Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո—2019» 19—րդ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին եւ ընկերությունների զարգացման ծրագրերին։
Այս տարի 2018—ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40—ով ավելի ընկերություն։ Նախորդ տարվա ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների թիվը եղել է 110, իսկ այս տարի այն հասել է 150—ի։ Ընկերությունները ներկայացնում են տարբեր պետություններ, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Հնդկաստան, Չինաստան, Իտալիա։
Հայկական ընկերություններից ցուցահանդեսին ներկայացված են ե՛ւ տեղական արտադրողներ, ե՛ւ ներկրողներ տնտեսության բոլոր ճյուղերից։
|