Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 11
ԱԺ-ն քննարկում է ճանապարհային երթեւեկության բալային համակարգի ներդրման մասին օրենքի նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանից «ՀՀ»—ի թղթակիցը հետաքրքրվեց, թե բալային համակարգի ներդրումը որքանո՞վ է նպաստելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը, եւ ի՞նչ մեխանիզմով են պատժելու օրինազանց, անկարգ վարորդներին։ Խաչատրյանը, հարցին ի պատասխան, նախ նշեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով Հայաստանում գրեթե ամեն օր գրանցվում են անհանդուրժելի թվով զոհեր եւ վիրավորներ։ Ըստ նրա՝ ոլորտը կարգավորելու համար պետք է մի շարք միջոցառումներ իրականացնել։ «Ամենակարեւոր միջոցառումներից մեկը օրենսդրական համապատասխան դաշտի ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա կանխարգելելու ճանապարհատրանսպորտային պատահարները։ Այսօրվա պատասխանատվության ենթարկելու գործող վարչական մեթոդները՝ տուգանքները, գրեթե սպառել են իրենց արդյունավետությունը։ Արդյունավետ չեն՝ ցանկալի նպատակի հասնելու համար։ Մի շարք վարորդներ չունեն գույք, ֆինանսական միջոցներ, եւ նրանց ընդհանրապես չեն հետաքրքրում այդ տուգանքները, որովհետեւ չեն վճարում եւ չեն ենթարկվում պատասխանատվության։ Իրենց թույլ են տալիս հարյուրավոր խախտումներ՝ դրանով իսկ վտանգելով երթեւեկությունը։ Մյուս մասն էլ, ունենալով դրամական միջոցներ, հնարավորություններ, առանց դժվարության վճարում են տուգանքները եւ նորից խախտում են երթեւեկության կանոնները։ Այս նախագծով այն վարորդները, որոնք անընդհատ կխախտեն երթեւեկության կանոնները, կհայտնվեն օրենքի թիրախում՝ վտանգելով իրենց վարորդական իրավունքը։ Պարզապես կզրկվեն 6 ամսով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից»,–մեկնաբանեց Խաչատրյանը։ Նախագծով երթեւեկության կանոնների մոտ 100 խախտում կա արձանագրված, որոնցից 20—ի դեպքում կկիրառվեն տուգան
...
Կարդալ շարունակությունը »
|
Նորագույն ժողովրդարությունները շփոթահար կանգնած են անբավարարվածության քառուղիներում
Միապետականները եւ սոցիալիստները տարբեր կողմերից քայքայում են ժողովրդավարական հասարակությունները եւ պահանջում, որ ընտրությունը վերջապես կատարվի եւ բովանդակությամբ լցվի։ Ժողովրդավարությունը ընդունում է ժողովրդի ինքնավարությունն ու ինքնիշխանությունը, սակայն ժողովրդին չի ճանաչում. ժողովրդավարության մեջ ժողովուրդ չկա։ Պատմական կարճատեւ ժամանակաշրջանում այն սերունդը, բացառապես ժամանակակից սերունդը, նույնիսկ ոչ ամբողջը, այլ նրա մի մասը, որ իրեն երեւակայում է պատմության բախտը տնօրինող, չի կարող ժողովուրդ կոչվել։ Ժողովուրդը պատմական մեծ ամբողջություն է, նրա մեջ մտնում են պատմական բոլոր սերունդները, ոչ միայն ապրողները, այլեւ մեռածները՝ ե՛ւ հայրերը, ե՛ւ մեր պապերը։ Ռուս ժողովրդի կամքը հազարամյա ժողովրդի կամքն է, որը սբ Վլադիմիրի շնորհիվ ընդունեց քրիստոնեություն, որը մոսկովյան մեծ իշխանների օրոք կազմավորեց Ռուսաստանը։ Խառնակ ժամանակներում կարողացավ ելք գտնել, Պետրոս Մեծի օրոք պատուհան բացեց դեպի Եվրոպա, սերեց մեծ սրբերի ու անձնվերների մի բանակ եւ պատվեց նրանց, ստեղծեց վիթխարի պետություն եւ մշակույթ, ռուս մեծ գրականություն։ Դա միայն մեր սերնդի կամքը չէ, որ կտրված է նախորդներից։ Ժամանակակից սերնդի ինքնապարծությունն ու ինքնահաստատումը, իր գերադասումը մեռած հայրերից ժողովրդավարության մեծագույն կեղծիքն է։ Դա անցյալի, ներկայի եւ ապագայի տարանջատումն է, հավերժության ժխտումը, ժամանակի ավերիչ հոսքի երկրպագություն։ Ռուսաստանի ճակատագրի հարցում պետք է լսելի լինի ռուս ողջ ժողովրդի, բոլոր սերունդների եւ ոչ միայն ապրողների ձայնը։ Եվ այդ պատճառով ժողովրդի, ընդհանուրի օրգանական կամքում մտնում են պատմական ժառանգությունն ու ավանդույթները, հավերժության գիրկն անց
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|