ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 06:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 11 » Ինչպե՞ս եւ երբվանի՞ց կպատժվեն օրինազանց վարորդները /Թիվ մեկ խնդիրը ճանապարհային վթարների զոհերը կրճատելն է/
10:13
Ինչպե՞ս եւ երբվանի՞ց կպատժվեն օրինազանց վարորդները /Թիվ մեկ խնդիրը ճանապարհային վթարների զոհերը կրճատելն է/

ԱԺ-ն քննարկում է ճանապարհային երթեւեկության բալային համակարգի ներդրման մասին օրենքի նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանից «ՀՀ»—ի թղթակիցը հետաքրքրվեց, թե բալային համակարգի ներդրումը որքանո՞վ է նպաստելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը, եւ ի՞նչ մեխանիզմով են պատժելու օրինազանց, անկարգ վարորդներին։ Խաչատրյանը, հարցին ի պատասխան, նախ նշեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով Հայաստանում գրեթե ամեն օր գրանցվում են անհանդուրժելի թվով զոհեր եւ վիրավորներ։ Ըստ նրա՝ ոլորտը կարգավորելու համար պետք է մի շարք միջոցառումներ իրականացնել։ «Ամենակարեւոր միջոցառումներից մեկը օրենսդրական համապատասխան դաշտի ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա կանխարգելելու ճանապարհատրանսպորտային պատահարները։ Այսօրվա պատասխանատվության ենթարկելու գործող վարչական մեթոդները՝ տուգանքները, գրեթե սպառել են իրենց արդյունավետությունը։ Արդյունավետ չեն՝ ցանկալի նպատակի հասնելու համար։ Մի շարք վարորդներ չունեն գույք, ֆինանսական միջոցներ, եւ նրանց ընդհանրապես չեն հետաքրքրում այդ տուգանքները, որովհետեւ չեն վճարում եւ չեն ենթարկվում պատասխանատվության։ Իրենց թույլ են տալիս հարյուրավոր խախտումներ՝ դրանով իսկ վտանգելով երթեւեկությունը։ Մյուս մասն էլ, ունենալով դրամական միջոցներ, հնարավորություններ, առանց դժվարության վճարում են տուգանքները եւ նորից խախտում են երթեւեկության կանոնները։ Այս նախագծով այն վարորդները, որոնք անընդհատ կխախտեն երթեւեկության կանոնները, կհայտնվեն օրենքի թիրախում՝ վտանգելով իրենց վարորդական իրավունքը։ Պարզապես կզրկվեն 6 ամսով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից»,–մեկնաբանեց Խաչատրյանը։ Նախագծով երթեւեկության կանոնների մոտ 100 խախտում կա արձանագրված, որոնցից 20—ի դեպքում կկիրառվեն տուգանային միավորները։ Եթե սպառվեց 9 բալը, անձը կզրկվի վարելու իրավունքից։ Արագության ռեժիմի գերազանցումը, հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս գալը, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելը, արգելված վայրում կանգառ կատարելը, լուսացույցի արգելող ազդանշանի՝ կարմիր լույսի առկայության դեպքում խաչմերուկ մտնելը եւ բոլոր այն խախտումները, որոնք վթարների պատճառ են հանդիսանում՝ բալավորված են, մնացածը տուգանքի ձեւով է դեռեւս։ Իշխանափոխությունից հետո ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված մի շարք մեղմացումներ տուգանքների կիրառման պրակտիկայում բացասական «էֆեկտ» են ունեցել որոշ վարորդների վրա, նկատում է պատգամավորը. «Սկսեցին առիթից օգտվել եւ բազմաթիվ խախտումներ կատարել։ Այդ մեղմացման պրակտիկան միջանկյալ լուծում էր, մինչեւ այս փաթեթները բերելը։ Հիմնական լուծումը տեսնում եմ սույն փաթեթների ընդունմամբ։ Կարծում եմ՝ էական փոփոխություն կլինի մեր երթեւեկության մեջ»,–ասաց Խաչատրյանը՝ համոզված լինելով, որ օրենքը միանշանակ ընդունվելու է։ Առարկություններ այլ խմբակցության ներկայացուցիչների կողմից չի լսել։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողում միաձայն ընդունվել է։ Օրենքի ընդունումից հետո ուժի մեջ կմտնի 6 ամիս անց՝ պայմանավորված համակարգի ներսում տարվող աշխատանքներով։ «Մի շարք տեխնիկական հարցեր կան, որ դեռ պիտի լուծվեն՝ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը։ Օրինակ՝ ծրագրատեխնիկական ապահովվածություն ստեղծումը, որ բալերը մեխանիկորեն կհաշվարկի»,–պարզաբանեց Խաչատրյանը։
Կառավարության հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Լրագրողների հետ ունեցած զրույցում Քոչարյանը շեշտեց՝ թիվ մեկ խնդիրը մահերը կրճատելն է. «Մեր անվտանգությանը ռեալ սպառնալիք է, որին պետք չէ «մատների արանքով» նայել։ Տուգանքների բարձրացումը մահերը, զոհերը, վիրավորները չի կանխարգելում, մեզ պետք են նոր գործիքակազմ, նոր հնարավորություններ։ Նոր կարգավորման նպատակը մահերը կրճատելն է, որին հասնելու միջոց ընտրվել է տուգանքների բալային միավոր հասկացությունը»։ Քոչարյանը նույնպես նշեց, որ օրենքը միանգամից ուժի մեջ չի մտնելու։ Վեց ամիս ժամկետ են խնդրել, չեն ուզում շտապել։ «Այդ վեց ամսվա ընթացքում մենք կապահովենք իրավական իրազեկման աշխատանքներ, այնուհետեւ, ըստ հնարավորության՝ ճանապարհների կահավորանքը կբարելավենք եւ իհարկե կապահովենք իրավական քարոզչությունը»,–ասաց փոխոստիկանապետը։ Նախագծի կիրարկման համար կառավարությունը 1 մլրդ դրամից ավելի ֆինանսական միջոցներ է հատկացրել, որպեսզի գործող պարեկային մեքենաներն ապահովվեն համապատասխան տեխնիկական միջոցներով։ hhpress.am

 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 288 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024