ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 20:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 13 » «Փայ» մտնելը մնաց անցյալում /Անհատը կարող միայնակ էլ ՍՊԸ բացել/
10:50
«Փայ» մտնելը մնաց անցյալում /Անհատը կարող միայնակ էլ ՍՊԸ բացել/

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է մեկ անձից բաղկացած սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը։ Այս նախագիծը վերացնում է նախկինում առկա այն խոչընդոտը, ըստ որի՝ Հայաստանում անձը միայնակ չէր կարող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնել։
«Նախկինում մեկ տնտեսավարողը չէր կարող որպես միակ մասնակից Հայաստանում ՍՊԸ հիմնել։ Հիմա այդ պատնեշը վերացրել ենք։ Տնտեսավարողը յուրաքանչյուր ձեւաչափի կազմակերպություն կարող է հիմնել։ Խնդիրը որպես ահազանգ ծագել է օտարերկրացիների կողմից։ Նախկինում պարտադիր մեկը պետք է, կոպիտ ասած, «փայ» լիներ։ Հիմա այդ խոչընդոտը չկա, անհատը կարող է միայնակ էլ ՍՊԸ բացել»,–այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում մանրամասնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։
Մինչեւ սույն նախագծի ընդունումը, Հայաստանի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրման համար կար պահանջ, որի համաձայն՝ ընկերությունը չէր կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն։ Սա, ըստ նախագծի հեղինակների՝ առաջացնում էր արհեստական խոչընդոտներ, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համար, երբ օտարերկրյա ընկերությունները Հայաստանում ընկերություն գրանցելու համար ստիպված են լինում ներգրավել երկրորդ սեփականատեր՝ արդյունքում Հայաստանում բիզնես սկսելու առաջին քայլին հանդիպելով արհեստական խոչընդոտի, ինչը վնասում է նաեւ ներդրումային միջավայրին։ Ասվում է, որ առաջարկվող նախագիծը մշակվել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման քաղաքականության համատեքստում, որը խնդրո առարկա մասով կապահովի հավասար պայմաններ բիզնեսի զարգացման համար։
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացված բողոքներն ու մտահոգությունները՝ սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 96—րդ հոդվածի 2—րդ մասը եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքի» 11—րդ հոդվածի 4—րդ մասի երկրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել։ Նախագիծը կյանքի կոչելու պարագայում ակնկալվում է բիզնես գործունեության ակտիվացում, նոր ներդրումների խթանում։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 282 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024