայրահեղականներին եւ կռվում նրանց կողմից Սիրիայի եւ Իրաքի դեմ։ Այդ մասին վկայում են նաեւ թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչների ռազմատենչ տեսագրությունները եւ նրանց բազմաթիվ զոհերի թաղումները։ Բաքվում հույս ունեին, որ այսպիսով կկարողանան իրենց կողմը գրավել իսլամական ծայրահեղականներին, որոնք ջիհադ կհայտարարեին Հայաստանի նկատմամբ եւ իսլամական ծայրահեղականների ահաբեկչական հարձակումներով ոչ միայն Արցախը կգրավեին նորից, այլե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|