Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 19
Տարեվերջին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատելու նախագծին՝ այդ կերպ խրախուսելով դրանց կիրառումը օդի աղտոտվածության նվազեցման, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման տեսանկյունից։
«ՀՀ»–ն տարեսկզբին անդրադարձել էր երկրում էլեկտրամոբիլների շահագործման ենթակառուցվածքների սահմանափակման խնդրին՝ մատնանշելով աշխարհում դրանց կիրառման տարածվածությունն ու առավելությունները։
Այն, որ աշխարհի շատ երկրներում վերջին տարիներին վառելիքով ավտոմեքենաներից անցում է կատարվում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների շահագործմանը, դեռ չի վկայում այն մասին, որ նույն պատկերը կարող է արձանագրվել նաեւ մեզանում։ Հայ վարորդները դժվար թե կարողանան այդքան հեշտությամբ հրաժեշտ տալ ավանդական վառելիքով շահագործվող մեքենաներին, որոնք պրակտիկորեն ավելի հեշտ է լիցքավորել ցանկացած մոտակա կայանից։
Թեպետ հին տարեթիվ ունեցող մեքենաների նկատմամբ հայաստանյան օրենսդրությունը բարյացակամ չէ եւ հաջորդ տարվանից նախատեսվում է գույքահարկը բարձրացնել, այսինքն՝ վարորդին ստիպել բնության աղտոտման դիմաց ավելի թանկ վճարել, այդուհանդերձ Հայաստանում վառելիքով շահագործվող մեքենաներն են շարունակում դեռեւս գերակշռել։
Խոսենք էլեկտրամոբիլների շահագործման առավելություններից։ Բացի օդը չաղտոտելու եւ անաղմուկ աշխատելու գործոններից, դա նաեւ շահավետ է տնտեսապես։ Մեքենան սպասարկվում է սովորական էլեկտրաէներգիայի լիցքավորմամբ եւ կարելի է լիցքավորել տան պայմաններում՝ սովորական հոսքագծով։ Բացի այդ, այս նորագույն մեքենաների մարտկոցները առավել երկար են ծառայում։ Յուրաքանչյուր պետություն նման ավտոմեքենաների շահագործումը խրախուսելու նպատակով տարբեր մեթոդներ է կիրառում։ Կան պետություններ,
...
Կարդալ շարունակությունը »
|
Սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հանդիպումներ կունենա Կալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արեւելյան ափի հայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների ղեկավարների եւ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Վարչապետը կայցելի նաեւ Սիլիկոնյան հովտի մայրաքաղաք համարվող Սան Խոսե քաղաք, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայազգի մասնագետների հետ։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74—րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ։
Երկրի ղեկավարի Միացյալ Նահանգներ այցի օրակարգի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանի հետ։ Նրա խոսքով, Հայաստանում իշխող քաղաքական ուժի ծրագրային առաջնահերթություններից է տնտեսական հեղափոխության իրականացումը, եւ այդ համատեքստում նպատակային է ԱՄՆ—ի հայ համայնքի հետ հանդիպումը։ «Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիոն տարբեր գործարքներ են կատարվել, որի արդյունքում գործարար համայնքի շրջանում ձեւավորվել է անվստահություն։ Անձնապես այդ մարդկանց հանդիպելը եւ բացատրելը, որ Հայաստանում այսուհետ ամեն ինչ նորմալ է, կլինի ճիշտ քայլ, հատկապես անցումային այս շրջանում՝ մինչեւ կդառնանք կայացած իրավական պետություն»,–նշեց պատգամավորը։
Միացյալ Նահանգներ այցի մյուս կարեւոր ուղղությունը նորարական տեխնոլոգիաներն են, առավե
...
Կարդալ շարունակությունը »
|
Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին հաճույք է։ Մանավանդ՝ անձնական օգտագործման։ Սլավա Ժիժեկը հաստատ իրավացի է, երբ գրում է, թե «ազգը քաղաքական հաճույքի ձեւ է»։ Դժվար չէ դրանից եզրակացնել, որ պետությունը քաղաքական հաճույքի ամենաազգային եւ բարձրագույն ձեւն է՝ դրանից բխող բոլոր անդառնալի հետեւանքներով։ Միայն դրանով կարելի է բացատրել հայաստանյան իշխանությունների այն ցանկասիրությունը, որով հալվում են «ազգ» ասելով, եւ այն գլխապտույտը, որ ունենում են «անկախ պետություն» բարբառելիս։ Բայց այն հաճույքի ձեւ կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ դրան հավատում են։ Իսկ եթե չեն հավատո՞ւմ։ Այդ դեպքում հաճույքը դառնում է մղձավանջ, ազգը՝ բեռ, պետությունը՝ չարիք կամ չարիքի գործիք՝ ուղղված հենց ազգի եւ պետականության դեմ։
Ի դեպ, հին հասարակությունների հետարդիական վերլուծությունները պարզում են, որ նախնադարյան հասարակությունը, այսինքն՝ առանց պետության հանրույթները այնքան էլ թերզարգացած չեն եղել, ինչպես կարծում էր Էնգելսը իր նշանավոր աշխատության մեջ։ Նախնադարյան համայնքի քաղաքական ռազմավարությունը հենց այն էր, որ այն գիտակցաբար խուսափում էր պետություն ստեղծելուց, ինչպես նաեւ մնացյալ անհավասարություն պարտադրող ձեւերից, ինչը, ի վերջո, հանգեցնելու էր հասարակությունից իշխանության տարանջատման։ Ուստի, երբ առաջնորդի իշխանության կամ հեղինակության ձգտումը գերազանցում էր համայնքի բարեկեցության մասին հոգսին, նրան կա՛մ սպանում էին, կա՛մ լավագույն դեպքում արտաքսում։
Պետության խնդրում գործերն ավելի բարվոք չէին հունական քաղաքակրթության մեջ։ Հունարենում «միասնություն» նշանակում էր «տրոհում», եւ հունական պոլիսի՝ որպես խաղաղ ժողովրդավարական պետության մասին հեքիաթը իրականում թաքցնում էր քաղաքացիական անընդմեջ պատերազմների հնարավորությունը, որում ոչ հաղթողներ կային, ոչ էլ պարտվողներ, այլապես կկորչեր հո
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր տեղի է ունենում անվտանգության խորհրդի հերթական նիստը։
Հայաստանի Հանրապետության շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները եւ զարգացումները ընդհանուր առմամբ տեղի են ունենում մեր կանխատեսումների, մեր գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում իրավիճակը, անվտանգային միջավայրի զարգացումը, ինչը նաեւ իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստությունները, մեր աշխատանքները՝ կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման եւ պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին, ինչը շատ կարեւոր է։
Կարող ենք արձանագրել, որ այս ընթացքում մենք անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ ենք ձեւավորել, այդ օրակարգով շարժվում ենք առաջ, եւ այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում։ Մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում Անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ եւ այսօր պետք է ամփոփենք այսօրվա վիճակով մեր ունեցած արդյունքները եւ նախանշենք առաջիկա մեր անելիքները»։
ԱԽ նիստի օրակարգում են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|