ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 02:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 19 » Տնտեսական հեղափոխությունը՝ օրակարգում /Որոնք են ՀՀ վարչապետի Միացյալ Նահանգներ այցի առաջնահերթությունները/
10:19
Տնտեսական հեղափոխությունը՝ օրակարգում /Որոնք են ՀՀ վարչապետի Միացյալ Նահանգներ այցի առաջնահերթությունները/

Սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հանդիպումներ կունենա Կալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արեւելյան ափի հայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների ղեկավարների եւ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Վարչապետը կայցելի նաեւ Սիլիկոնյան հովտի մայրաքաղաք համարվող Սան Խոսե քաղաք, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայազգի մասնագետների հետ։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74—րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ։
Երկրի ղեկավարի Միացյալ Նահանգներ այցի օրակարգի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանի հետ։ Նրա խոսքով, Հայաստանում իշխող քաղաքական ուժի ծրագրային առաջնահերթություններից է տնտեսական հեղափոխության իրականացումը, եւ այդ համատեքստում նպատակային է ԱՄՆ—ի հայ համայնքի հետ հանդիպումը։ «Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիոն տարբեր գործարքներ են կատարվել, որի արդյունքում գործարար համայնքի շրջանում ձեւավորվել է անվստահություն։ Անձնապես այդ մարդկանց հանդիպելը եւ բացատրելը, որ Հայաստանում այսուհետ ամեն ինչ նորմալ է, կլինի ճիշտ քայլ, հատկապես անցումային այս շրջանում՝ մինչեւ կդառնանք կայացած իրավական պետություն»,–նշեց պատգամավորը։
Միացյալ Նահանգներ այցի մյուս կարեւոր ուղղությունը նորարական տեխնոլոգիաներն են, առավել եւս, որ հոկտեմբերին Երեւանում սպասվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT)։ Ավետիսյանի կարծիքով, ՏՏ ոլորտի զարգացման համար պետք է ոչ միայն արտոնություններ տալ, այլեւ ներդրումներ կատարել կրթության ոլորտում՝ բարձրացնելով կրթության որակը։ Երկարաժամկետ առումով եթե ժամանակի մարտահրավերներին համապատասխան կրթություն չապահովվի, ապա մենք կկորցնենք մրցակցային հնարավորությունները։ «Կրթական որակի առումով մենք հիմա խնդիրների ենք բախվում։ Մտորելու տեղիք պետք է տա մեզ այն հանգամանքը, որ մեզ մոտ մաթեմատիկայի, ֆիզիկայի միջին գնահատականը զարգացած երկրների միջինից ցածր է։ 
Այո՛, մենք ունենք փայլուն ուղեղներ, տաղանդավոր երեխաներ, բայց դա որակ չի ստեղծում։ Նաեւ քանակական փոփոխություն է պետք ապահովել»,– ընդգծեց նա։
ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեան լավագույն հարթակն է, որտեղ վարչապետը հնարավորություն կունենա ներկայացնելու արտաքին քաղաքականության վերաբերյալ իր թեզերը։ Պատգամավորը կարեւորեց նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարեւոր դրույթներից մեկը վերաբերում է հայրենադարձությանը, իսկ անմիջական շփումները ամերիկահայ համայնքի հետ կարող են դրական ազդակ հանդիսանալ։ Կառավարությունը մի շարք թիրախային ծրագրեր է իրականացնելու հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքներին։ Ավետիսյանը կարեւորեց Հայաստանի ապակենտրոն զարգացումը, որպեսզի հայրենադարձվող մեր հայրենակիցները ցանկանան բնակություն հաստատել ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության մյուս քաղաքներում, ինչպես նաեւ Արցախում։ Ապակենտրոնացմանն ուղղված քայլերից է այն, որ այս տարի ՀՀ անկախության օրը նշվելու է Գյումրիում։ «Միջազգային բարդ իրավիճակի պայմաններում Հայաստանը կարող է լինել այն երկիրը, որտեղ մեր հայրենակիցներն իրենց ավելի ապահով կզգան։ Սիրիայի օրինակը դա ցույց տվեց։ Աշխարհում զարգացումները շատ անկանխատեսելի են, եւ առհասարակ մենք պետք է տարհանման դեպքում մարդկանց հայրենիքում տեղավորելու ծրագիր ունենանք։ Դրա հետ մեկտեղ պետք է կարողանանք փոխել տնտեսական վիճակը»,–ասաց զրուցակիցս։
Պատասխանելով այն հարցին, թե երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների ֆոնին եւ դատական իշխանության շուրջ ծավալվող զարգացումների պայմաններում որքանով ապահով կարող է թվալ մեր երկիրը ներդրողի համար, պատգամավորը նկատեց, որ ներկայումս տեղի ունեցող գործընթացներն ավելի նախընտրելի է, քան նախկին տրամաբանության պահպանումը։ «Եթե դատական իշխանության նկատմամբ կա անվստահություն, եւ մարդիկ երկրում անարդարությունը տեսնելով տարբեր տարիների հեռացել են, ապա այս գործընթացներից հետո ակնկալում ենք ունենալ արդար դատական համակարգ»,–մեկնաբանեց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ իրենց թիրախը միայն հայ մարդը չէ. պետք է փորձեն ներդրումներ ապահովել ոչ միայն հայկական կապիտալի, այլեւ օտարազգիների կողմից։ 
Զրուցակիցս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ որակական նոր հարաբերություններ են հաստատվել թավշյա հեղափոխությունից հետո. եթե նախկինում գործում էր առեւտրի եւ ներդրումների հայ—ամերիկյան խորհուրդը, ապա այս տարի մայիսին տեղի ունեցավ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության հարթակի անդրանիկ նիստը։ «Հայ—ամերիկյան ռազմավարական երկխոսությունը կարեւոր է։ Լավ կլիներ մենք հստակեցնեինք, թե ինչ ուղղություններով կցանկանայինք, որպեսզի ԱՄՆ-ն ներդրումներ անի։ Օրինակ՝ էներգետիկայի, նանոտեխնոլոգիաների ոլորտում եւ այլն։ Մենք ինքներս պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք եւ համագործակցության առաջարկներ անենք տարբեր ոլորտներում»,–ասաց Ավետիսյանը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 258 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024