Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 13
Հայաստանը, զարգացնելով ներկայությունը միջազգային ասպարեզում, կբարձրացնի ինքնապաշտպանության մակարդակը
Այն փաստը, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային գերտերության կարգավիճակի ու նաեւ համաշխարհային ռազմա—քաղաքական ու ֆինանսատնտեսական հարցեր լուծելու հավակնություններ կունենա, այլեւս ակնհայտ է։ Իհարկե, այս ձգտումները նոր չեն, իսկ հայերիս համար վաղուց են պարզ, սակայն նորովի առաջ քաշված օսմանական եւ համաթուրանական (մեծթուրանական) էրդողանյան նկրտումները զայրացրել են անգամ Թուրքիայի դաշնակից ԵՄ—ին եւ ԱՄՆ—ին։
ՌԴ—ն փորձում է այս հակասություններից օգտվել եւ Թուրքիայի հետ տարածաշրջանային տարաբնույթ ծրագրեր կազմել, սակայն նկատելի է, որ Մոսկվան եւս զգուշանում է Անկարայի անկանխատեսելի քաղաքականությունից։
Ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով, Թուրքիան լուրջ հավակնություններ ունի Սիրիայի հողերի նկատմամբ։ Նշենք, որ նման հավակնություններ կան նաեւ Իրաքի՝ նավթով եւ գազով հարուստ տարածքների նկատմամբ։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ակնհայտորեն հայտարարում է, թե Սիրիայի քրդերի դեմ պայքարում կկիրառի ռազմական ուժ, չնայած դրան դեմ են արտահայտվել ե՛ւ Վաշինգտոնն ու Բրյուսելը, ե՛ւ Մոսկվան ու Պեկինը։
Սա վտանգավոր է ոչ միայն բուն տարածաշրջանային համապատկերում դիտարկելիս, այլեւ զուտ մեր պետության ու ժողովրդի խաղաղ գոյատեւման տեսանկյունից։ Եթե Անկարան հաջողի իր սիրիական քաղաքականության մեջ, չկասեցվի թուրքական ռազմա—քաղաքական ախորժակը, ապա առանց կասկածելու կարելի է կռահել, որ նման ծավալապաշտական քաղաքականություն հաջորդաբար կիրականացվի նաեւ Իրաքի, ապա Հայաստանի, Վրաստանի ու Կիպրոսի նկատմամբ։
Եթե մեր հարեւաններից Իրանը այս վտանգները լրջորեն է ընդունում, որոշակիորեն դիմակայում է, ապա հար
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո—2019» 19—րդ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին եւ ընկերությունների զարգացման ծրագրերին։
Այս տարի 2018—ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40—ով ավելի ընկերություն։ Նախորդ տարվա ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների թիվը եղել է 110, իսկ այս տարի այն հասել է 150—ի։ Ընկերությունները ներկայացնում են տարբեր պետություններ, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Հնդկաստան, Չինաստան, Իտալիա։
Հայկական ընկերություններից ցուցահանդեսին ներկայացված են ե՛ւ տեղական արտադրողներ, ե՛ւ ներկրողներ տնտեսության բոլոր ճյուղերից։
|
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է մեկ անձից բաղկացած սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը։ Այս նախագիծը վերացնում է նախկինում առկա այն խոչընդոտը, ըստ որի՝ Հայաստանում անձը միայնակ չէր կարող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնել։
«Նախկինում մեկ տնտեսավարողը չէր կարող որպես միակ մասնակից Հայաստանում ՍՊԸ հիմնել։ Հիմա այդ պատնեշը վերացրել ենք։ Տնտեսավարողը յուրաքանչյուր ձեւաչափի կազմակերպություն կարող է հիմնել։ Խնդիրը որպես ահազանգ ծագել է օտարերկրացիների կողմից։ Նախկինում պարտադիր մեկը պետք է, կոպիտ ասած, «փայ» լիներ։ Հիմա այդ խոչընդոտը չկա, անհատը կարող է միայնակ էլ ՍՊԸ բացել»,–այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում մանրամասնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։
Մինչեւ սույն նախագծի ընդունումը, Հայաստանի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրման համար կար պահանջ, որի համաձայն՝ ընկերությունը չէր կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն։ Սա, ըստ նախագծի հեղինակների՝ առաջացնում էր արհեստական խոչընդոտներ, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համար, երբ օտարերկրյա ընկերությունները Հայաստանում ընկերություն գրանցելու համար ստիպված են լինում ներգրավել երկրորդ սեփականատեր՝ արդյունքում Հայաստանում բիզնես սկսելու առաջին քայլին հանդիպելով արհեստական խոչընդոտի, ինչը վնասում է նաեւ ներդրումային միջավայրին։ Ասվում է, որ առաջարկվող նախագիծը մշակվել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման,
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տինոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Կինո պարկ» կինոթատրոնում ներկա է գտնվել «Կիլիկիա. առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ—ակնարկների պրեմիերային։
«Կիլիկիա. առյուծների երկիրը» Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին եւ միակ խաղարկային կինոնախագիծն է. այն ընդգրկում է թագավորության 300–ամյա պատմությունը։ Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների եւ Լուսինյանների կենտրոնական կերպարներին։
Ակնարկները նկարահանված են համաշխարհային ժամանակակից ֆիլմարտադրության չափանիշներին համապատասխան՝ սկսած զինամթերքի, հագուստների ընտրությունից մինչեւ գրաֆիկական եւ անիմացիոն լուծումներ։
Ֆիլմի պրոդյուսեր Սեւակ Սերոբյանի խոսքով՝ ընդամենը քսանհինգ րոպեում սեղմ ցույց են տվել իրենց կատարած աշխատանքը եւ այն, թե ինչ կարող են անել հետագայում։ «Եթե նախաձեռնենք ֆիլմի լիամետրաժ տարբերակը, դրանում տեղ չեն գտնի այն դրվագները, որոնք ներկայացված են կարճամետրաժ ժապավենում»,–նշել է պրոդյուսերը։ Նա շեշտել է, որ մեր պատմությունը շատ հզոր է եւ ճիշտ աշխատանքի դեպքում այն կարող է հետաքրքրել ամբողջ աշխարհին։ «Մենք առաջին անգամ այս ֆիլմով խոսում ենք թագավորության մասին, ոչ թե մեր ազգի ցավի ու լացի»,–եզրափակել է Սերոբյանը։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|