ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 02:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 20 » ԱՄՆ կոնգրեսականները կայցելեն նաեւ Արցախ /Նրանք արձագանքում են հակամարտության հումանիզացիայի մեր ջանքերին/
15:29
ԱՄՆ կոնգրեսականները կայցելեն նաեւ Արցախ /Նրանք արձագանքում են հակամարտության հումանիզացիայի մեր ջանքերին/

Հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են լինելու ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ։ Այցի նպատակն է Հայաստանի կառավարության հետ քննարկել քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման ծրագրերը։
Կոնգրեսականներ Ջեքի Սփիր—Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոնը նախատեսում են այցելել նաեւ Արցախ։ Փասադենա նահանգը ներկայացնող կոնգրեսական Ջուդի Չուի նախաձեռնության շնորհիվ, որը շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել է ԱՄՆ—ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ, նախատեսվում է 4 մլն դոլար հատկացնել Արցախին։ Այդ գումարով նախատեսվում է զինադադարի խախտման դեպքերը արձանագրող հատուկ սարքավորումներ տեղադրել Ադրբեջանի եւ Արցախի շփման գծի երկայնքով։ Իսկ Կոնգրեսական Սփիրի նախաձեռնությամբ, որը նույնպես ընդունվել է ԱՄՆ—ի Ներկայացուցիչների պալատի զգալի մեծամասնության կողմից, հաջորդ տարի Հայաստանին կհատկացվի հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստան—ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ամերիկյան կողմն իր քաղաքականությունն իրականացնելիս հիմնական շեշտադրումներն անում է հումանիտար ոլորտի, մարդկային գործոնի վրա։ Մեջբերելով կոնգրեսական Ջուդի Չուի խոսքերը, որ դեռեւս այս գարնանը Կոնգրեսում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպումից տպավորված՝ ցանկանում է Արցախ այցելել, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին եւ ապագայում կարողանա ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղության հաստատմանը, պատգամավորը նկատեց, որ Աննա Հակոբյանն իր հանրային ուղերձներում մշտապես շեշտը դնում է մարդկային գործոնի վրա։ Այդ առումով ողջունելի է, որ ամերիկյան քաղաքական գործիչն իր գործուն քայլերով արձագանքում է այդ ուղերձներին։ Նշենք, որ Ջուդի Չուն նշել է, որ փորձելու է նաեւ հավելյալ 6 միլիոն ուղղակի ամերիկյան օգնություն ապահովել Արցախի համար։ «Այն քաղաքականությունը, որը Հայաստանի իշխանությունը փորձում է առաջ տանել տարբեր հարթակներում՝ հակամարտության հումանիզացիայի հետ կապված, տալիս է իր արդյունքները եւ գնալով պետք է շարունակական դառնա»,— ասաց Հայրապետյանը։
Պատգամավորի խոսքով՝ հայ—ամերիկյան հարաբերությունները նոր որակ են ստացել, մասնավորապես բավականին ակտիվ է գործում խորհրդարանի հայ—ամերիկյան բարեկամական խումբը, ավելացել են շփումները։ «Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացումը շատ կարեւոր է։ Լավ աշխատանքի դեպքում կարող են ցանկալի արդյունքների հասնել»,–ասաց նա։
Իսկ ինչ օրակարգ կարող են առաջ քաշել, որն ընդունելի եւ հետաքրքիր կարող է լինել ամերիկյան կողմի համար։ Թեմաների շրջանակը, որոնց շուրջ կողմերը կարող են արդյունավետ համագործակցել, բավականին լայն է։ Դրանք կարող են ներառել էկոլոգիական խնդիրներից մինչեւ կիբերանվտանգություն։ Հայրապետյանի կարծիքով՝ կարելի է աշխատել բոլոր ուղղություններով՝ հաշվի առնելով Հայաստանում հեղափոխությունից հետո տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացները եւ Միացյալ Նահանգների վերաբերմունքը ժողովրդավարացման գործընթացներին։ «ԱՄՆ—ը մի պետություն է, որտեղ գործընթացները պայմանավորված են ոչ թե անձերով, այլ ինստիտուտներով։ Դրա շնորհիվ է, որ անկախ այն բանից, թե տվյալ շրջանում որ քաղաքական ուժը կամ անձինք են իշխանության ղեկին, ինստիտուտները շարունակում են իրենց գործունեությունը, ինչն էլ կապահովի համագործակցության շարունակականությունը»,–ընդգծեց զրուցակիցս։

 

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 290 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024