Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունն այն կարեւորագույն փաստաթուղթն է, որն արձանագրում է պետության առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերները եւ մշակում այն քաղաքականությունը, որն ուղղված կլինի երկրի զարգացման տեսլականին։ Ազգային անվտանգությունը ներառում է քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական բաղադրիչները, քանի որ դրանք գտնվում են սերտ փոխազդեցության մեջ։
Գործող ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել է դեռեւս 2007 թվականին։ Փաստաթղթի շուրջ հանրային քննարկումների ժամանակ նշվում էր, որ այն պետք է հինգ տարին մեկ անգամ վերանայվի։ Արդեն 12 տարի է անցել, սակայն հայեցակարգը որեւէ կերպ չի թարմացվել։ Մինչդեռ այդ ժամանակվանից ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ եւ էական փոփոխություններ են տեղի ունեցել, նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, որոնցից էլ բխում է այս փաստաթղթի վերանայման ու փոփոխության անհրաժեշտությունը։ Ազգի եւ պետության զարգացման տեսլականին վերաբերող խնդիրներ կան, որոնք տարիներով չեն չափվում եւ ավելի երկարաժամկետ լուծումներ են պահանջում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդեն ստեղծվել է ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբը, հաստատվել են հանձնախմբի անհատական կազմը եւ գործունեության կարգը։ Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է մեկ տարվա ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը, այնուհետեւ՝ ՀՀ կառավարության հաստատմանը։
Թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է պատմաբան, քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ Նրա խոսքով, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը կարեւոր փաստաթուղթ է այն առումով, որ ամրագրում է պետության գլխավոր ուղենիշերը՝
...
Կարդալ շարունակությունը »