ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 03.12.2024, 21:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 04

Ինչի՞ն է միտված հարկային արտոնությունների սահմանումը

Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր այն մասին, որ մինչեւ 2022 թվականը Հայաստանում նախատեսվում է ստեղծել շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինը 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ աշխատավարձով։ Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։ Մինչ օրս արտոնություն է ստացել 89 ընկերություն, որոնց շուրջ 20%—ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու եւ աշխատելու ԱՄՆ—ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Վրաստանից եւ Մալթայից։ Վարչապետը նաեւ նշել է, որ վերջին 7 տարում ՏՏ ոլորտը 5 անգամ աճել է՝ դառնալով տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը՝ հետագա զարգացման համար հսկայական ներուժ կուտակելով։
Նշենք, որ հարկային արտոնությունները տրվում են այն նորաստեղծ ՏՏ ընկերություններին, որոնք ունեն մինչեւ 30 աշխատատեղ։ Արտոնությունից կառավարության ակնկալած արդյունքները մեծ են, քանի որ Հայաստանում ՏՏ ձեռնարկությունները դինամիկ աճ են ապրում, մեծանում է ոլորտում ստարտափ ընկերությունների թիվը, ինտելեկտուալ սեփականության ապրանքների ստեղծումը, ՏՏ ոլորտում ներգրավվելու գրավչությունը։ 
Ի դեպ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, նորաստեղծ ընկերությունների համար սահմանված հարկային արտոնությունները բավական արդյունավետ են գործում մի շարք երկրներում եւ նույնիսկ լավագույն խթան են ՏՏ ոլորտի զարգացման համար։ Մեր երկրում նույնպես, մասնագետների գնահատմամբ, զգալի փոփոխություններ են արձանագրվել ոլորտում՝ կապված ծառայությունների գների նվազեցման, նոր ընկերությունների ստեղծման, նոր պրոդուկտների մշակման, արտահանման ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 486 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քննարկվում են շարժիչային վառելիքների այլընտրանքին առնչվող հարցեր

2020թ. հնարավոր է հանրապետությունում կիրառվող շարժիչային վառելիքի մինչեւ 85 տոկոսը փոխարինել այլընտրանքով՝ կենսաէթալոնով՝ բենզինի փոխարեն։ Հայաստանում երկարաժամկետ հեռանկարի համար կենսաէթանոլի արտադրության ներուժը գնահատվել է տարեկան մոտ 30 հազար տոննա, ինչը մեր երկրում սպառվող բենզինի միջին տարեկան ծավալի մոտ 10 տոկոսն է։
Տարիներ առաջ այս լրատվությունը հորդեց իբրեւ երկարատեւ հետազոտությունների արդյունք։ Խնդրով զբաղվածներն ամեն ինչ այնքան հաշվարկված ներկայացրեցին, որ կասկած չկար՝ կհաջողեինք։ Տարիներն անցան...
Հապա ինչո՞ւ տեղից չշարժվեցինք։ Աշխարհում, բնականաբար, ոլորտում շարժ կա, ինչքան էլ դրան խանգարում է բենզինի «համերաշխությունը»։ Բայց հետաքրքիր է, որ երբ տվյալներ էինք փնտրում, դրանք, ինչպես սովորաբար լինում է, համացանցում «թափված» չէին. մասնագիտական կայքերն օգնության հասան (www. ethanolrfa.org, http։//biotoplivo.com եւն), որտեղ լավագույնս ի ցույց են դրված ոլորտում կողմ եւ դեմ տեսակետների պատճառաբանությունները։ Քննարկումներ կան անգամ, թե ասենք, կենսաէթանոլի արտադրությանը կողմ հատվածը ինչին է դեմ եւ հակառակը՝ դեմ հատվածը ինչ պարագաներում համաձայն կլինի կենսաէթանոլի արտադրությանը։ Օրինակ՝ կողմ հատվածը դեմ է, եթե կենսաէթանոլի արտադրության համար որպես հումք առաջնությունը հացահատիկին է տրվելու, որովհետեւ կենսաէթանոլի համաշխարհային արտադրության համար պահանջվող 121 միլիոն տոննա հացահատիկով կարելի է երկրներ կերակրել։ Մի խոսքով, հումքի խնդիր, տեխնոլոգիական խնդիր եւ այլ հարցեր։ 
Բայց, ինչպես ասում են, մենք մեր դարդը լացենք։ Մանավանդ որ ԵԱՏՄ անդամ երկրներից Ռուսաստանը սկսել է լրջորեն զբաղվել կենսաէթանոլի խնդրով. ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 348 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Քաղաքի եւ գյուղի համաչափ զարգացում

Ազգային անվտանգության տեսանկյունից կարեւոր նախապայմաններից է ազգաբնակչության համաչափ բաշխվածությունը։ Մեր մարտունակության հիմքում ինչ—որ առումով մեծ դերակատարություն ունեն գյուղերը, առավել եւս՝ սահմանապահ համայնքները։ Տարբեր ժամանակներում երկրի իշխանությունների կողմից գյուղական համայնքների շահերը ստորադասվել են որոշումներ կայացնելիս։ Զրուցակիցս հիշեց ՀՀ երրորդ նախագահի այն հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ մեկ կամ մի քանի ընտանիքների համար կարիք չկա լեռնային գյուղերում կոմունալ պայմաններ ստեղծել՝ առաջարկելով բնակվել ցածրադիր գյուղերում։ «Փաստորեն չէր կարեւորվում գյուղը, հանրապետության համաչափ զարգացումը, ընդհանրապես՝ գյուղական մշակույթը, բնակավայրի արժեքը։ Իրականում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի անգամ փոքր, մի քանի ընտանիքից բաղկացած գյուղը։ Նոր մշակվող հայեցակարգում պետք է ամրագրել այն մոտեցումը, որ Հայաստանում չեն կարող լինել վերաբնակեցվող գյուղեր։ Դա արդեն հստակ մեխանիզմ կլինի կանխելու ղեկավարների նման որոշումները։ Այսպիսով՝ կարելի է բանաձեւել այնպիսի խնդիրներ, որոնք կապված կլինեն մեր պաշպանունակության ամրապնդման հետ»,–ընդգծեց Սարոյանը։
Ունենալով փոքր տարածք, միեւնույն ժամանակ մեզ մոտ տարածությունը կարծես մեծ է, որովհետեւ գյուղի եւ քաղաքի միջեւ հսկայական տարբերություն կա՝ թե՛ մտածելակերպի, թե՛ ընկալումների, թե՛ զարգացման առումով։ Նորմալ չէ, երբ ազգաբնակչության կեսը հաստատվել է Երեւանում եւ այդ թիվը շարունակաբար մեծանում է։ Ներկայումս չափազանց լուրջ է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի վիճակը, տեղաշարժի խնդիրներ են առաջանում։ Դրան գումարվում է ավտոմեքենաների մեծ թիվը, ինչը նախատեսված չի եղել Երեւանի համար։ Այս տեմպերը խնդիրների առջեւ են կանգնեցնելո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 288 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024