ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 03:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 6 » «Thales Group» ընկերության պատվիրակությունը Հայաստանում է
12:12
«Thales Group» ընկերության պատվիրակությունը Հայաստանում է

Արագ փոփոխվող աշխարհում միավորել փորձառությունը, տաղանդն ու մշակույթը՝ նախագծելու եւ կյանքի կոչելու այնպիսի բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կյանքն ավելի լավն ու ապահով կդարձնեն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Այսպիսին է միջազգային տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ֆրանսիական ընկերության կարգախոսը, որի պատվիրակությունը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան։ Այս այցի շրջանակում մեր երկրում են ընկերության ռազմավարության եւ համագործակցության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին, վաճառքի եւ մարկետինգի հարցերով փոխնախագահ Ժերոմե Սիոնը, բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Ալեքսանդր Գոդլեւսկին եւ փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին։
Ֆրանսիական եւ եվրոպական տեխնոլոգիական առաջատար այս ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվել էին դեռ 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ էր ունեցել «Thales Group»–ի ղեկավարության հետ, իսկ 2018 թվականի նոյեմբերին այցելել էր ընկերության թվային արտադրամաս ու ծանոթացել գործունեությանը եւ ընթացիկ ծրագրերին, քննարկել հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ընկերության բարձրաստիճան պատվիրակությունն այս տարվա հունիսին Դիլիջանում մասնակցեց «Մտքերի հայկական գագաթնաժողովին»։
Արդեն 2019 թվականի հունիսին Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել էր «Thales Group»—ի տաղավար եւ հանդիպել ընկերության նախագահ Պատրիս Քեյնի հետ։ Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Thales Group»—ի ներկայացուցիչների այցը Հայաստան կազմակերպելու, ինչպես նաեւ փոխգործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ պատրաստված համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ։ Մասնավորապես հեռանկարային են համարվում արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը։
Հայաստան այցի շրջանակում «Thales Group»—ի պատվիրակությունը հանդիպումներ կունենա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, կայցելի առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, մասնավորապես՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, BetConstruct ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, կհանդիպի հայկական ստարտափների ներկայացուցիչների հետ, կուսումնասիրի բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան փորձն ու արձանագրած հաջողությունները։ «Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում եւ զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն—տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային եւ անվտանգության շուկաներում։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 281 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024