ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 08:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 26

Սահմանադրական վերջին փոփոխություններից հետո բացակայում են մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը։ Այդ բացը լրացնելու համար ՀՀ կառավարության կողմից մշակվել է «Տարածքային կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն արդեն ներկայացվել է խորհրդարան։ Նախքան սահմանադրական փոփոխությունների իրականացումը մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ նախագահի 1997 թվականի հրամանագրով։
Օրենքի նախագծի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանի հետ։ «Մարզպետի ինստիտուտի հետ կապված բազմաթիվ խնդրահարույց հարցեր կան։ Եթե հաշվի առնենք, որ տարածքում գործող հանրապետական կառույցները, ինչպես օրինակ՝ ազգային անվտանգության տարածքային մարմինները չեն ենթարկվում մարզպետին, ապա անհասկանալի է դառնում «համակարգել» ասված եզրույթը։ Մարզպետը, որը հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ է, որեւէ լիազորություն չունի ժողովրդի կողմից ընտրված եւ առաջնային մանդատ ունեցող համայնքապետի նկատմամբ։ Ժողովրդավարության տրամաբանությամբ ընտրովի մարմինը կարող է ղեկավարել նշանակված մարմնին, այլ ոչ հակառակը»,— ասաց նա։
Նախկինում մարզպետների ինստիտուտի կարիքը զգացվում էր, որովհետեւ քաղաքական շահերից ելնելով նրանք ազդեցություն էին գործում ընտրական գործընթացների վրա։ Այսօր, երբ հայտարարում ենք ժողովրդավար երկիր լինելու մասին, արդեն այդ գործառույթը տեղ չպիտի ունենա։ Պատգամավորը նպատակահարմար է գտնում մարզպետի պաշտոնը նույնպես ընտրովի դարձնել, որպեսզի իրավական առումով հարաբերությունները ճիշտ կառուցվեն։
Խնդիրն առկա է եղել նաեւ ն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 276 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպե՞ս պետք է լուծվի պետական կառավարման որակի խնդիրը

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, Հայաստանի կառավարության առաջին ամենակարեւոր խնդիրը համարել է պետական կառավարման որակի բարձրացումը։
«Խնդիրը միշտ էլ եղել է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում անդրադառնալով պետական կառավարման որակին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը։ Պատգամավորի խոսքերով, պետական կառավարման որակն արդյունավետությամբ մասնավորին զիջում է։ Դա ինչ—որ իմաստով նորմալ է համարում ու միեւնույն ժամանակ նշում, որ պետական համակարգում անհրաժեշտ որակն ունենալու համար բարձր որակավորմամբ արհեստավարժ կադրեր են պետք ու կոռուպցիայի իսպառ բացառում։ Բայց դա երկար գործընթաց է համարում. «Ոմանք տարիներ առաջ կոռուպցիոն գործընթացով հայտնվել են պետական կառավարման համակարգում ու պաշտպանված են ինչ—որ օրենքներով։ Նրանք տասնյակ տարիներ կարող են աշխատել ու այդպես մնալ։ Բայց ինչ—որ տեղից սկսեցինք, որ իրական մրցույթների հիման վրա պետական կառավարման համակարգում հայտնվեն մարդիկ, որոնք ոչ թե ինչ—որ մեկի բարեկամն ու ծանոթն են, այլ ազնիվ, արդար մրցույթով են ընդունվել, համապատասխան գիտելիքներ ունեն»։ Իսկ այդ ամենին զուգահեռ՝ Պապոյանը նկատում է, որ պետք է փորձեն պետական կառավարման համակարգում աշխատավարձ բարձրացնել՝ ոլորտի մրցունակությունն ու գրավչությունը խթանելու համար։ Բանն այն է, որ լավագույն կադրերը, ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի, գնում են մասնավոր հատված՝ որտեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է։
Իսկ լավ ու վատ աշխատողների տարբերակմամբ հնարավոր գործազրկության առնչությամբ մեր զրուցակիցը ն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 219 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024