ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.11.2019, 21:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 21 » Տոնախմբության նոր որակ նոր Հայաստանում /Անկախության 28-ամյակի գլխավոր միջոցառումները տեղի կունենան Գյումրիում/
10:54
Տոնախմբության նոր որակ նոր Հայաստանում /Անկախության 28-ամյակի գլխավոր միջոցառումները տեղի կունենան Գյումրիում/

Այսօր Գյումրին կդառնա հայության մայրաքաղաքը, քանի որ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվելու են հենց Շիրակի սրտում։ Հանդիսություներին մասնակցելու նպատակով այստեղ են ժամանելու հանրապետության ղեկավարները, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակույթի գործիրներ, բազմաթիվ հյուրեր։
Տոնական միջոցառումները մեկնարկելու են Գյումրիի Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11։00—ից՝ կլինեն համերգներ, արհեստավորների եւ արվեստագետների աշխատանքների ցուցադրություններ, մանուկների մասնակցությամբ միջոցառումներ։
«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ ՀՀ անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես։ Մինչեւ ժամը 23—ը Գյումրիի Կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երեւանում հայտնի բարերն ու սրճարանները։ Երեկոյան ժամը 19—ին Վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա—համերգ՝ հայ եւ արտասահմանյան արտիստների մասնակցությամբ։ Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23։00—ին՝ տոնական հրավառությամբ։ Սեպտեմբերի 21—ին Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսվում նաեւ Երեւանում եւ մարզերում։
Առաջին անգամ ՀՀ վարչապետի կողմից կհանձնվի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը։ Մրցանակը կհանձնվի այն մարդկանցից մեկին, որն իր ուժերով ստեղծել է սեփական բիզնես եւ իր ապագան կապել Հայաստանի հետ։
Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները կլինեն վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները։ Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին կհանձնեն մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կսահմանվի վարչապետի մրցանակը։
Հաղթողին տրվելիք արձանիկի ներք
եւի հատվածում գրված է «Մեր ժամանակների հերոսը», իսկ վերեւի մասում «Եվ այդ մեկ մարդը դու ես» գրության տակ հայելի է, որտեղ մրցանակակիրը կտեսնի իրեն։ Միջոցառումը կանցկացվի Գյումրիի Սեւ բերդում։ hhpress.am

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 6 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019